Показаны сообщения с ярлыком մտքեր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком մտքեր. Показать все сообщения

29 апр. 2011 г.

Իմ գրած բանաստեղշությունը` Չկարդաս


Չկարդաս
Մի կարդա այս տողերը,
Եթե չես ուզում տեսնել ,
Տեսնել իմ անկումները,
Ես չեի ուզում սա գրել,
Բայց բազմաթիվ են անկյունները,
Որոնք արդեն շատ են սրվել:

նախ

Դու էլ ինձ չնայես, նորից,
Լուրջ, հանկարծ չփորձես,
Լավ բան մի սպասիր ստորից,
Որը երգը քո հետ փոխեց...

հետո

Ես այնքան էլ վատը չեմ,
Դու ես մեղավոր հաստատ,
Չնայած եսիմ, պիտի մտածեմ,
Ես տկար եմ, ահավոր աղքատ,
Դու գուցե արժանի ես լավին,
Չնայած լավն ու վատը
Ով է տարբերում այն պահին,
Երբ սիրում է անհատը
Չի ունենում մտքեր այդ ժամին:

չնայած

Չնայած ինչ սեր, ինչ բան,
Կա արդյոք չկա դա
Զգացմունք է, թե մոդա:
Պետք է չէ բառը ունենա
Բացատրություն, կամ
Միգուցե դրա նման մի բան
թե

(Ինչ թե, էս խի գրեցի)
Սեր կա տիեզերական,
Լավ էլի, էս ինչ տուֆտեցի,
Միգուցե տարբեր տեսակներ կան:
Եթե կան էլ, մերը ուրիշա,
Չնայած ինչ մեր, իմը
Էս լռիվ աստծո պատիժա,
Ավելի լավա շունը, էն հավատարիմը:

վերջում

Դե վերջում ինչ ասեմ
Ինչ են ասում վերջում,
Հաջող երևի կասեն,
Չնայած նայած վերջում:
Կամ միգուցե էլի կսպասեն,
Որ մի բան փոխվի կյանքում,
Իսկ ես գիտեմ ինչ կասեմ,
Ես իմը ասել եմ վերնագրում
Չկարդաս այս տողերը,
Ես սրանք գժված եմ գրում
Պիտի ջարդեմ քո ողերը
Քո նմանները ապրել չեն կարում:

4 февр. 2011 г.

Մտքեր: Մաս 2

Կյանքը շատ հետաքրքիր բան է: Ես մի ժամանակ առաջ մտածում էի, որ եթե իմ շրջապատից ինչ-որ մեկը հեռանա կամ մահանա, ապա ես կգժվեմ, բայց իրականում ոչինչ էլ ինձ հետ չի լինում, անգամ չեմ կարողանում լացել, դժվար է բացատրել այդ զգացումը: Վերջերս իմացա, որ մահացել է ինձ շատ հարազատ անձնավորություն և ես չեմ էլ տեղեկացվել, 10 րոպե տխրություն, 5 րոպե լռություն և ես նորից պատրաստ եմ ծիծաղել ամեն երկրորդ հիմար հումորից:Հետաքրքիր է չէ ընդամենը 15 րոպե է հարկավոր մարդուն հիշելու, զարմանալու, տխրելու և մոռանալու համար, իսկ մենք մեր օրվա 2 ժամից ավելին տրամադրում ենք ուտելուն:
Իհարկե եթե մարդը շատ մոտիկ ազգական է միգուցե մի օր: Հետո հերթով հիշում եմ բոլոր թաղումները, որոնց ես ներկա եմ գտնվել և ուզում եմ մեռնելուց առաջ անպայման բոլորին ասել, որ հանկարծ չգան իմ թաղմանը, բոլորին, բոլորին, ում է պետք այդ հիմար դեմքի արտահայտությունները, որոնք զարդարում են մարդկանց դեմքերը: Երևի մարդուն սպանողը ավելի է տխրում քան նրա հարազատները, դեռ վաղ տարիքում մահացածների մոտ լավ է մի քանի հոգի իրոք վատ են իրենց զգում, իսկ մեծերի թաղումներն կարելի է միացնել նաև ասենք թոռների հարսանիքը, ծախսը մի տեղ կանեք, և ես չեմ կարող մեղադրել ոչ մեկին, մենք բոլորս ենք այդպիսին: Ինձ անգամ շատ հաճախ թվում է թե այն մարդիկ, որոնք գժվում են իրենց մտերիմի մահից հետո, նրանք ավելի շուտ ոչ թե գժվում են մահվան պատճառով, այլ հենց այս զգացման, այս զգացումը կարելի է անվանել անկարողություն+ունայնություն:Լավ շատ մի խորացեք մեկե ինչ ուզում եք արեք քաղաքը ջազզա լսելու:

