17 июл. 2011 г.

Սահմանափակ մտածելակերպ

Ասծուն հավատալը դա նորմալ բան է և ես ինքս հավատում եմ ինչ-որ տեղ, բայց ամենաչսիրածս բանը մարդկանց սահմանափակ մտածելակերպն է, որը լինում  է կուրորեն հավատալուց: Ես հավատում եմ Ասծուն, բայց նա ինձ խելք է տվել, որը ունի անալիտիկ մաս և ես ցանկացած տեղեկություն իմ մեջ անալիզ եմ անում նոր համարում ճշմարտությւն, իսկ շատ մարդիկ ուղղակի մտածում են, որ եթե աստվածաշնչում գրված է ուրեմն հաստատ ճիշտ է: Աստվածաշունչը գրել են հասարակ մարդիկ, ինչխես ես ու դու և ես համարում եմ, որ աստվածաշունչը ինչ-որ տեղ գեղարվեստական է, կարելի է համարել առականի, որից կարող ես սովորել շատ բաներ: Իմ համար` որպես բանաստեղծ, Հիսուս Քրիստոսը կերպար է, որից ես շատ եմ օգտվել, նա ինձ համար ավելի շուտ մերձավորին սիրելու օրինակ է: Եվ ես համարում եմ, որ Քրիստոսը ուղղակի ամենալավ մարդն է, որից պետք է օրինակ վերցնել: Ես ավելի ուրախ կլինեմ, եթե Քրիստոսը իմ նման մարդ եղած լինի և այդ մարդկայինից հասած լինի այն անունին, որ այսօր ունի: Դա նշանակում է մարդը կարող է հասնել համարյա աստվածային հատկությունների և դա կարող է ոգեշնչել շատերին լինել ավելի բարի և ավելի լավը:

Комментариев нет: