
Լավ էլի: Եթե հիմա ինչ-որ աղջիկ կարդում է այս պոստը ուզում եմ ասել, որ հանկարծ ոչ մեկին այս բառերը չասեք: Ավելի լավ է ասեք զզվում եմ քեզնից, որովհետև դու գեշ ես ու շատ մեծ քիթ ունես, որը ուր ասես չի մտնում, նույնիսկ այնտեղ, որտեղ անգամ անպոչ գդալներն են ամաչում մտնել: Բա չէ, արի մնանք ուղակի ընկերներ, ասենք ոնց-որ մտնես խանութ հաց ուզես, ասեն պանիր կա, մեկա ետ պանիրը առանց հացի ոչ մեկին պետք չի, իսկ ում որ պետքա ինքը կյանքում հաց չի ուզի(էսի հասկացողների համար): Այսպես արտահայտվում են հիմնականում այն աղջիկները, որոնց դուր է գալիս տղաներին տանջել, նրանք այդ տղաներին չեն սիրում ակնհայտ, իսկ եթե սիրում են ես համաձայն եմ այն կարծիքին, որ կանայք ամենաառեղծվածային արարածներն են(ուրիշ ձև այդ աղջկան կարելի է անվանել արածող):
Աղջիկներ եթե ընդհանրապես ուզում եք սպանել տղային, կարելի է անցնել ավելի հետաքրքիր արտահայտությունների, օրինակ, դու շատ լավն ես, բայց ես երբեք չեմ մտածել, որ ես և դու(այստեղ սովորաբար այդ աղջիկները սկսում են հուզվել) կարող ենք իրար հետ, այստեղ աղջիկները բաժանվում են երկու խմբի, եթե սիրում են էլ չեն շարունակում, եթե չեն սիրում արի մնանաք ուղակի ընկերներ: Այս արտահայտությունից հետո աղջիկները սովորաբար էլ ոչինչ չեն ասում, բայց լինում են հատուկ դեպքեր, երբ տղան այսքանից հետո ողջ է մնում, վերջնական հարված հասցնելու համար աղջիկը մոտավորապես Անջելինա Ջոլիի դեմքով ասում է հո շատ չտխրեցիր, իհարկե սրանից հետո պետք է կանչել չափազանց շտապ օգնություն, և նաև ոստիկանություն, թեչէ կկորցնենք ոչ միայն տղային, այլ նաև աղջկան, որովհետև ես ինքս կլուծեմ այդ աղջկա հարցերը մի քանի վայրկյանում, ինչպես լուծում էի թվաբանական պրոգրեսիա(Գոռն էլ վկա, ես մաթեմից մենակ ետ սովորեցի):
Եթե աղջիկներից դեռ մարդ կա, որը այնքան շատ է հարգում ազատ խոսքի իրավունքը, որ դեռ կարդում է այս պոստը, խորհուրդ եմ տալիս դադարեցնել, որովհետև մոտակա մի քանի տողը լինելու են շատ դաժան:Բայց սրանից դաժան դժվար ստացվի իհարկե
Լավ եկեք խաղանք վիկտորինա`
1. Քանի փամփուշտ է հարկավոր քեզ, որպեսզի դու սպանես բոլոր այդպիսի աղջիկներին?
2. Դու կարող ես սպանել այդպիսի աղջկա ինչպես ասում են голоми руками?
3. Լավ է կույր աչքով, թե կույր մտքով?
4. Լինել, թե չլինել?
Վայ ես վերջին երկուսը այս վիկտորինայից չէին, ով է ուզում դառնալ հոգեբան միլիոնատեր խաղից էին:Մի կարդա, վայ չասեցի աղջիկները չկարդան, տենց եք անում էլի, որ Աստված մեզ չի սիրում , այն ժամանակ էլ ձեզ ասացին հանկարծ այդ խնձորը չուտեք, իրականու հոգեպես, ոչ թե առերես ձեր քթերն են ավելի մեծ, դե մենք էլ հո գիտենք, որ կարևոր է ներքին, ոչ թե արտաքին գեղեցկությունը(այ, սրանք ել հո ձեր բառերն են):Լավ վերադառնանք վիկտորինային, պատասխանները խնդրում եմ գրել կոմենտներում, բայց ասեմ իմանաք, որ շատ անհամ վիկտորինայա, համ անհնարա հաղթել, համել մրցանակ չկա:
Վերջում ուզում եմ ասել, որ սա ես գրում եմ սիրային առաջին անհաջողությունից հետո, այնպես որ սրտներիդ մոտիկ մի ընդունեք տղաներ, իսկ աղջիկները թող ոչ միայն սրտին մոտիկ ընդունեն, այլ նաև խելքին:Ու ինչ ուզում եք արեք մեկա քաղաքը ջազզա լսելու: