Показаны сообщения с ярлыком աղջիկ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком աղջիկ. Показать все сообщения

2 февр. 2011 г.

Արի մնանք ուղակի ընկերներ

Լավ էլի: Եթե հիմա ինչ-որ աղջիկ կարդում է այս պոստը ուզում եմ ասել, որ հանկարծ ոչ մեկին այս բառերը չասեք: Ավելի լավ է ասեք զզվում եմ քեզնից, որովհետև դու գեշ ես ու շատ մեծ քիթ ունես, որը ուր ասես չի մտնում, նույնիսկ այնտեղ, որտեղ անգամ անպոչ գդալներն են ամաչում մտնել: Բա չէ, արի մնանք ուղակի ընկերներ, ասենք ոնց-որ մտնես խանութ հաց ուզես, ասեն պանիր կա, մեկա ետ պանիրը առանց հացի ոչ մեկին պետք չի, իսկ ում որ պետքա ինքը կյանքում հաց չի ուզի(էսի հասկացողների համար): Այսպես արտահայտվում են հիմնականում այն աղջիկները, որոնց դուր է գալիս տղաներին տանջել, նրանք այդ տղաներին չեն սիրում ակնհայտ, իսկ եթե սիրում են ես համաձայն եմ այն կարծիքին, որ կանայք ամենաառեղծվածային արարածներն են(ուրիշ ձև այդ աղջկան կարելի է անվանել արածող):
Աղջիկներ եթե ընդհանրապես ուզում եք սպանել տղային, կարելի է անցնել ավելի հետաքրքիր արտահայտությունների, օրինակ, դու շատ լավն ես, բայց ես երբեք չեմ մտածել, որ ես և դու(այստեղ սովորաբար այդ աղջիկները սկսում են հուզվել) կարող ենք իրար հետ, այստեղ աղջիկները բաժանվում են երկու խմբի, եթե սիրում են էլ չեն շարունակում, եթե չեն սիրում արի մնանաք ուղակի ընկերներ: Այս արտահայտությունից հետո աղջիկները սովորաբար էլ ոչինչ չեն ասում, բայց լինում են հատուկ դեպքեր, երբ տղան այսքանից հետո ողջ է մնում, վերջնական հարված հասցնելու համար աղջիկը մոտավորապես Անջելինա Ջոլիի դեմքով ասում է հո շատ չտխրեցիր, իհարկե սրանից հետո պետք է կանչել չափազանց շտապ օգնություն, և նաև ոստիկանություն, թեչէ կկորցնենք ոչ միայն տղային, այլ նաև աղջկան, որովհետև ես ինքս կլուծեմ այդ աղջկա հարցերը մի քանի վայրկյանում, ինչպես լուծում էի թվաբանական պրոգրեսիա(Գոռն էլ վկա, ես մաթեմից մենակ ետ սովորեցի):
Եթե աղջիկներից դեռ մարդ կա, որը այնքան շատ է հարգում ազատ խոսքի իրավունքը, որ դեռ կարդում է այս պոստը, խորհուրդ եմ տալիս դադարեցնել, որովհետև մոտակա մի քանի տողը լինելու են շատ դաժան:Բայց սրանից դաժան դժվար ստացվի իհարկե
Լավ եկեք խաղանք վիկտորինա`
1. Քանի փամփուշտ է հարկավոր քեզ, որպեսզի դու սպանես բոլոր այդպիսի աղջիկներին?
2. Դու կարող ես սպանել այդպիսի աղջկա ինչպես ասում են голоми руками?
3. Լավ է կույր աչքով, թե կույր մտքով?
4. Լինել, թե չլինել?
Վայ ես վերջին երկուսը այս վիկտորինայից չէին, ով է ուզում դառնալ հոգեբան միլիոնատեր խաղից էին:Մի կարդա, վայ չասեցի աղջիկները չկարդան, տենց եք անում էլի, որ Աստված մեզ չի սիրում , այն ժամանակ էլ ձեզ ասացին հանկարծ այդ խնձորը չուտեք, իրականու հոգեպես, ոչ թե առերես ձեր քթերն են ավելի մեծ, դե մենք էլ հո գիտենք, որ կարևոր է ներքին, ոչ թե արտաքին գեղեցկությունը(այ, սրանք ել հո ձեր բառերն են):Լավ վերադառնանք վիկտորինային, պատասխանները խնդրում եմ գրել կոմենտներում, բայց ասեմ իմանաք, որ շատ անհամ վիկտորինայա, համ անհնարա հաղթել, համել մրցանակ չկա:
Վերջում ուզում եմ ասել, որ սա ես գրում եմ սիրային առաջին անհաջողությունից հետո, այնպես որ սրտներիդ մոտիկ մի ընդունեք տղաներ, իսկ աղջիկները թող ոչ միայն սրտին մոտիկ ընդունեն, այլ նաև խելքին:Ու ինչ ուզում եք արեք մեկա քաղաքը ջազզա լսելու:

25 окт. 2010 г.

