Показаны сообщения с ярлыком քյառթու. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком քյառթու. Показать все сообщения

29 дек. 2011 г.

Մեր բլոգը վերադառնում է իր հին գետը, nostalgie և իհարկե, անհասկանալի ռաբիզ մտածելակերպ

Հենց նոր դրեցի սկսեցի նայել մեր հին պոստերը՝ էհհ.. ինքան ենք փոխվել, ինչքան ենք աճել ու ակամայից մտքից մեջ հնչեց այս երգը՝ ( կարող եք վայելել այս կատարումը պոստը կարդալու ընթացքում :-) )


Լավ դա մի կողմ, քանի որ խոսքը գնաց Խուլիո Իգլեսիասի մասին ուզում եմ ասեմ, որ շատ ծանոթ չեմ իր ստեղծագործությունների հետ, բայց համարում եմ նրան 20-րդ դարի քիչ թե շատ հաջողված կատարողներից մեկը... Բայց  շատ ցավալի ա, որ հիմիկվա տապոռ դեմքով մալալետկաները չանաչում են էն էշի տղա էնրիկե իգլեսիասին (որ ուղիղ նայես. ես անվանեցի էշ Խուլիոյին, բայց դա հայկական արտահայտություն է և վիրավորում է ոչ թե հորը, այլ ուղիղ այն մարդուն, ում ուղղված է), իսկ Խուլիոյին՝ ոչ ... Ախր հերը էնրիկեյին ծալած ունի, բայց դե ոնց կլինի... Պապսան ու անմակարդակությունը միշտ ավելի տարածված ա եղել, քանի որ անկիրթները գերակշռում են հասարակությունում (հիմա որ վապշե... Երիտասարդների կիրթ մասը երևի կազմում են ընդհանուր երիտասարդության մոտ 10-15%-ը, եթե ոչ պակաս...):
Լավ շատ շեղվեցինք... Հա, ուզում էի ասեի որ я горжусь нами... Երբ որ նոր էինք ստեղծում էս բլոգը, մենք չէինք էլ կարող երազել, որ մեզ էսքան մարդ կկարդա ու սրտանց կհետևի: Մտածում էինք, որ ազատ ժամանակ մի-երկու բան գրենք, մեր ընգերներից մի հինգ հոգի կկրադա, հետո կքննարկենք իրար հետ, կծիծաղենք... Բայց արի ու տես որ ահագին ընթերցող ունենք ու իրենցից շատերը շատ հավատարիմ են մեզ մնացել. հավատարիմ ասելով ի նկատի ունեմ, որ ընկնում ենք մեր գործերով (ես դասերով, տարբեր պրոյեկտներով, երաժշտություն գրելով, Նորոն՝ գրականության ոլորտում ա զբաղվում) ու ասենք մոտ 2-3 շաբաթից ավել դավաճանաբար բան չենք գրում, մեկ է այդ մարդիկ սպասում են մեր նոր գրառման: Ու բլոգեռին հենց դա ա ուժ տալիս: Ուզում եմ բոլոր այդ անձնավորթյուններին շնորհակալություն հայտնել՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈ՜ՒՆ: Նաև շատ հաճելի ա, որ մեր բլոգից ոգեշնչված շատերը բացեցին իրենց սեփականները: Նրանցից շատերը արեցին 1-2 գրառում, այնուհետև մի կողմ գցեցին էտ գործը, մյուսները սկսեցին շատ լուրջ զբաղվել դրանով: Բայց եղան դեպքեր, որ ահագին հաջող բլոգներ կերտվեցին ու աշխատում են մինչև հիմա...
Ասեմ, որ բլոգի հետ կատարվել են և դրական բաներ, և բացասական: Ուզում եմ նաև խոսել իմ անձնական (ինչպես նաև Նորոյի) վերաբերմունքի մասին դեպի բլոգը: Ասեմ, որ ես իսկապես շոյվում եմ, երբ որ բացում եմ բլոգի վիճակագրությունը ու տեսնում եմ, որ ասենք այս օրը մեզ կարդացել են մոտ 400-500 հոգի, բայց միևնույն ժամանակ ես թքած ունեմ, թե մեզ կկարդա մեկ հոգի, թե մեկ միլիոն, ես ժողովրդի լեզվով ասած. քյար չունեմ դրա մեջ... Մեր նպատակը ի սկզբանե մեր կարծիքներով, մեր ստեղծագործություններով կիսվելն էր... Ինչու չե ուզում էինք փոխել մեր ազգի մենտալիտետի որոշ՝ կներեք արտահայտությանս համար, անասուն տարրերը... Սկզբից շատ լավ էր ամենինչ ընթանում (չնայած հիմա էլ), գրում էինք անմակարդակ ռաբիզության մասին, քննադատում էինք իրենց մտածելակերպը և ընդհանրապես գրում էինք առօրեայի մասին, բայց սատիրական ոճով... Հետո մի տեսալ շեղվեցինք մեր ճանապարհից, բայց ես խոսք եմ տալիս որ վերադառնալու եմ հին գետը, այն գետը որտեղից սկիզբ էինք առել ու անելու եմ այն ամենը որ գոնե մի քիչ, թեկուզ շատ չնչին կերպով ազդեմ մարդկանց վրա (լավ իմաստով), փորձեմ հասկացնել, որ պետք է մի քիչ գիրք կարդալ, զբաղվել ինքնակրթությամբ, լսել որակյալ երաժշտություն, ինչու չե նաև լավ ֆիլմեր դիտել... Ախր ամեն ինչ գալիս ա կրթված լինելուց և լավ ճաշակ ունենալուց, չնայած որ սրանք փոխկապակցված բաներ են, ասենք կրթված ռաբիզներ շատ ու շատ քիչ են ահնդիպում... (կրթված լինելը ինչ-որ տեղ հասկանում են որպես՝ դպրոցում լավ սովորած՝ ասենք մաթեմ լավ գիտի, կենսաբ լավ գիտի, չե, դա չե, սակայն ինչ-որ տեղ այո)... Ճիշտ է ռաբիզների մեջ էլ կան ոսկի տղեք, բայց իրենք ինչու են ռաբիզ լսում, որովհետև էտ գիտեն մենակ՝ հեռուստացույցով էտ ա, ռադիոյով էտ ա, դրսում էտ ա... Ես մի տղա գիտեմ, որ ինքը հիմա լսում ա ասենք Led Zeppelin, Pink Floyd, նորերից System of a Down ը այլն, բայց ինքը էն ժամանակ լսում էր ռաբիզ: Ու ինքը հիմա խոստովանում ա, որ անչափ շնորհակալ ա էն մարդուց, որ իրեն ռոք եչաժշտության <<տեղը>> ցույց տվեց... Ախր դժվար չի մի պահ մոռանաս վլեյի թուրքաարաբազիբիլական կլկլոցը ու դնես վայելես ասենք The Doors-ի Roadhouse Blues-ը... Չնայած դժվար ա երևի... Հետո էլ ասում են հայկական եմ ուզում լսել, էտ (ոնցոր իրանք են ասում) ամերիկանսկիյ բաները չեմ սիրում... Է հա, չես սիրում գնա Մեսչյան, Հախվերդյան, Բամբիռ, Որդան Կարմիր լսի... Ինչ անպայման ա երգի մեջ թուրքաարաբական պոռնո հիշեցնող ձայների էլեմենտներ լինեն... Ախր պետք ա ամաչեք, որ լսում եք ու ինչու չե վայելում եք էն ազգի անմակարդակ մշակույթը, որը կոտորել է մեկ ու կես միլիոնից ավել մարդ քո ժողովրդից... Ու էլ չլսեմ ասեք, որ երաժշտությունը կապ չունի ազգի հետ, եսիմ-ինչ: Ես գոնե քչից-շատից հարգում եմ են քյառթուներին, որ ասենք լսում են են շախով-շուխով, դհոլ-զուռնայով երգերը, էն հայական կոկորդային ոկալը, բայց որ չեն լսում արմենչիգ կամ նման ինֆանտիլ կատարողների, որոնց գլխավոր նպատակը, կներեք արտահայտությանս համար՝ քա*ել մարդկանց ճաշակների վրան է ... Կանգնում եք ասում եք, <<Մենք հայերս....>>, արա մի հատ լսածիդ նայի նոր դուս տուր... Ես ամաչում եմ, երբ որ օտարերկրացին (նու, հիմնականում զբոսաշրջիկ) անցնում ա ասենք հյուսիսային պողոտայով ու տենում ա մեր հիմիկվա քյառթերի (ես խոսում եմ մեծամասնության մասին) կեցվածքը: Շատ եմ լսել (ես 5 լեզվի եմ տիրապետում), թե ինչ ա էդ օտարերկրացին ասում իր կողքինին՝ անգլերենում մի հատ շատ լավ բառ կա, որ կբնութագրի իրենց ասածը մեկ բառով՝ facepalm (եթե չեք իմանում էս բառի նշանակությունը փնտրեք գուգլում, կբացեք նրաները ու կհասկանաք)... Ախր հենց իրանք են ստեղ-ընդեղ ասում՝ <<Մենք շատ խելացի ենք...>> արա ոնց ես դու խելացի, որ IQ-դ 40-ի շեմը չի անցնում (չնայած դժվար, թե իմանան IQ ինչ ա)... Մի հատ ռուս տուրիստ հարցնում ա քյառթին <<где Опера?>> (շատ պրիմիտիվ էր) սրանք չեն հասկանում սկսում են <<մայա տվայա նե պանյած...>>: Մարդկանց գիտեմ, որ ռուսերենը ադնակասնիկով (1000 ներողություն էս պիղծ սայտի անունը գրելու համար) են սովորել... Արա ինչ ամոթ ա...
Էհհ... Ինչից սկսեցինք, ուր հասանք... Մի խոսքով կարդացեք մեզ, տարածեք մեր խոսքը, եթե ձեզ այն դուր է գալիս և համարում եք, որ ճիշտ է, մեկնաբանեք, եթե ուզում եք ինչ-որ բան ավելացնել կամ ուղղել, առաջարկել կամ պարզապես հայտնել ձեր կարծիքը... Շնորհակալություն ուշադրության համար...


