Показаны сообщения с ярлыком նորոգոռասական կերպարներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком նորոգոռասական կերպարներ. Показать все сообщения

4 дек. 2011 г.

ՆԳ կերպար՝ 54-ամյա ճարտարապետ Վաղոն


Վաղոն ծնվել էր հասարակ փողատերի ընտանիքում: Երբ մանուկ էր ազատ ժամանակ սիրում էր պառոլ խաղալ իր ընկերների հետ և ուդ նվագել: Սերը դեպի նկարչությունը իր մոտ ծնվեց, երբ նա մեծ խաղադրույք կատարեց крылья советов-ի վրա, երբ վերջինս էլ խաղում էր մեր հայաթի ֆուտբոլի թիմի հետ... Նա նկարել է իր առաջին նկարը դեռ 13 տարեկանում. երբ նա հիվանդ էր և ձեռքին փող չուներ՝ մի բաժակ թեյ էր նկարում, խմում ու տաքանում էր... Երբ Վաղոն տոնեց իր 3-րդ տասնամյակը նա մեկ գիշերում մեծացավ և հասկացավ, որ նկարելով ոչնչի հասնի... Եվ այդ ժամանակ նա որոշեց դառնալ պրոֆեսիոնալ բլոտ գլորող կամ բլոտիստ... Ավարտելով ԵՊՀՀԲ-ի (Երևանի պետական համալսարանի հայաթի բիսատկայի) բլոտի և նառդիի բաժինը, նա մագիստռատուռան ուզում էր շարունակել ՀՀԳ-ում (Հայաստանի Հանրապետության գաղութ), սակայն ֆինասների չհերիքելու պատճառով մագիստռատուռան շարունակեց նույն տեղը... Ցավոք նա չիրականացրեց իր վաղեմի ցանկությունը՝ դառնալ ճարտարապետ, բայց հիմա զբաղվում է տրանսպորտային բիզնեսով: Քշելով մառշռուտկա նա միշտ տեղյակ է մեր քաղաքի անցուդարձից և ճարտարապետական նոր նվաճումներից...

14 нояб. 2011 г.

ՆԳ կերպար՝ շանհայցի 65 ամյա ինժիները

Այս բաժնում մենք պատմելու ենք հետաքրքիր մարդկանց մասին, որոնց ապրած կյանքը կարող է Ձեզ համար, որպես նախատիպ օգտագործվել Ձեր կյանում: Նախ նա ծնվելուց դեռ 30 տարի առաջ գիտեր, որ ինքը ծնվելու է, դա տեղի է ունեցել մի պարզ պատճառով նա շանՀայցի է, իսկ հայերը, էն էլ շանՀայերը ադյպիսի հատկություններ ունեն, ասել է թե նա գիտի, թե երբ է ծնվել, իսկ նրա հայրն ու մայրը գիտեն, թե երբ պիտի ... Լավ անցնենք առաջ, ծնվելով այդտեղ նա եկավ Երևան և սկսեց ռաբիս երգել, թե ինչու էր նա ինժիներ, միայն իժը գիտեր ( իժը դա օձի տեսակ է, յուրօրինակ, միայն Հայաստանի անասուն պայմաններում ապրող ) : Նա 3 տարեկանից արդեն 65-ի տեսք ուներ և նաև համալսարանում լիկվիդներ ուներ, 6 հատ էլ ալբոմ: Ունենալուց խոսացինք հիշեցի նա մի բան չուներ, մի շատ կարևոր բան, չնայած փոքրուց բանան սիրում էր: Հետո ինչպես ցանկացած իրեն հարգող բան չունեցողի նան սկսեցին սիրել Հայաստանում, որովհետև նա իդեալական օջախի տղա կարող էր լինել: Ընդամենը 8 տարեկանում նա երգելով բացառապես հայերեն դարձավ թուրքիայի ժողովրդական արտիստ, Մոնղոլիայի ազգի հերոս և հայ բթության փարոս: Դրանից հետո նա որոշեց մի բան որոշել և դարձավ որոշող, հարց լուծող, դրան հասնելու համար նրան պետք եղավ ընդամենը 30 լիտր լուծողական: Հետո դառնալով 40 տարեկան սկսեց օգտվել մեծ տղաների համար տուալետներից, ամուսնացավ ունեցավ երազանք, որ մի օր կտեսնի իր բանը:
Դե վերջում էլ սկսեց Հ1-ով համերգներ տալ, Կոդակներ լցնել ու փորը լցնել: Նա մահացավ 65 տարեկանում և նրա բոյը թաղեցին սովետաշեն կոչվող Նուբարաշենում, այսքան բան . . .