Показаны сообщения с ярлыком սեր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком սեր. Показать все сообщения

29 апр. 2011 г.

Իմ գրած բանաստեղշությունը` Չկարդաս


Չկարդաս
Մի կարդա այս տողերը,
Եթե չես ուզում տեսնել ,
Տեսնել իմ անկումները,
Ես չեի ուզում սա գրել,
Բայց բազմաթիվ են անկյունները,
Որոնք արդեն շատ են սրվել:

նախ

Դու էլ ինձ չնայես, նորից,
Լուրջ, հանկարծ չփորձես,
Լավ բան մի սպասիր ստորից,
Որը երգը քո հետ փոխեց...

հետո

Ես այնքան էլ վատը չեմ,
Դու ես մեղավոր հաստատ,
Չնայած եսիմ, պիտի մտածեմ,
Ես տկար եմ, ահավոր աղքատ,
Դու գուցե արժանի ես լավին,
Չնայած լավն ու վատը
Ով է տարբերում այն պահին,
Երբ սիրում է անհատը
Չի ունենում մտքեր այդ ժամին:

չնայած

Չնայած ինչ սեր, ինչ բան,
Կա արդյոք չկա դա
Զգացմունք է, թե մոդա:
Պետք է չէ բառը ունենա
Բացատրություն, կամ
Միգուցե դրա նման մի բան
թե

(Ինչ թե, էս խի գրեցի)
Սեր կա տիեզերական,
Լավ էլի, էս ինչ տուֆտեցի,
Միգուցե տարբեր տեսակներ կան:
Եթե կան էլ, մերը ուրիշա,
Չնայած ինչ մեր, իմը
Էս լռիվ աստծո պատիժա,
Ավելի լավա շունը, էն հավատարիմը:

վերջում

Դե վերջում ինչ ասեմ
Ինչ են ասում վերջում,
Հաջող երևի կասեն,
Չնայած նայած վերջում:
Կամ միգուցե էլի կսպասեն,
Որ մի բան փոխվի կյանքում,
Իսկ ես գիտեմ ինչ կասեմ,
Ես իմը ասել եմ վերնագրում
Չկարդաս այս տողերը,
Ես սրանք գժված եմ գրում
Պիտի ջարդեմ քո ողերը
Քո նմանները ապրել չեն կարում:

2 февр. 2011 г.

Արի մնանք ուղակի ընկերներ

Լավ էլի: Եթե հիմա ինչ-որ աղջիկ կարդում է այս պոստը ուզում եմ ասել, որ հանկարծ ոչ մեկին այս բառերը չասեք: Ավելի լավ է ասեք զզվում եմ քեզնից, որովհետև դու գեշ ես ու շատ մեծ քիթ ունես, որը ուր ասես չի մտնում, նույնիսկ այնտեղ, որտեղ անգամ անպոչ գդալներն են ամաչում մտնել: Բա չէ, արի մնանք ուղակի ընկերներ, ասենք ոնց-որ մտնես խանութ հաց ուզես, ասեն պանիր կա, մեկա ետ պանիրը առանց հացի ոչ մեկին պետք չի, իսկ ում որ պետքա ինքը կյանքում հաց չի ուզի(էսի հասկացողների համար): Այսպես արտահայտվում են հիմնականում այն աղջիկները, որոնց դուր է գալիս տղաներին տանջել, նրանք այդ տղաներին չեն սիրում ակնհայտ, իսկ եթե սիրում են ես համաձայն եմ այն կարծիքին, որ կանայք ամենաառեղծվածային արարածներն են(ուրիշ ձև այդ աղջկան կարելի է անվանել արածող):
Աղջիկներ եթե ընդհանրապես ուզում եք սպանել տղային, կարելի է անցնել ավելի հետաքրքիր արտահայտությունների, օրինակ, դու շատ լավն ես, բայց ես երբեք չեմ մտածել, որ ես և դու(այստեղ սովորաբար այդ աղջիկները սկսում են հուզվել) կարող ենք իրար հետ, այստեղ աղջիկները բաժանվում են երկու խմբի, եթե սիրում են էլ չեն շարունակում, եթե չեն սիրում արի մնանաք ուղակի ընկերներ: Այս արտահայտությունից հետո աղջիկները սովորաբար էլ ոչինչ չեն ասում, բայց լինում են հատուկ դեպքեր, երբ տղան այսքանից հետո ողջ է մնում, վերջնական հարված հասցնելու համար աղջիկը մոտավորապես Անջելինա Ջոլիի դեմքով ասում է հո շատ չտխրեցիր, իհարկե սրանից հետո պետք է կանչել չափազանց շտապ օգնություն, և նաև ոստիկանություն, թեչէ կկորցնենք ոչ միայն տղային, այլ նաև աղջկան, որովհետև ես ինքս կլուծեմ այդ աղջկա հարցերը մի քանի վայրկյանում, ինչպես լուծում էի թվաբանական պրոգրեսիա(Գոռն էլ վկա, ես մաթեմից մենակ ետ սովորեցի):
Եթե աղջիկներից դեռ մարդ կա, որը այնքան շատ է հարգում ազատ խոսքի իրավունքը, որ դեռ կարդում է այս պոստը, խորհուրդ եմ տալիս դադարեցնել, որովհետև մոտակա մի քանի տողը լինելու են շատ դաժան:Բայց սրանից դաժան դժվար ստացվի իհարկե
Լավ եկեք խաղանք վիկտորինա`
1. Քանի փամփուշտ է հարկավոր քեզ, որպեսզի դու սպանես բոլոր այդպիսի աղջիկներին?
2. Դու կարող ես սպանել այդպիսի աղջկա ինչպես ասում են голоми руками?
3. Լավ է կույր աչքով, թե կույր մտքով?
4. Լինել, թե չլինել?
Վայ ես վերջին երկուսը այս վիկտորինայից չէին, ով է ուզում դառնալ հոգեբան միլիոնատեր խաղից էին:Մի կարդա, վայ չասեցի աղջիկները չկարդան, տենց եք անում էլի, որ Աստված մեզ չի սիրում , այն ժամանակ էլ ձեզ ասացին հանկարծ այդ խնձորը չուտեք, իրականու հոգեպես, ոչ թե առերես ձեր քթերն են ավելի մեծ, դե մենք էլ հո գիտենք, որ կարևոր է ներքին, ոչ թե արտաքին գեղեցկությունը(այ, սրանք ել հո ձեր բառերն են):Լավ վերադառնանք վիկտորինային, պատասխանները խնդրում եմ գրել կոմենտներում, բայց ասեմ իմանաք, որ շատ անհամ վիկտորինայա, համ անհնարա հաղթել, համել մրցանակ չկա:
Վերջում ուզում եմ ասել, որ սա ես գրում եմ սիրային առաջին անհաջողությունից հետո, այնպես որ սրտներիդ մոտիկ մի ընդունեք տղաներ, իսկ աղջիկները թող ոչ միայն սրտին մոտիկ ընդունեն, այլ նաև խելքին:Ու ինչ ուզում եք արեք մեկա քաղաքը ջազզա լսելու:

