29 апр. 2011 г.

Իմ գրած բանաստեղշությունը` Չկարդաս


Չկարդաս
Մի կարդա այս տողերը,
Եթե չես ուզում տեսնել ,
Տեսնել իմ անկումները,
Ես չեի ուզում սա գրել,
Բայց բազմաթիվ են անկյունները,
Որոնք արդեն շատ են սրվել:

նախ

Դու էլ ինձ չնայես, նորից,
Լուրջ, հանկարծ չփորձես,
Լավ բան մի սպասիր ստորից,
Որը երգը քո հետ փոխեց...

հետո

Ես այնքան էլ վատը չեմ,
Դու ես մեղավոր հաստատ,
Չնայած եսիմ, պիտի մտածեմ,
Ես տկար եմ, ահավոր աղքատ,
Դու գուցե արժանի ես լավին,
Չնայած լավն ու վատը
Ով է տարբերում այն պահին,
Երբ սիրում է անհատը
Չի ունենում մտքեր այդ ժամին:

չնայած

Չնայած ինչ սեր, ինչ բան,
Կա արդյոք չկա դա
Զգացմունք է, թե մոդա:
Պետք է չէ բառը ունենա
Բացատրություն, կամ
Միգուցե դրա նման մի բան
թե

(Ինչ թե, էս խի գրեցի)
Սեր կա տիեզերական,
Լավ էլի, էս ինչ տուֆտեցի,
Միգուցե տարբեր տեսակներ կան:
Եթե կան էլ, մերը ուրիշա,
Չնայած ինչ մեր, իմը
Էս լռիվ աստծո պատիժա,
Ավելի լավա շունը, էն հավատարիմը:

վերջում

Դե վերջում ինչ ասեմ
Ինչ են ասում վերջում,
Հաջող երևի կասեն,
Չնայած նայած վերջում:
Կամ միգուցե էլի կսպասեն,
Որ մի բան փոխվի կյանքում,
Իսկ ես գիտեմ ինչ կասեմ,
Ես իմը ասել եմ վերնագրում
Չկարդաս այս տողերը,
Ես սրանք գժված եմ գրում
Պիտի ջարդեմ քո ողերը
Քո նմանները ապրել չեն կարում:

5 комментариев:

Anulik) комментирует...

Nor shat lavna maladec. es qeznov hpartanum em!!!!!!!

Anna))) комментирует...

չեմ կարդացել :-P

Rocker комментирует...

Aprees shatshat lavna

Վահե комментирует...

Նորո ջան ապրես... Արդեն ձեռք ես բերել քո ոճը, այսինքն ուրիշի ոճում չես գրում, իսկ դա ամենակարևորն է...

Анонимный комментирует...

Txeq ba erb eq taza baner grelu mi qani shabata anhamber spasum enq!!!!