
Ժամանակին, երբ մարդիկ ասում էին, որ իրենք
հեռուստացույց չեն դիտում, հասկանում էինք, որ այդ մարդը գ
նում է թատրոններ, կինոթատրոններ և վերջապես
դուրս է գալիս մաքուր օդի, իսկ հիմա ?! Հիմա երբ լսում ենք, որ ինչ-որ մեկը հեռուստացույց չի դիտում, հասկանում ենք, որ
մարդը ունի լավ, արագ ինտերնետ . . . Մարդիկ, ինչ է կատարվում ձեզ հետ ? Արդեն զարմանալի չէ, որ երկու հոգի ընկերություն են անում, ու իրար
սիրում են ինտերնետով` ինչ-որ մի զզվելի սոցիալական ցանցի օգնությամբ . . .
Դեգռադացիան մոտ է . . . Բոլոր օնլայն խաղերը, ֆերմաները, պոկեռներն ու սոցիալական ցանցերը ուղղակիորեն փշրում են մեր նուրբ ուղեղը:
Կանգ առեք: Ասեք ոչ ֆերմային, և զանգեք ձեր սիրած էակին: Կողմ եմ, որ ինտերնետը ամենաուժեղ հայտնագործություններից է, սակայն մի եղեք այդքան թույլ և ձեռք բերեք կախվածություն: Վերջ տվեք
ադնակլասնիկին և
սովորեք նոր լեզուներ. Մտածեք` որն է վերջում ձեզ օգատակար լինելու: Ինչ-որ մի արմենչիկ կամ վազգենչիկ լսող աղջկա "կպցնելը", թե ասենք
գերմաներեն լավ իմանալը: Ախր
շատ տխուր է վիճակը . . . "Էրեկ պոկեռով ֆուլ հաուս նստեց, 10000 ոսկի ստացա օդնոյում", հա ինչ անենք ? որտեղ ես մտցնելու այդ ոսկիները ? կարողա քեզնից վատն եմ, որ օնլայն պոկեռ չեմ խաղում կամ էլ 100000 ոսկի չունեմ ? Գնացեք ինչ-որ մի երաժշտական գործիք սովորեք նվագել, նոր լեզուներ սովորեք, և վերջապես 10 տարի կոմպ ոնեք, բայց մինչև հիմա
WORD-ը
EXCEL-ից չեք տարբերում . . . Ես մի մարդ գիտեմ, որ բրոեւզերի անունը դրել է ադնակլասսնիկ. Ասում էի բրոուզերդ բաց, չեր հասկանում, ասում էի մոզզիլադ, գուգլ խրոմդ բաց, չէր հասկանում, վերջը ասեցի ադնակլասնիկ ինչով ես մտնում, այ դա բաց, ասաց. "հաաա, բա միանգամից ասա, ադնակլասնիկս բացեմ" . . . Տո այ տուպոյ,
քիչ ինտերնետ մտի, մի քիչ
գիրք կարդա, որ մի բան մտնի, բայց սկզբից կսկսես
Թումանյանի հեքիաթներից, չնայած դրանք շատ ծանր կլինեն քո համար, ավելի լավ է սկսես
Այբենարանից, որովհետև հեյերենից մի քանի տառ մոռացած կլինես, այնքան գրած կլինես "qurik klni mi hat harc tam" կամ "klni canotananq" . . . Նույնիսկ չեմ ուզում խոսել թե
google.am -ում ամենաշատը ինչ են որոնում. մոտ 34% -ը
հայկական պոռնո: Արա չեք ամաչում, բա մենք տենց ազգ էինք ?! Ի միջի այլոց
ՀՀ օրենքը թույլ չի տալիս ունենալ հայկական պոռնո կայք: Թյու . . . Այսքան գրեցի, որ կարդաք ու գոնե մի քիչ մտածեք, թե ինչ ենք անում և դեպի ուր ենք գնում. . . Իսկ ձեզնից որևէ մեկը կարող է գոնե 1 օր ինտերնետ չմտնել ?!