26 мая 2011 г.

Մետրոպոլիտեն


Հայացքներ բարձրացողներից
Ներքև իջնողներին և հակառակը,
Մարդ կա ընկնում է աստիճաններից,
Մարդ կա մնում է մետրոյի տակը:
Մետրոն գնացք չէ, հեռու չի տանում,
Բայց հեռավորությունը հարաբերական է,
Մետրոն ինքնաթիռ չէ, վերև չի հանում
Բայց մտքերով թռչելը այստեղ հավանական է:
Ժպիտներ դժվար այստեղ գտնես
Հիմնականում տիրում է տխուրը,
Մարդիկ դժգոհ են, որ չունեն մերսեդես,
Մերսեդես ունեցողների ժպիտը դժվար տեսնես
Չի թողնի ապակիների վրայի սև մուրը:
Իսկ ես սիրում եմ մետրոն, իրոք,
Նույնիսկ այդ տխուր, զզված հայացքները,
Այստեղ է միայն որ ամեն ոք
Կարող է գտնել իր էջերի լուսանցքները:
Քաղաքի ամենօրյա վազքը ու մասնակիցները,
Աղջիկները, տղաները ու անհայտ սեռերը
Մեծերը, փոքրերը ու իմ հասակակիցները
Չեն երևում հովիտներն ու լեռները,
Եվ հաճույք են ստանում մթության սիրահարները:

Ամեն քաղաքը ունի իր հոգին,
Որը ամբողջացված է մի տեղ,
Որը քեզ կընդունի ամառվա շոգին,
Տաքությանդ կլինի դեղ:

5 комментариев:

Տաթև комментирует...

ինչ կայֆնա: հետաքրքիր թեմայա ու միևնույն ժամանակ պրիմիծիվ, բայց նենց էս գրել ոնց որ խորիմաստ բան ա ստացվել... ապրես

Анонимный комментирует...

Hrashali e!!!

Անի комментирует...

Հազիվ մի նոր բան, շատ լավն էր. Նորո դու շատ յուրօրինակ ես գրում, իսկ դա ճիշտ գրողի հատկություն է. մի խոսքով ապրես.

NoroGoras комментирует...

Շատ շնորհակալություն կարշիքների համար

Հարութ комментирует...

lol երևի աշխարհի ամենաառաջին մետրոյի մասին բանաստեղծությունը... լավն ա, մի կողմից խժալու ա, մյուս կողմից խորիմաստ...