Показаны сообщения с ярлыком ասացվածքներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ասացվածքներ. Показать все сообщения
4 февр. 2011 г.
Մտքեր: Մաս 2
Կյանքը շատ հետաքրքիր բան է: Ես մի ժամանակ առաջ մտածում էի, որ եթե իմ շրջապատից ինչ-որ մեկը հեռանա կամ մահանա, ապա ես կգժվեմ, բայց իրականում ոչինչ էլ ինձ հետ չի լինում, անգամ չեմ կարողանում լացել, դժվար է բացատրել այդ զգացումը: Վերջերս իմացա, որ մահացել է ինձ շատ հարազատ անձնավորություն և ես չեմ էլ տեղեկացվել, 10 րոպե տխրություն, 5 րոպե լռություն և ես նորից պատրաստ եմ ծիծաղել ամեն երկրորդ հիմար հումորից:Հետաքրքիր է չէ ընդամենը 15 րոպե է հարկավոր մարդուն հիշելու, զարմանալու, տխրելու և մոռանալու համար, իսկ մենք մեր օրվա 2 ժամից ավելին տրամադրում ենք ուտելուն:
Իհարկե եթե մարդը շատ մոտիկ ազգական է միգուցե մի օր: Հետո հերթով հիշում եմ բոլոր թաղումները, որոնց ես ներկա եմ գտնվել և ուզում եմ մեռնելուց առաջ անպայման բոլորին ասել, որ հանկարծ չգան իմ թաղմանը, բոլորին, բոլորին, ում է պետք այդ հիմար դեմքի արտահայտությունները, որոնք զարդարում են մարդկանց դեմքերը: Երևի մարդուն սպանողը ավելի է տխրում քան նրա հարազատները, դեռ վաղ տարիքում մահացածների մոտ լավ է մի քանի հոգի իրոք վատ են իրենց զգում, իսկ մեծերի թաղումներն կարելի է միացնել նաև ասենք թոռների հարսանիքը, ծախսը մի տեղ կանեք, և ես չեմ կարող մեղադրել ոչ մեկին, մենք բոլորս ենք այդպիսին: Ինձ անգամ շատ հաճախ թվում է թե այն մարդիկ, որոնք գժվում են իրենց մտերիմի մահից հետո, նրանք ավելի շուտ ոչ թե գժվում են մահվան պատճառով, այլ հենց այս զգացման, այս զգացումը կարելի է անվանել անկարողություն+ունայնություն:Լավ շատ մի խորացեք մեկե ինչ ուզում եք արեք քաղաքը ջազզա լսելու:
19 окт. 2010 г.
Իմ անլուրջ ասացվածքները
Ձու գողացողը ձիա:
Ով աշխատի նա կուտի,իսկ ով չաշխատի նա ել կուտի,բայց բերանին 40 համարի կլուչով:
Ջուրը փոքրին,խոսքը մեծին,մեծը ջուրը լցնումա փոքրի գլխին ու ասումա ռադդ քաշի գնա:
Նորացված ասացվածքներ:
Հինը. Ծիածանի տակով անցնես աղջիկ կդառնաս:
Նորը. Նույնը ուղակի ծիածանի չէ,այլ Երևանի բոլորիս հայտնի այգիներից մեկի, կամ երթուղային տաքսիների:
Հինը. Լավ է կույր աչքով,քան կույր մտքով:
Նորը. Լավ է կույր աչքով,բայց լավ դաշնամուր նվագել իմանալ(REY CHARLES,STEVIE WONDER)

Հեղինակ` Նորո
Подписаться на:
Сообщения (Atom)