Показаны сообщения с ярлыком ինտերնետ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ինտերնետ. Показать все сообщения

28 нояб. 2010 г.

Դեգրադացիա: Ինտերնետ և սոցիալական ցանցեր

Ժամանակին, երբ մարդիկ ասում էին, որ իրենք հեռուստացույց չեն դիտում, հասկանում էինք, որ այդ մարդը գնում է թատրոններ, կինոթատրոններ և վերջապես դուրս է գալիս մաքուր օդի, իսկ հիմա ?! Հիմա երբ լսում ենք, որ ինչ-որ մեկը հեռուստացույց չի դիտում, հասկանում ենք, որ մարդը ունի լավ, արագ ինտերնետ . . . Մարդիկ, ինչ է կատարվում ձեզ հետ ? Արդեն զարմանալի չէ, որ երկու հոգի ընկերություն են անում, ու իրար սիրում են ինտերնետով` ինչ-որ մի զզվելի սոցիալական ցանցի օգնությամբ . . . Դեգռադացիան մոտ է . . . Բոլոր օնլայն խաղերը, ֆերմաները, պոկեռներն ու սոցիալական ցանցերը ուղղակիորեն փշրում են մեր նուրբ ուղեղը: Կանգ առեք: Ասեք ոչ ֆերմային, և զանգեք ձեր սիրած էակին: Կողմ եմ, որ ինտերնետը ամենաուժեղ հայտնագործություններից է, սակայն մի եղեք այդքան թույլ և ձեռք բերեք կախվածություն: Վերջ տվեք ադնակլասնիկին և սովորեք նոր լեզուներ. Մտածեք` որն է վերջում ձեզ օգատակար լինելու: Ինչ-որ մի արմենչիկ կամ վազգենչիկ լսող աղջկա "կպցնելը", թե ասենք գերմաներեն լավ իմանալը: Ախր շատ տխուր է վիճակը . . . "Էրեկ պոկեռով ֆուլ հաուս նստեց, 10000 ոսկի ստացա օդնոյում", հա ինչ անենք ? որտեղ ես մտցնելու այդ ոսկիները ? կարողա քեզնից վատն եմ, որ օնլայն պոկեռ չեմ խաղում կամ էլ 100000 ոսկի չունեմ ? Գնացեք ինչ-որ մի երաժշտական գործիք սովորեք նվագել, նոր լեզուներ սովորեք, և վերջապես 10 տարի կոմպ ոնեք, բայց մինչև հիմա WORDEXCEL-ից չեք տարբերում . . . Ես մի մարդ գիտեմ, որ բրոեւզերի անունը դրել է ադնակլասսնիկ. Ասում էի բրոուզերդ բաց, չեր հասկանում, ասում էի մոզզիլադ, գուգլ խրոմդ բաց, չէր հասկանում, վերջը ասեցի ադնակլասնիկ ինչով ես մտնում, այ դա բաց, ասաց. "հաաա, բա միանգամից ասա, ադնակլասնիկս բացեմ" . . . Տո այ տուպոյ, քիչ ինտերնետ մտի, մի քիչ գիրք կարդա, որ մի բան մտնի, բայց սկզբից կսկսես Թումանյանի հեքիաթներից, չնայած դրանք շատ ծանր կլինեն քո համար, ավելի լավ է սկսես Այբենարանից, որովհետև հեյերենից մի քանի տառ մոռացած կլինես, այնքան գրած կլինես "qurik klni mi hat harc tam" կամ "klni canotananq" . . . Նույնիսկ չեմ ուզում խոսել թե google.am -ում ամենաշատը ինչ են որոնում. մոտ 34% -ը հայկական պոռնո:  Արա չեք ամաչում, բա մենք տենց ազգ էինք ?! Ի միջի այլոց ՀՀ օրենքը թույլ չի տալիս ունենալ հայկական պոռնո կայք: Թյու . . . Այսքան գրեցի, որ կարդաք ու գոնե մի քիչ մտածեք, թե ինչ ենք անում և դեպի ուր ենք գնում. . . Իսկ ձեզնից որևէ մեկը կարող է գոնե 1 օր ինտերնետ չմտնել ?!

2 июл. 2010 г.

Մարդու ապուշության գագաթնակետ

Այսօր ֆռֆռում էի ինտերնետում, մեկել ինչ կայք տեսնեմ, որ լավ լինի . . . Ուրեմն պռոստը չեմ պատկերացնում, որ մարդ կարա տենց հիմար լինի . . . Օրինակ այս կայքը իմ խելքը ուղղակի փշրեց` computerpowertest.com : Էս եքա դոմենը առել են ու կայք են ստեղծել, որ մարդիկ մտնեն ու տեսնեն թե իրենց համակարգիչը միացրած է, թե ոչ . . .  Ախր, ոնց կարա լինի, որ դու անջատած համակարգիչով մտնես այդ կայքը . . . Հիմարություն, բայց ով ուզում է միքիչ ծիծաղել, թող մտնի և տեսնի ամերիկացի բութ արարածների "հրաշք ստեղծագործությունը", էս իրենց համար շեդեվռա . . .