25 окт. 2010 г.

Աշնան գարուն երեկո

Աշնան գարուն երեկո,
Դրսում ցուրտ է,
Հոգում տաք է,
Ինչպես տանը քո հոգու:
Ես նստած եմ աղոտ լույսի ներքո,
Բայց գույներն այքան վառ են,
Այնքան լավն է երեկոն:
Սիրում եմ քեզ այնքան խորը,
Այնքան շատ եմ քեզ սիրում,
Որ երբ վառենք բոլոր աստղերը երկնքում,
Մեկե ավելի վառ կլինի իմ սերը իմ սրտոմ:
Քո աչքերի ամեն թարթը,
Ամեն քայլը քո ոտքերի,
Ինձ տանում է դեպի ծովը,
Հավերժ ծովը երազների:
Երազների հավերժ ծովում,
Ինչպես լուսինը երկնքում,
Դու ես միակ տերը,                                                    
Նստած քո անհաս բարձրունքում:
Իսկ երբ նորից առավոտ գա,
Ու երբ դու կորես տեսադաշտից,
Մեկե գիտեմ,որ դու կաս,
Ուղակի նեղացել ես ինձնից . . .

ՆՈՐՈ

18 июл. 2010 г.

Ընկեր- Ընկերուհի

Էս վերջերս աղջիկների մեջ մոդա է ընկել 10 տարեկանից ընԳեր ունենալը, ասեմ` մի մտածեք, որ եթե դուք ընկեր ունեք, ուրեմն մյուսներից լավն եք, ավելի լավ է` ընկերություն կամ էլ մալալետկեքի լեզվով` ընԳերություն չանես, քան ընկերդ լինի մի հատ քյառթու մտածելակերպով մարդանման արարած . . . Հիմա շատերը ընկերություն են անում ձևի համար կամ էլ, որ ասեն "Ես ընԳեր ունեմ" . . . Բոլորին կոչ եմ անում` ընկերություն արեք միայն ձեր սիրած էակի հետ, այլ ոչ-թե "կայֆավատ" լինելու համար . . . Եթե ընկերություն եք անում էտ չի նշանակում, որ դուք մեծ եք, մեկ է մնում եք նույն մալալետկան . . . Օրինակ բերեմ ինձնից` Ես ժամանակին մտածում էի, թե "ինչ սեր", բայց այժմ, ես կարամ ասեմ, որ առանց սիրելու ինչ-որ մեկի ձեռքը բռնելը հավասար է զրոյի . . .

Հեղինակ` Գոռո