2 февр. 2011 г.

Արի մնանք ուղակի ընկերներ

Լավ էլի: Եթե հիմա ինչ-որ աղջիկ կարդում է այս պոստը ուզում եմ ասել, որ հանկարծ ոչ մեկին այս բառերը չասեք: Ավելի լավ է ասեք զզվում եմ քեզնից, որովհետև դու գեշ ես ու շատ մեծ քիթ ունես, որը ուր ասես չի մտնում, նույնիսկ այնտեղ, որտեղ անգամ անպոչ գդալներն են ամաչում մտնել: Բա չէ, արի մնանք ուղակի ընկերներ, ասենք ոնց-որ մտնես խանութ հաց ուզես, ասեն պանիր կա, մեկա ետ պանիրը առանց հացի ոչ մեկին պետք չի, իսկ ում որ պետքա ինքը կյանքում հաց չի ուզի(էսի հասկացողների համար): Այսպես արտահայտվում են հիմնականում այն աղջիկները, որոնց դուր է գալիս տղաներին տանջել, նրանք այդ տղաներին չեն սիրում ակնհայտ, իսկ եթե սիրում են ես համաձայն եմ այն կարծիքին, որ կանայք ամենաառեղծվածային արարածներն են(ուրիշ ձև այդ աղջկան կարելի է անվանել արածող):
Աղջիկներ եթե ընդհանրապես ուզում եք սպանել տղային, կարելի է անցնել ավելի հետաքրքիր արտահայտությունների, օրինակ, դու շատ լավն ես, բայց ես երբեք չեմ մտածել, որ ես և դու(այստեղ սովորաբար այդ աղջիկները սկսում են հուզվել) կարող ենք իրար հետ, այստեղ աղջիկները բաժանվում են երկու խմբի, եթե սիրում են էլ չեն շարունակում, եթե չեն սիրում արի մնանաք ուղակի ընկերներ: Այս արտահայտությունից հետո աղջիկները սովորաբար էլ ոչինչ չեն ասում, բայց լինում են հատուկ դեպքեր, երբ տղան այսքանից հետո ողջ է մնում, վերջնական հարված հասցնելու համար աղջիկը մոտավորապես Անջելինա Ջոլիի դեմքով ասում է հո շատ չտխրեցիր, իհարկե սրանից հետո պետք է կանչել չափազանց շտապ օգնություն, և նաև ոստիկանություն, թեչէ կկորցնենք ոչ միայն տղային, այլ նաև աղջկան, որովհետև ես ինքս կլուծեմ այդ աղջկա հարցերը մի քանի վայրկյանում, ինչպես լուծում էի թվաբանական պրոգրեսիա(Գոռն էլ վկա, ես մաթեմից մենակ ետ սովորեցի):
Եթե աղջիկներից դեռ մարդ կա, որը այնքան շատ է հարգում ազատ խոսքի իրավունքը, որ դեռ կարդում է այս պոստը, խորհուրդ եմ տալիս դադարեցնել, որովհետև մոտակա մի քանի տողը լինելու են շատ դաժան:Բայց սրանից դաժան դժվար ստացվի իհարկե
Լավ եկեք խաղանք վիկտորինա`
1. Քանի փամփուշտ է հարկավոր քեզ, որպեսզի դու սպանես բոլոր այդպիսի աղջիկներին?
2. Դու կարող ես սպանել այդպիսի աղջկա ինչպես ասում են голоми руками?
3. Լավ է կույր աչքով, թե կույր մտքով?
4. Լինել, թե չլինել?
Վայ ես վերջին երկուսը այս վիկտորինայից չէին, ով է ուզում դառնալ հոգեբան միլիոնատեր խաղից էին:Մի կարդա, վայ չասեցի աղջիկները չկարդան, տենց եք անում էլի, որ Աստված մեզ չի սիրում , այն ժամանակ էլ ձեզ ասացին հանկարծ այդ խնձորը չուտեք, իրականու հոգեպես, ոչ թե առերես ձեր քթերն են ավելի մեծ, դե մենք էլ հո գիտենք, որ կարևոր է ներքին, ոչ թե արտաքին գեղեցկությունը(այ, սրանք ել հո ձեր բառերն են):Լավ վերադառնանք վիկտորինային, պատասխանները խնդրում եմ գրել կոմենտներում, բայց ասեմ իմանաք, որ շատ անհամ վիկտորինայա, համ անհնարա հաղթել, համել մրցանակ չկա:
Վերջում ուզում եմ ասել, որ սա ես գրում եմ սիրային առաջին անհաջողությունից հետո, այնպես որ սրտներիդ մոտիկ մի ընդունեք տղաներ, իսկ աղջիկները թող ոչ միայն սրտին մոտիկ ընդունեն, այլ նաև խելքին:Ու ինչ ուզում եք արեք մեկա քաղաքը ջազզա լսելու:

26 комментариев:

Tina комментирует...

Vaaaaaaaaaaaaay Noro jaaaaaaan!!!Ashxarh@ dajana,bayz Du hanjar es!!!! Gites inch kasem?-shat axjikner kan aydpisin...jisht es!!!!Bayz hima mi pah mtazi-pordzi patkeraznel,te inchkan zav karox en patjarel txaner@ axjiknerin.U patjarum en.En axjiknerin,voronk erbek ko het tenz chein varvi...ba....xosk@ ko masin che iharke ..u erbek el ko masin chi kara lini P.S. husov em.................... Meka -du jisht es!

Աստղիկ комментирует...

Նորոո, դու հանճար ես))) Ոչինչ մի մտածի, մեկա Երևանի աղջիկների կեսը քո համար գժվումա....

Анонимный комментирует...

Norooo du shat lav es gruum... es qez sirum eeeeem))))

Անուշ комментирует...