Հ.Գ. Չեմ կարողանում էս պոստին անուն որոշել...

18 июл. 2010 г.

Ընկեր- Ընկերուհի

Էս վերջերս աղջիկների մեջ մոդա է ընկել 10 տարեկանից ընԳեր ունենալը, ասեմ` մի մտածեք, որ եթե դուք ընկեր ունեք, ուրեմն մյուսներից լավն եք, ավելի լավ է` ընկերություն կամ էլ մալալետկեքի լեզվով` ընԳերություն չանես, քան ընկերդ լինի մի հատ քյառթու մտածելակերպով մարդանման արարած . . . Հիմա շատերը ընկերություն են անում ձևի համար կամ էլ, որ ասեն "Ես ընԳեր ունեմ" . . . Բոլորին կոչ եմ անում` ընկերություն արեք միայն ձեր սիրած էակի հետ, այլ ոչ-թե "կայֆավատ" լինելու համար . . . Եթե ընկերություն եք անում էտ չի նշանակում, որ դուք մեծ եք, մեկ է մնում եք նույն մալալետկան . . . Օրինակ բերեմ ինձնից` Ես ժամանակին մտածում էի, թե "ինչ սեր", բայց այժմ, ես կարամ ասեմ, որ առանց սիրելու ինչ-որ մեկի ձեռքը բռնելը հավասար է զրոյի . . .

Հեղինակ` Գոռո

24 июн. 2010 г.

Rock լսող թզբեխով քյառթու

Goro: Հիմա ուզում եմ խոսել, այս երևույթի մասին . . .
Երևի 5 տարի առաջ ռոքերների թիվը Հայաստանում երիտասարդության մեջ կազմում էր 4%, իսկ հիմա ամեն երկրորդը ռոքերա . . . Բայց էտ էլ մի բան չի, ասենք որ իրանց խոսեցնես, կասեն, որ "Ես իսկական ռոքեր եմ, բլա-բլա-բլա", բայց որ հարցնում ես, թե քանի հատ խումբ գիտես, հնչում են 1-3 խումբ, երեքն էլ շաբլոն ` System Of A Down, Linkin Park, Green Day . . . Սուբկուլտուրաների մասին կխոսեմ մի քանի հոդվածից ;-) Ուրեմն քիչ չի էս մեր գեղացի աղջիկները կարդացել են, որ ռոքերները կայֆն են, փարթիների մաջ են տժում ամբողջ օրը, հլը միհատ էլ նոր ռոքերներ են ձևավորվել, թզբեխով ռոքերներ , , , Խոսեմ էս ռոքերների նոր պառոդի մասին. . . Քանի որ ռաբիզ լսող աղջիկները քչանում են, էս քյառթերին էլ ոչմեկ չի ուզում, սրանք էլ 1-2 մեթալ են լսում, հանում են իրենց զզվելի և սև շորերը ու իրանց արեվին դառնում են ռոքեր . . . Հարգելի քյառթեռներ, ասեմ որ ինչան էլ ռոք լսեք, (ռոքեր պիտի հոգով լինեք) ռոքեր չեք դառնա . . .

