27 мая 2011 г.

Կիթառս այսօր . . .


Կիթառս այսօր նորից
Ընկել է լարից,
Մի փաստ,  որից,
Ես ընկնում եմ գահից:
Ես այսօր չկամ,
Մի փնտրեք այսօր,
Քայլում եմ անկամք,
Մտքերով պղտոր:

Ստվերները ահա,
Պատերի վրա,
Գրում են նոտաներ,
Ինձ թվաց մի պահ,
Թե անհաս մուսաներ,
Տարածելով ահ,
Փնտրում են սաներ,
Իմ պես ինքնավստահ:

Փնտրում են, որ կոտրեն
Սրտերը երգերով,
Լազուրը սևոտեն
Անմիտ հույսերով,
Փնտրում են ու գտնում,
Արյունոտ ձեռքերով,
Գտնում են ու մտնում,
Նրանց փակ դռներով:

Հիմա ես անհաս եմ
Նրանց խայծերից,
Հիմա ես տհաս եմ
Ու գոհ եմ դրանից:
Կիթառս այսօր նորից
Ընկել է լարից,
Մի փաստ որով
Ես փախչում եմ մահից . . .

4 комментария:

Հովո комментирует...

Լավն ա

Անանուն комментирует...

դզեց.. հեհեհ

Artur комментирует...

Arjer dra hamar ynknel gahic ???))))

NoroGoras комментирует...

Դե ընկնելը ինքն իրանա ստացվում