Показаны сообщения с ярлыком մետրո. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком մետրո. Показать все сообщения

26 мая 2011 г.

Մետրոպոլիտեն


Հայացքներ բարձրացողներից
Ներքև իջնողներին և հակառակը,
Մարդ կա ընկնում է աստիճաններից,
Մարդ կա մնում է մետրոյի տակը:
Մետրոն գնացք չէ, հեռու չի տանում,
Բայց հեռավորությունը հարաբերական է,
Մետրոն ինքնաթիռ չէ, վերև չի հանում
Բայց մտքերով թռչելը այստեղ հավանական է:
Ժպիտներ դժվար այստեղ գտնես
Հիմնականում տիրում է տխուրը,
Մարդիկ դժգոհ են, որ չունեն մերսեդես,
Մերսեդես ունեցողների ժպիտը դժվար տեսնես
Չի թողնի ապակիների վրայի սև մուրը:
Իսկ ես սիրում եմ մետրոն, իրոք,
Նույնիսկ այդ տխուր, զզված հայացքները,
Այստեղ է միայն որ ամեն ոք
Կարող է գտնել իր էջերի լուսանցքները:
Քաղաքի ամենօրյա վազքը ու մասնակիցները,
Աղջիկները, տղաները ու անհայտ սեռերը
Մեծերը, փոքրերը ու իմ հասակակիցները
Չեն երևում հովիտներն ու լեռները,
Եվ հաճույք են ստանում մթության սիրահարները:

Ամեն քաղաքը ունի իր հոգին,
Որը ամբողջացված է մի տեղ,
Որը քեզ կընդունի ամառվա շոգին,
Տաքությանդ կլինի դեղ:

9 окт. 2010 г.

Մի փոքր լրջանանք

Այսօր ուզում եմ խոսել լուրջ թեմաներից, և որոշել եմ ձեր ուշադրությունը ուղղել դեպի հայկական հիմար ու նույնիսկ զզվելի բնավորությանը . . . Ահա, այս նկարը մենք նկարել ենք հենց Բարեկամություն-մետրոյի` դեպի Բաղրամյան տանող անցումից դուրս գալուց` աստիճանների վրայից . . . (Եթե մինչև հիմա, ինքներդ ձեզ ասում եք` "հա ինչ կա, որ նկարի մեջ", ես կուզեի, որ ուշադրություն դարձնեք վերևի շարքի ձախից 4-րդին ու նեքևր շարքի 2-րդին ու 3-րդին) . . . Ճիշտ է, մենք ցանկանում ենք փոխել հայկական հիմար մենթալիթետը, ճիշտ է մենք լիբերալ ենք, ճիշտ է մենք թքաց ունենք ես ամսագրերի վրա, բայց վերջի վերջո մենք բլոգգեռ նք, և ունենք հետևորդների մի հսկայական բանակ, և մենք մեզ պարտավոր ենք համարում արտահայտվել ամեն մի հիմարության դրսևորման մասին: Ինչն է ինձ ավելիշատ զայրացնում. Այն, որ հենց սրանց վաճառողը կարճ շրջազգեստով աղջիկ է տեսնում, միանգամից ամոթանք է տալիս ու ասում հայկական ավանդական բառերը` "մեր վախտ ուրիշ էր, հիմա սաղ փոխվելա, սաղ փչացելա", կամ որ հանկարծ հայկական ալիքով տեսնում է ներքնազգեստով կանանց, էլի նույնպես ասում է. "Ամոթները կորցրել են, էս ինչ են ցույց տալիս?! հազար ու մի աղջիկ կամ էրեխեք են նայում", բայց չի մտածում, որ հենց իր կախած ամսագրերը օրեկան աչքի են ընկնում հազարավոր մարդկանց, և այդ թվում նաև երեխաների (չենք ասում աղջիկների, որովհետև աղջիկներն ու տղաները ունեն հավասար իրավունքներ): Ամփոփելով թեման ուզում ենք գրել մի լավ ասացվածք, որը հենց վերաբերում է այս թեմային."Ուրիշի աչքի փուշը տեսնում ես, իսկ սեփական գերանը` ոչ" . . .