Անհասկանալի, ռաբիզ մտածելակերպ. ՄԱՍ 1

Մի քանի օր առաջ նստած եմ ավտոբուսում, և ինչ տեսնեմ ?! Մի հատ աղջիկա եղունգների երկարությունը, եթե հաշվես հենց սկբից 5 սանտիմետր էր ու ծայրերն էլ քառակուսի էին. Այս հարցի շուրջ մի քիչ մտածեցի, հարց ու փորձ արեցի մի քանի լռիվ միմյանցից տարբեր աղջիկների ու եկա այն եզրահանգման, որ աղջիկները հիմնականում սիրունանում են տղաների համար, իսկ ես ինչքան տղա եմ ճանաչում (Խոսքը գնում է միայն մարդ արարածների մասին, ոչ թե ինչ-որ մարդանման ռաբիզ էակների մասին), նրանց դուր չեն գալիս "1 մետրանոց" եղունգներով աղջիկներ. Բա լոգիկան այստեղ, որտեղ է ?! Ախր ոչ-մի խելքին մոտ բացատրություն չեմ գտնում . . . Բայց ,երբ որ հարց ու փորձ էի անում մի աղջկա, ստացա մի զարմանալի պատասխան . . . Հարցրեցի` "Արդյոք աղջիկները սիրունանում են տղաների համար ?", բայց ստացա պատասխան` "Ոչ միայն. Ես սիրունանում եմ նույնիսկ ինձ համար, և կանգնում եմ հայելու դիմաց ու զմայլվում ինձնով", ես սրանից knock-out եղա . . . Հա մեկել մի նոր մոդա է ընկել էգ ռաբիզ էակների մեջ, լսել արմենչիկից բացի ուրիշ երաժշտություն` հաուս, типо այդպես "մոդնիյ" է. դե արի ու մի ասա, տո դեբիլներ, կարողա սկսեք ռոք կամ ջազզ լսել ?! Գոյություն ունեն ռաբիզների տարբեր ճյուղեր և խմբեր, որի մասին կխոսեմ հետո, բայց ուզում եմ նշել, որ ես արդեն սկսել եմ հարգել այն ճյուղի ռաբիզներին, որ եթե լսում են ռաբիզ, ապա լսում են "ծանր ռաբիզ", այլ ոչ-թե իրենց ասած попсовый արմենչիկ . . .

Հեղինակ` Գոռո

19 окт. 2010 г.

Իմ անլուրջ ասացվածքները

Ձու գողացողը ձիա:
Ով աշխատի նա կուտի,իսկ ով չաշխատի նա ել կուտի,բայց բերանին 40 համարի կլուչով:
Ջուրը փոքրին,խոսքը մեծին,մեծը ջուրը լցնումա փոքրի գլխին ու ասումա ռադդ քաշի գնա:
                                          
Նորացված ասացվածքներ:
Հինը. Ծիածանի տակով անցնես աղջիկ կդառնաս:
Նորը. Նույնը ուղակի ծիածանի չէ,այլ Երևանի բոլորիս հայտնի այգիներից մեկի, կամ երթուղային տաքսիների:
Հինը. Լավ է կույր աչքով,քան կույր մտքով:
Նորը. Լավ է կույր աչքով,բայց լավ դաշնամուր նվագել իմանալ(REY CHARLES,STEVIE WONDER)

Հեղինակ` Նորո

9 окт. 2010 г.

