4 февр. 2011 г.

Մտքեր: Մաս 2

Կյանքը շատ հետաքրքիր բան է: Ես մի ժամանակ առաջ մտածում էի, որ եթե իմ շրջապատից ինչ-որ մեկը հեռանա կամ մահանա, ապա ես կգժվեմ, բայց իրականում ոչինչ էլ ինձ հետ չի լինում, անգամ չեմ կարողանում լացել, դժվար է բացատրել այդ զգացումը: Վերջերս իմացա, որ մահացել է ինձ շատ հարազատ անձնավորություն և ես չեմ էլ տեղեկացվել, 10 րոպե տխրություն, 5 րոպե լռություն և ես նորից պատրաստ եմ ծիծաղել ամեն երկրորդ հիմար հումորից:Հետաքրքիր է չէ ընդամենը 15 րոպե է հարկավոր մարդուն հիշելու, զարմանալու, տխրելու և մոռանալու համար, իսկ մենք մեր օրվա 2 ժամից ավելին տրամադրում ենք ուտելուն:
Իհարկե եթե մարդը շատ մոտիկ ազգական է միգուցե մի օր: Հետո հերթով հիշում եմ բոլոր թաղումները, որոնց ես ներկա եմ գտնվել և ուզում եմ մեռնելուց առաջ անպայման բոլորին ասել, որ հանկարծ չգան իմ թաղմանը, բոլորին, բոլորին, ում է պետք այդ հիմար դեմքի արտահայտությունները, որոնք զարդարում են մարդկանց դեմքերը: Երևի մարդուն սպանողը ավելի է տխրում քան նրա հարազատները, դեռ վաղ տարիքում մահացածների մոտ լավ է մի քանի հոգի իրոք վատ են իրենց զգում, իսկ մեծերի թաղումներն կարելի է միացնել նաև ասենք թոռների հարսանիքը, ծախսը մի տեղ կանեք, և ես չեմ կարող մեղադրել ոչ մեկին, մենք բոլորս ենք այդպիսին: Ինձ անգամ շատ հաճախ թվում է թե այն մարդիկ, որոնք գժվում են իրենց մտերիմի մահից հետո, նրանք ավելի շուտ ոչ թե գժվում են մահվան պատճառով, այլ հենց այս զգացման, այս զգացումը կարելի է անվանել անկարողություն+ունայնություն:Լավ շատ մի խորացեք մեկե ինչ ուզում եք արեք քաղաքը ջազզա լսելու:

4 комментария:

Sargis комментирует...

dzeeec)))))

Arikshtein комментирует...

Հահա, լավն էր :D հիմա սաղ մեղադրում են ԷՄՈ-ներին և գոթերին, որ իրանք ձևական կյանք են վարում, բայց որ համեմատենք, թե իրանք իրենց կյանքում ինչքան ձևականություն են արել, բոլոր ԷՄՈ-ները և գոթերը դառնում են սև կոստյումներով բիզնեսմեններ

Manana комментирует...

հա, իրոք ջազզ ա լսելու....

norogorasi fanat комментирует...

haa iroq)))) jazz rulez))))