22 нояб. 2010 г.

Մտքեր

Եկեք այսօր խոսանք մի հատ աբսուրդ թեմայից: Օրինակ. ինչ կանեիր Հիտլերին, եթե  ընկներ ձեռքդ?! Դե հիմա բոլորը կասեն` կծեծեի, կսպանեի, ռուսախոս տատիները (որոնց ամուսիններից շատերը Հիտլերի պատճառով են մահացել) կասեն ցույց կտամ где раки зимуют, քյառթերը բան չեն ասի, որովհետև գիտեն, թե Հիտլերը Ստալինի մոտիկ ընկերն է եղել, ռուս քյաչալները,որոնք իրենց նացիստ են համարում, կպաչեին այդ Վահան Տերյան պրիչոսկեն, բայց ես երբ խորացա, հասկացա, որ կոնկրետ ես ոչ մի բան ոչ կասեի, ոչ ել կանեի: Հետաքրքիր է չէ, չէիք սպասում, բայց իրոք ինչ է արել որ, ուղակի փորձել է իրականացնել իր երազանքը, ու ինչպես ասում են հարգված շատ մարդիկ` նպատակը արդարացնում է միջոցները: Դուք չունեք երազանք, դուք հանուն ձեր երազանքի ամեն ինչ չէիք անի կամ ինչ մեղք ունի նա, որ աստված նրան տվել է հռետորի արվեստ, որի շնորհիվ նա Եվրոպայի ամենակենտրոնում գտնվող երկրի ժողովրդին դարձրել է զոմբիների բազմություն, որոնք կանեին ամենինչ` ինչ կասեր իրենց աստվածը. ի միջի այլոց ես չեմ կարող հասկանալ այն մարդկանց, որոնց կարծիքով իրենք իրավունք ունեն ինչ-որ մեկին քննադատել, ախր դուք ով եք, մեկը լինի հարցնի . . .
Հա, Եվրոպա ասեցի հիշեցի, մենք մեր ամեն ինչով, ասիացուն բնորոշ գծերով, ինչու ենք վազում դեպի Եվրոպա, ու միշտ այդպես է եղել, միգուցե մենք զզվում ենք ինքներս մեզնից, կամ մեր տատը մեզ չի սովորեցրել, որ մենք ել ենք լավ ազգ, ու Ասիան համենայն դեպս, այդքան էլ, կներեք արտահայտությանս համար, ***. չի կերել,երկու համաշխարհային, միջազգային մոնոպոլիաներ,
իզվռաշեն հոլովակներ,զզվանք ծնողներից, ել չեմ խոսում տատի, պապի մասին, որոնց արդեն հայերն ել պրիզնատ չեն գալիս, կարող է վաղը-մյուսօր էլ մենք էլ մեր ծնողներին նախնիներ ասենք, հըն ?
Հա օրինակ ես ես վերջերս մտածում էի` ինչու ենք մենք փորձում գտնել այն հարցերի պատասխանները, որոնք իրականում մեզ շուտով պետք չեն գա, քանի որ այսօր աշխարհում 2012-ի աշխարհի վերջին ավելի շատ են հավատում ,քան ասենք փրկությանը, կարող է մենք արդեն մեզ սպառել ենք ու էլ չենք պայքարում կյանքի համար: Ես օրինակ չեմ հավատում,որովհետև չեմ ուզում,որ դա լինի,իսկ դու . . . 
ՄՏԱԾԵՔ

Հեղինակ` Նորո (խմբագրեց` Գոռո)