Noro jan zguysh exi, mi or axjiknery qez paxcnelu en)))

Inna комментирует...

anonimniy jan inchi anund ches grum?????sirox mard@ ira zgacmunqner@ taqcnelu kariq chuni:);)enpes vor bardzradzaynir,,,,guce baxt@ jpta qez:)
P.S. hetaqrqir verlucutyun er:)

NoroGoras комментирует...

Շնորհակալություն, ես ինչ սիրված եմ, աչքիս չքցվեմ

Davo комментирует...

hamadzayn em Inna-i het))) bardzradayneq dzer zgacmunqnery- azat exeq)))

Inna комментирует...

deee.....spasum enq! ! ! :)

Harut комментирует...

hima petqa горько goranq??)))

Inna комментирует...

vo pervix ne gorko,a gorka:) hamel der shut a:)

Анонимный комментирует...

gorko, gorko, gorko
)))))))))))))

Inna комментирует...

anonimniy duq en skzbi anonimniyn eq?????

Nika комментирует...

che im anuny Nikaya, es Noroin shat em sirum, bayc vorpes blogger(bayc mard es)....

Unknown комментирует...

Noro jan mi di ,sagh lav klni !!!!!!!!!

Arikshtein комментирует...

Նոր, ես քո իրավիճակում 2 անգամ եղել եմ, ու համաձայն եմ, ամենահաճելի զգացումներից չի: Համաձայն եմ, շատ ավելի նախընտրելի ա, երբ ասում են "դու ուժե դավադիտ արիր, ինձանից հեռու մնա" (կամ տենց մի բան), բայց եթե ուզենաս, կարաս իռա հետ ընկեր մնաս, ընդամենը մի քիչ ժամանակ ա հարկավոր երկուսիդ էլ: Բայց նաև հաշվի առ, որ բնույթով աղջիկները քնքուշ են ու իրանց շատ ավելի հեշտ ա ասել "до свидания" քան "прощай": Հիմա պատկերացրու քո վրա սիրահարվել ա աղջիկ, բայց դու հաստատ գիտես, որ ձեզ մոտ ոչ մի բան չի ստացվի. կկարանաս իրան ասես "աղջիկ ջան, յան տու !" ??? Դե, հա, որ շատ ուզենաս, կասես, բայց սիրտ կոտրելը շատ դժվար ա ու միաժամանակ շատ հեշտ: Ես քեզ խորհուրդ կտամ միքիչ ցրվես, իսկ որոշ ժամանակ անց բոլորը մորանաս ու իսկապես մնաք ընկերներ: Կյանքը կարճ ա, չարժե նեղացած մնալ ինչ-որ մեկից ;)

NoroGoras комментирует...

Շատ-շատ շներհակալություն կոմենտների համար, մեր վիկտորինային ոչ-ոք չի ուզում մասնակցել?

Arikshtein комментирует...

Նոր գիտես, մարդկային աշխարհը` դրա բնակիչների փոխհարաբերությունները շատ նման ա բնության մեջ կենդանիների փոխհարաբերություններին: Վերցնենք օրինակ սննդային համակարգը (շղթան): Բնության մեջ որևէ կեդանու անհետացումը բերում է աշխարհի աղքատացմանը: Նույնն էլ մեր աշխարհում: Նույնիսկ ամենաանբարիյականները իրենց դերը ունեն բոլորիս կյանքում, ու թեև ես հավատացյալ չեմ, բայց գտնում եմ, որ ամեն մեկը կստանա այն, ինչին արժանի է: Եվ վերջիվերջո. մենք չենք, որ պիտի դատենք և պատժենք: Կամ էլ ինչպես ասվում է "մի դատիր, որ չդատվես":

Լիլի комментирует...

Ոչինչ: Դրանք ձևեր են:

Վահան комментирует...

Հա, շատ ծանոթ էր:
Բա որ ինձ ասումա, "դու աշխարհի ամենավերջին մարդն ես, ում ես կուզենայի ցավ պատճառել, բայց դե սենց ավելի լավա ", ուղղակի գժվել էի :Ճ Գոնե վատ բաներ ասեն, հա, որ հույսեր չունենանք, նենց են ասում, որ իսկականից չես իմանաում, ինչ մտածես :Չ

Анонимный комментирует...

Ես ընդամնեը ասել եմ էլ քեզ չեմ սիրում, հույսով եմ գնդակահարության արժանի չեմ:

Անհայտ աղջիկ комментирует...

Նորո, ես քեզ շատ եմ սիրումՃՃՃՃ

Анонимный комментирует...

uzhex er :)

Ani комментирует...

դէ ես օրինակ ասել եմ տղային այն մասին, որ մենք կարող ենք միայն լավ ընկերներ լինել, նա իհարկե մի քիչ ծանր տարավ, բայց ի վերջո մեկ տարի անց ամուսանացավ և հիմա բալիկ ունի: Հիմա ինչ ես ամենավերջի մարդն եմ?Իհարկե ոչ մենք այնուամնեայնիվ լավ ընկերներ ենք մնացել:Ուղղակի խնդիրը արտահայտվելու մեջ է, ոչ թե սեռերի, յուրաքանչյուր սիրող մարդու էլ հաճելի չէ, երբ ընկերներ մնալու առաջարկ են անում, տղա, թե աղջիկ

Serg комментирует...

Անջելինա Ջոլիի դեմքով ասում է հո շատ չտխրեցիր,spanec es pah@ ,:DD

NoroGoras комментирует...

Ես էլ Բրեդ Փիթ դեմքով պիտի էտ ժամանակ ասեի այ հոգնած դու գնա Հարավ Աֆրիկյան Հանրապետությունից երեխա որդեգրի

Анонимный комментирует...

lavneeeerr !!! apreees !!!!