Միտքը տվել է KIK-ը, որը հանդիսանում է Rock լսող թզբեխով քյառթուների պաշտոնական ներկայացուցիչը . . .

23 июн. 2010 г.

Առաջին Քայլեր կամ ոնց ուզեք :-)


Մենք (Գոռն ու Նորոն)երկար մտածում էինք այսպիսի մի բլոգ ստեղծելու մասին ու վերջը որոշեցինք . . . Մի խոսքով բան չէինք ջոգում, թե ինչով կարելի է սկսել այս ԹԵԺ բլոգը, բայց հեսա մի բան կհնարենք . . .

Noro: Երեկ քայլում էի փողոցով ու տեսա մի-երկու անիմաստ երևույթ : Օրինակ` 1. Մի տղա հագել էր "adibas" և "մաքուր" "dolce & gabana" կոշիկներ(կոշիկներ ասելով, նկատի ունեմ ծիծակ, որը քյառթերի մոտ ընդունված բանա սպաՌծիվկի հետ, էնէլ GABBANA-ն մի "N"-ով ) . . . Մեջս մտածում էի, թե այս տղան ինչու գոյություն ունի ?! Հետո հասկացա, որ ինքն էլ իմ Hip-Hop կեցվածքը տեսնելով այդ նույնը մտածեց իմ մասին . . . Էս ամենինչը ասում եմ նրա համար, որ ինչ եք կարծում արժե մարդու մասին կազմել նրա կեցվածքով ?
2. ԸնԳեր-ԸնԿերուհի (ընԿերուհին միանգամից դուրս էկավ, իսկ ընգերը , բնականաբար, ոչ) քայլում էին փողոցով և ընԳերը գրկել էի վերջինիս այնպես կարծես նրանք գտնվում են Տիտանիկի կՌիշին ուր որ է կհագնեն Iceberg-ին կամ էլ թե չե, գտնվում են "Կամասուտռա 7" ֆիլմի նկարահանման տաղավարներից մեկում և ռեժիսորը նրանց առաջարկել է գլխավոր դերը . . . Ակամայից մի հարց ծագեց իմ մեջ, արդյոք որևէ աղջիկ իրեն լավ է զգում, երբ որ նրան գրկում են ոչ թե ճշմարիտ սիրուց, այլ ... (դե ջոգիք)

Goro: Նորոի խոսքերից մեջ բերեմ Մի տղա հագել էր "adibas" և "մաքուր" "dolce & gabana" խոսքերը ու խոսեմ պատձելկեքի մասին . . . Ասենք իմ տեսած "adidas"-ների պատձելկեքից ամենասպանողը "acliclas" (սկզբից չեի ջոգել ինչ է գրած, բայց հետո հասկացա, որ "c"-ն ու "l"-ն իրար կողք դնելուց հետո նման կլինի "d"-ի ), դե "abibas"-ը, "adibas"-ը կամ "abidas"-ը արդեն կլասիկա են դառել, ամեն երկրորդի վրա տենցա գրած . . . ասենք տեսել եմ "nike"-ի պատձելկա "nice", կամ "ecco"-ն "ecoo" (պատձելկեքին կվերադառնանք մի քիչ ուշ). . .
Ակամայից մի հարց ծագեց իմ մեջ, արդյոք որևէ աղջիկ իրեն լավ է զգում, երբ որ նրան գրկում են ոչ թե ճշմարիտ սիրուց, այլ ... մեջ բերելով այս խոսքերը, ասեմ որ էս անտեր երկրում շատ քյառթու ու պոռնիկ (не побаюсь этого слово, մեկա գրական բառա, ես եմ աստվածաշնչում անձամբ տեսել, չիմանաք եհովայի վկա եմ, ու աստվածաշունչ եմ կարդում, էտ ինձ ցույց են տվել ) աղջկեք կան, որոնց դզում են տենց տղեքը ու սպիտակ նիվաները ու վերջիններիս մեջ նստած "ասպետներին" ու իրենց թզբեխները . . . .
ԻՆչ վերաբերում է պատձելկեքին, ավելի լավա ունենալ 10 adibas, թե 1 adidas ? Դժվար հարց է . . .