Показаны сообщения с ярлыком Աստված. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Աստված. Показать все сообщения

17 июл. 2011 г.

Սահմանափակ մտածելակերպ

Ասծուն հավատալը դա նորմալ բան է և ես ինքս հավատում եմ ինչ-որ տեղ, բայց ամենաչսիրածս բանը մարդկանց սահմանափակ մտածելակերպն է, որը լինում  է կուրորեն հավատալուց: Ես հավատում եմ Ասծուն, բայց նա ինձ խելք է տվել, որը ունի անալիտիկ մաս և ես ցանկացած տեղեկություն իմ մեջ անալիզ եմ անում նոր համարում ճշմարտությւն, իսկ շատ մարդիկ ուղղակի մտածում են, որ եթե աստվածաշնչում գրված է ուրեմն հաստատ ճիշտ է: Աստվածաշունչը գրել են հասարակ մարդիկ, ինչխես ես ու դու և ես համարում եմ, որ աստվածաշունչը ինչ-որ տեղ գեղարվեստական է, կարելի է համարել առականի, որից կարող ես սովորել շատ բաներ: Իմ համար` որպես բանաստեղծ, Հիսուս Քրիստոսը կերպար է, որից ես շատ եմ օգտվել, նա ինձ համար ավելի շուտ մերձավորին սիրելու օրինակ է: Եվ ես համարում եմ, որ Քրիստոսը ուղղակի ամենալավ մարդն է, որից պետք է օրինակ վերցնել: Ես ավելի ուրախ կլինեմ, եթե Քրիստոսը իմ նման մարդ եղած լինի և այդ մարդկայինից հասած լինի այն անունին, որ այսօր ունի: Դա նշանակում է մարդը կարող է հասնել համարյա աստվածային հատկությունների և դա կարող է ոգեշնչել շատերին լինել ավելի բարի և ավելի լավը:

23 июн. 2010 г.

Էվոլյուցիա, НЛО, Աստված

Կան բազմաթիվ վարկածներ մարդու ստեղծման վերաբերյալ. բայց ամենատարածվածը սրանք են `

1. "Աստվածն ամենազոր է, ու մարդիկ Ադամից ու Եվայից են առաջացել"
2. "Աշխատանքն է մարդուն մարդ սարքել,- ըստ Դարվինի մենք կապիկներ ենք եղել" P.S. կապիկը դու էս!
3. "Այլմոլորակայիններն են առաջինը ոտք դրել մեր մոլորակ ու աճացրել մեզ"

1. Աստված ամենակարող է և նրա կարողությունների վրա կասկածելը վախ է առաջացնում մարդկանց 84%-ի մոտ, և դրա հետեվանքով էլ ամենատարածված վարկածը հենց սա է: Ըստ աստվածաշնչյան պատմության առաջին մարդիկ Ադամ-ն ու Եվան էին եղել: Բնականաբար այդ վարկածը ոչմի կերպ չի կարելի ապացուցել, բայց եկեք չխորանանք, որպեսզի կայծակ գլխներիս չուտենք: Ավելացնեմ, որ եթե առաջին աղջիկը եղել է տղայի կողից, իսկ կողը մարդու մարմնի ամենաանպետք մասն է, ուրեմն այս ուսմունքի հետևորդները վիրավորում են մեր շատ սիրելի աղջիկներին:

2. Էս մեկը լրիվ աբսուրդա, չնայած ամենահիմնված վարկածն է, բայց մեկ է կապիկները պիտի այնքա~~ն հաց ու պանիր ուտեն, որ մարդ դառնան . . . Իսկ քանի որ հաց ու պանիրի ծառ չկա (չհաշված էն, որ մենք էրեխա վախտերը ուտում էինք) կապիկներ sucks . . .

3. Առաջին հայացքից թվում է , որ UFO-ներին ռեալ ընդունողը ,մեղմ ասած, գիժ է: Սակայն մեզ այս վարկածը ամենահավանականն է թվում . . . Այ օրինակ, ինչու են մարդիկ աղոթելուց վերև նայում, իսկ եկեղեցիները և մզկիթները точно ոնցոր ռակետա լինեն . . . задумайтесь . . .


Հ.Գ. Քանի որ Դարվինը խելացի մարդ է եղել, իսկ մենք վախենում ենք ամենակարող աստծուց և նաև չենք ուզում մեր վերջին օրերը անցկացնել գժանոցում ուրեմն ընդունենք որ աստված ստեղծեց այլմոլորակային Դարվինին, որը բերեց երկու կապիկ, որոնց անուններն էին Ադամ և Եվա . . .

NoroGoras. All Right Reserved Թխել-մխել չլինի: