Показаны сообщения с ярлыком մահ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком մահ. Показать все сообщения

23 июл. 2011 г.

Մահացել է բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսը


Լոնդոնի իր բնակարանում հայտնաբերվել է հայտնի բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի մարմինը: Այդ մասին հաղորդում է Sky news-ը:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հաստատել է երգչուհու մահվան մասին լուրը:
«Գրեմմիի մրցանակակիր Ուայնհաուսը, ով առավել հայտնի է իր Rehab և Back to black կատարումներով, մահացել է թմրանյութերի չարաշահումից:
27-ամյա երգչուհին պատրաստվում էր ընթացիկ տարվա հունիսի սկզբին վերադառնալ մեծ բեմ. նա պետք է համերգներով հանդես գար եվրոպական երկրներում: Սակայն Բելգրադում տեղի ունեցած առաջին համերգին նա բեմ է դուրս եկել ակլկոհոլի ազդեցության տակ, ինչի հետևանքով չի կարողացել ելույթ ունենալ, իսկ հանդիսատեսն ի նշան բողոքի սուլել է: 
Աղբյուր՝ tert.am

Եվս մեկ տաղանդ 27 տարեկանում գնաց էն աշխարհ, էհ ինչ ասեմ՝ RIP... Մտավ 27 քլաբ*...

*- սրա մասին հետագայում թեմա կպատրաստեմ՝ 27 քլաբ...

4 февр. 2011 г.

Մտքեր: Մաս 2

Կյանքը շատ հետաքրքիր բան է: Ես մի ժամանակ առաջ մտածում էի, որ եթե իմ շրջապատից ինչ-որ մեկը հեռանա կամ մահանա, ապա ես կգժվեմ, բայց իրականում ոչինչ էլ ինձ հետ չի լինում, անգամ չեմ կարողանում լացել, դժվար է բացատրել այդ զգացումը: Վերջերս իմացա, որ մահացել է ինձ շատ հարազատ անձնավորություն և ես չեմ էլ տեղեկացվել, 10 րոպե տխրություն, 5 րոպե լռություն և ես նորից պատրաստ եմ ծիծաղել ամեն երկրորդ հիմար հումորից:Հետաքրքիր է չէ ընդամենը 15 րոպե է հարկավոր մարդուն հիշելու, զարմանալու, տխրելու և մոռանալու համար, իսկ մենք մեր օրվա 2 ժամից ավելին տրամադրում ենք ուտելուն:
Իհարկե եթե մարդը շատ մոտիկ ազգական է միգուցե մի օր: Հետո հերթով հիշում եմ բոլոր թաղումները, որոնց ես ներկա եմ գտնվել և ուզում եմ մեռնելուց առաջ անպայման բոլորին ասել, որ հանկարծ չգան իմ թաղմանը, բոլորին, բոլորին, ում է պետք այդ հիմար դեմքի արտահայտությունները, որոնք զարդարում են մարդկանց դեմքերը: Երևի մարդուն սպանողը ավելի է տխրում քան նրա հարազատները, դեռ վաղ տարիքում մահացածների մոտ լավ է մի քանի հոգի իրոք վատ են իրենց զգում, իսկ մեծերի թաղումներն կարելի է միացնել նաև ասենք թոռների հարսանիքը, ծախսը մի տեղ կանեք, և ես չեմ կարող մեղադրել ոչ մեկին, մենք բոլորս ենք այդպիսին: Ինձ անգամ շատ հաճախ թվում է թե այն մարդիկ, որոնք գժվում են իրենց մտերիմի մահից հետո, նրանք ավելի շուտ ոչ թե գժվում են մահվան պատճառով, այլ հենց այս զգացման, այս զգացումը կարելի է անվանել անկարողություն+ունայնություն:Լավ շատ մի խորացեք մեկե ինչ ուզում եք արեք քաղաքը ջազզա լսելու:

11 июл. 2010 г.

Մի քանի խորհուրդ կյանքը ճիշտ գնահատելու համար

Սկզբից ասեմ, որ եթե դուք հլը չեք կայացել որպես մարդ կարող եք չկարդալ, որովհետև մալալետկան էս տենալով կասի "էս ինչ է ?", իսկ եթե զարգացած և կայացած մարդ եք, ուրեմն задумайтесь . . .

Նախ, եթե ինչ-որ մարդ ձեզ դուր չի գալիս,  արտահայտվեք նրա դիմացը, այլ ոչ-թե մեջքի հետևը բամբասեք, հետո դեմքին ժպտացեք . . .
Մի պահեք ձեր էմոցիաները (վերաբերվում է բոլորին ), եթե ուզում եք լացել` լացեք, եթե ուզում եք բարձր հռհռալ` մի ամաչեք . . . (այ էս մեկը կարդալուց մալալետկեն կմտածի, թե "էս լրիվ ԷՄՈ է," ասեմ որ ես հակաէմո եմ)
Այս մեկը վերաբերում է տղաներին ` Եթե ինչ-որ աղջիկ տեսքից sexbomb է, էտ չի նշանակում, որ ինքը լավն է . . .  Չեմ ասում, որ կարևորը հոգով գեղեցիկ լինես (էս մենակ տգեղներն են ասում), ճիշտ է գեղեցկությունը աղջկա մեջ շատ մեծ դեր է խաղում, բայց պետք է շփվել նրա հետ, նոր եզրակացություն անել , , , Ես մի հատ երգ էի գրել այդ թեմայով` "How beautiful will be a girl, Rembember that it can be just a mask"
Ամենինչ մի ընդունեք սրտներիդ մոտ . . . Եթե ինչ-որ աղջիկ կոտրել է ձեր սիրտը` մի հուսահատվեք, հիշեք որ այս աշխարհում ամենինչ վերադառնում է, և մի օր էլ ձեր աղջիկը կկոտրի նրա տղայի սիրտը . . .

Եվս մի կարևոր բան ` Ամենօր ապրեք այնպես, թե 2 օրից մահանում եք (էս շատ ճիշտ բան է, ես մի քանի օր է, որ այսպես եմ ապրում ու կյանքը 10 անգամ հյութեղ է թվում) . . . Չհասկացաք ? Ուրեմն դիտեք` Knockin' On Heaven's Door (достучаться до небес), շատ լավ ֆիլմ է , բոլորին խորհուրդ եմ տալիս նայել, ու դիտելիս էլ չամաչեք լացել ;-)

Հեղինակ ` Gor