16 мар. 2011 г.

Արի մնանք ուղղակի ընկերներ. Մաս 2

Ես երկար մտածելուց հետո հասկացա, որ թեման ամբողջությամբ չեմ ներկայացրել և որոշեցի գրել երկրորդ մասը:
Վերջերս սկսել եմ նկատել շատ հետաքրքիր փաստ, աղջիկները մի տեսկ ահավոր վախեցած են, չգիտեմ թե ինչու և ինչից, բայց դա փաստ է: Ես ընդհանրապես չեմ սիրում կենտրոնանալ մեկի վրա կոնկրետ նպատակի համար, հազարից մեկ է, որ սիրում եմ իրոք, մնացած աղջիկներին ես նայում եմ ուղղակի որպես մարդ` շփվելու համար: Բայց այդ աղջիկների 90 % համառորեն հավատացած է, որ ես ուրիշ նպատակներ ունեմ և մի տեսակ վախենում է շփումից: Երեխեք ջան ես էդքան էլ վախենալու չեմ: Խնդիրը բոլորիս մեջ է տարիներ շարունակ ոչ ոք չէր շփվում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ և այդպես էլ դառնում 40 տարեկան և նրա համար մի հատ գյուղի կաթնակեր աղջիկ էին ճարում (հիմնականում քեռին): Իսկ 21-րդ դար մտնելուց առաջ հայերը ինչպես միշտ <<ճիշտ ժամանակին>> բացվեց աշխարհին և պատրաստ չլինելով կռվել արտերկրից եկող տարբեր հոսանքների դեմ տվեց մի քանի  անառողջ մտածելակերպով սերունդ, որը   հասարակությունը բաժանեց երկու խմբի` ազատամիտներ և ավանդապաշտներ: Եվ ի տարբերություն ասենք Ռոսաստանի հայկական մենթալիտետին հարիր չէր նորմալ շփումը, այսինքն ինչ է ստացվում, բոլորը երազում են լինել ազատ և զուգընկեր ունենալ, բայց <<ազատամիտները>> միանգամից դառնում են պոռնիկներ, իսկ ավանդապաշտները մնում են տունը, տուժում է նորմալ մարդկանց մի ստվար հատված, որոնք <<ավանդապաշտների>> կողմից համարվում են <<ազատամիտ>>, և հակառակը ...
Վերջում ուզում եմ ասել մի վախեցեք ոչնչից, վերջիվերջո մենք բոլորս էլ մարդ ենք և ունենք ցանկություններ ...

3 комментария:

Arikshtein комментирует...

Նոր, փորձել ես ման գալ աղջիկների վախի պատճառը ? 10%-ում` դա վախն է, որ երիտասարդ տարիքում սիրահարվելը վատ կանրադառնա իրենց ուսման վրա, և խուսափում են... հետո մտածում ե, որ սիրահարվելը վատ կանրադառնա նրանց աշխատանքի վրա, և նորից խուսափում են... իսկ, հետո, երբ թոշակի վրա ազդելու վտանգ չկա, վախ էլ չկա, բայց դե առանձնապես ցանկությունն էլ է կորում: Բայց դա 10%-ն էր:
90%-ում աղջիկները վախում են, թե ինչ կմտածեն իրենց մասին ? Այ դու խոսեցիր պեռնիկների մասին, բայց դե մարդ ինչ մեղք ունի, որ իրեն դուր է գալիս ոչ ավանդական սորը վայելելու եղանակը ? Ընդհանրապես, դա մեզ որքանով է վերաբերում ? Ինչու պետք է աղջիկը վախենա իր տան դիմաց տղայի հետ համբուրվելուց, որ հետո իրա մասին բակում վատ բաներ չխոսան... է կարում ա, համբուրվում ա, կարաք, դուք էլ համբուրվեք: Դուք, ինչ ա, ուրիշ խոսալու թեմաներ չունեք ? Ու ամենակարևորը, որ այդ պատմությունը նենց կծաղկացնեն, որ վերջում կպարզվի, որ այդ աղջիկը անբարոյական է: Մի հատ լավ ցիտատ եմ տեսել "обсуждаете мою жизнь ? значит она интереснее... разговариваете за моей спиной ? значит я впереди" : Վախի հիմնական սկզբնաղբուրը բամբասանքն է: Հենց որ ավելորդ խոսակցությունները դադարեն, "ազատամիտ" բառը կվերանա, որովհետև բոլորը կդառնան այդպիսի:

NoroGoras комментирует...

Հաստատ ճիշտա, բայց ռսի ասած Հիմմարին ազատություն տուր ու նա կօգտվի դրանից: Հայերը հիմա էտ վիճակում են, որովհետև ինչ տալիս են պետք չի բերանը տանել, պիտի մի հատ մտածել նոր ասենք Հ1 ով ռաբիս երգ դնել...

Arikshtein комментирует...

Տեղ մտածելու բան առանձնապես չկա, ինչքան մարդու խելքը հերիքում ա, էտքանն ա անում