Մի փոքր լրջանանք

Այսօր ուզում եմ խոսել լուրջ թեմաներից, և որոշել եմ ձեր ուշադրությունը ուղղել դեպի հայկական հիմար ու նույնիսկ զզվելի բնավորությանը . . . Ահա, այս նկարը մենք նկարել ենք հենց Բարեկամություն-մետրոյի` դեպի Բաղրամյան տանող անցումից դուրս գալուց` աստիճանների վրայից . . . (Եթե մինչև հիմա, ինքներդ ձեզ ասում եք` "հա ինչ կա, որ նկարի մեջ", ես կուզեի, որ ուշադրություն դարձնեք վերևի շարքի ձախից 4-րդին ու նեքևր շարքի 2-րդին ու 3-րդին) . . . Ճիշտ է, մենք ցանկանում ենք փոխել հայկական հիմար մենթալիթետը, ճիշտ է մենք լիբերալ ենք, ճիշտ է մենք թքաց ունենք ես ամսագրերի վրա, բայց վերջի վերջո մենք բլոգգեռ նք, և ունենք հետևորդների մի հսկայական բանակ, և մենք մեզ պարտավոր ենք համարում արտահայտվել ամեն մի հիմարության դրսևորման մասին: Ինչն է ինձ ավելիշատ զայրացնում. Այն, որ հենց սրանց վաճառողը կարճ շրջազգեստով աղջիկ է տեսնում, միանգամից ամոթանք է տալիս ու ասում հայկական ավանդական բառերը` "մեր վախտ ուրիշ էր, հիմա սաղ փոխվելա, սաղ փչացելա", կամ որ հանկարծ հայկական ալիքով տեսնում է ներքնազգեստով կանանց, էլի նույնպես ասում է. "Ամոթները կորցրել են, էս ինչ են ցույց տալիս?! հազար ու մի աղջիկ կամ էրեխեք են նայում", բայց չի մտածում, որ հենց իր կախած ամսագրերը օրեկան աչքի են ընկնում հազարավոր մարդկանց, և այդ թվում նաև երեխաների (չենք ասում աղջիկների, որովհետև աղջիկներն ու տղաները ունեն հավասար իրավունքներ): Ամփոփելով թեման ուզում ենք գրել մի լավ ասացվածք, որը հենց վերաբերում է այս թեմային."Ուրիշի աչքի փուշը տեսնում ես, իսկ սեփական գերանը` ոչ" . . .

11 июл. 2010 г.

Մի քանի խորհուրդ կյանքը ճիշտ գնահատելու համար

Սկզբից ասեմ, որ եթե դուք հլը չեք կայացել որպես մարդ կարող եք չկարդալ, որովհետև մալալետկան էս տենալով կասի "էս ինչ է ?", իսկ եթե զարգացած և կայացած մարդ եք, ուրեմն задумайтесь . . .

Նախ, եթե ինչ-որ մարդ ձեզ դուր չի գալիս,  արտահայտվեք նրա դիմացը, այլ ոչ-թե մեջքի հետևը բամբասեք, հետո դեմքին ժպտացեք . . .
Մի պահեք ձեր էմոցիաները (վերաբերվում է բոլորին ), եթե ուզում եք լացել` լացեք, եթե ուզում եք բարձր հռհռալ` մի ամաչեք . . . (այ էս մեկը կարդալուց մալալետկեն կմտածի, թե "էս լրիվ ԷՄՈ է," ասեմ որ ես հակաէմո եմ)
Այս մեկը վերաբերում է տղաներին ` Եթե ինչ-որ աղջիկ տեսքից sexbomb է, էտ չի նշանակում, որ ինքը լավն է . . .  Չեմ ասում, որ կարևորը հոգով գեղեցիկ լինես (էս մենակ տգեղներն են ասում), ճիշտ է գեղեցկությունը աղջկա մեջ շատ մեծ դեր է խաղում, բայց պետք է շփվել նրա հետ, նոր եզրակացություն անել , , , Ես մի հատ երգ էի գրել այդ թեմայով` "How beautiful will be a girl, Rembember that it can be just a mask"
Ամենինչ մի ընդունեք սրտներիդ մոտ . . . Եթե ինչ-որ աղջիկ կոտրել է ձեր սիրտը` մի հուսահատվեք, հիշեք որ այս աշխարհում ամենինչ վերադառնում է, և մի օր էլ ձեր աղջիկը կկոտրի նրա տղայի սիրտը . . .

Եվս մի կարևոր բան ` Ամենօր ապրեք այնպես, թե 2 օրից մահանում եք (էս շատ ճիշտ բան է, ես մի քանի օր է, որ այսպես եմ ապրում ու կյանքը 10 անգամ հյութեղ է թվում) . . . Չհասկացաք ? Ուրեմն դիտեք` Knockin' On Heaven's Door (достучаться до небес), շատ լավ ֆիլմ է , բոլորին խորհուրդ եմ տալիս նայել, ու դիտելիս էլ չամաչեք լացել ;-)

Հեղինակ ` Gor