6 февр. 2011 г.

Սանտեխնիկի մահը

Այսօր արթնացա շատ վաղ, ես ասեմ ավելին շատ շուտ, որովհետև մի հատ գյադա, որը համարձակվել է մեր շենքում տուն առնել չնայելով իրանց կողքի հարևանի ցանկությանը, և չնայելով Արարատ սարին, միացրել էր ռաբիս երգ և հետը երգում էր: Իհարկե բոլորդ էլ հասկանում եք, որ ես թքած ունեմ մարդու իրավունքների վրա և ավելին ասեմ մարդու իրավունքների պաշտպանը այստեղ կապ չունի, որովհետև վայ ես դրա մարդ ասողի . . .դե դուք հասկացաք: Ես կանգնեցի Մասիսի կատարին ու թքեցի թուրքի ճակատին, էէէէ ինչ եմ ասում կանգնեցի աթոռին ու միացրեցի իմ սիրած երգը` Էմինեմ, Մեռլին Մենսոն, իսկ հետո, որ հանկարծ քիչ չթվա սկսեցի հետը երգել, անջատեցի երգը և հասկացա, որ եսի ժիվուչի գադա ու դեռ պայքարումա: Ինձ չկորցրեցի և միացրեցի Սիսթեմ, նա էլ իրեն չկորցրեց միացրեց վլե,կներեք արտահայտությանս համար, ես արդեն հույսս կտրած որոշեցի անցնել բլիժնի բօյ հատակի փայտը(պոլի փեդը) միանգամից տվեցի պատին, մեկել աշխատեց սրանք ձենները կտրին ես էլ որոշեցի կանտռոլնի հարված կատարել և միացրեցի Արթուր Մեսչյան սրանից հետո անգամ ինքը վլեն կկախվեր ու նույնիսկ վլեինը, բայց դու մի ասա դեռ պատերազմը չի ավարտվել, ասեցի լավ աստված վկա ես չէի ուզում արյուն թափվեր, դուք ստիպեցիք, միանգամից փոխելով տակտիկան անցնում եմ կլասսիկայի, իրանք էլ չկարողանալով փոխել տակտիկան սատկան(երնեկ չէր happy end կտեսնեիք վերջապես), մի խոսքով պարտվեցի, բայց տատիկիս պատճառով, ասեց անջատի գլուխս ցավումա, ես էլ անջատեցի, որովհետև մարդ եմ, իսկ իրանք չանջատեցին, որովհետև . . . չնայած մարդ ես մեկել տեսար մարդ եղան:
Հա ճիշտա հիմա շատերը կասեն սանտեխնիկի մահը ինչ կապ ուներ, ասեմ անգամ սանտեխնիկը կմահանար իմ տեղը, բայց ես դիմացա: Ճիշտ է ես պարտվեցի ճակատամարտում, բայց հաղթելու եմ պատերազմը . . .Նայեք ու հասկացեք, որ Արթուր Մեսչյաննա հայ ամենալավ կատարողը, ոչ թե ձեր արամ ասատրյանը:

3 комментария:

Marina комментирует...

es el tenc mihat harevan unem.... xpelu em mi or.....

Анонимный комментирует...

Nor jan achkis patrastves aveli ujex mijozneri!!!!kani vor dzer harevan@ erevi der shat piti etpes ani))))))))))

Tina комментирует...

Nor jan achkis patrastves aveli ujex mijozneri!!!!kani vor dzer harevan@ erevi der shat piti etpes ani))))))))))