25 февр. 2011 г.

Անտիկ և անտիպ գրքեր մաս 3` Գեյ-Լուսակ

Գեյ-Լուսակը իսկական անունը Էլտոն Մոեսեև ծնվել է բոլորովին վերջերս, և միանալով աջ ծայրահեղականներին ստեղծել Ազգը սոցիալ-դեմոկրատա-լիբերալիստական կուսակցության ձախ թևին կից գործող թաթար-մոնղոլական խորհուրդը, որը ինչպես գիտենք բոլորս զբաղված է սփյուռքահայության հարցերով և բրուտ ատաղծագործությամբ: Այժմ Գեյ-Լուսակը որոշել է ապացուցել, որ ՆԱՍԱՆ իրեն է պատկանում և Բարակ Օբաման առանց նրա զուգարան չի գնում(մնացած ամեն ինչ առանց դրա անումա), որովհետև մենք էլ հո գիտենք, որ Օբաման սևամորթ է և ունի հսկայական խելք: Ըստ նրա ստատիստիկան ցույց է տվել, որ գլոբալ տաքացման հետևանք կարող է հանդիսանալ սառույցների հալումը և օստրոխոնդրիոզով տառապող հիվանդների քաշի ավելացում, ինչը իր հերթին կբերի երկու երեխա, մեկի անունը Կիկոս, մյուսի անունն էլ Ցիստերն: Շարունակելով թեման չեմ կարող չնշել, որ Գեյ-Լուսակը լինելով բնածին հոլանդացի ծնվել և մեծացել է Սիսիանի Ներքին Լնդաշեն քաղաքում, որը 34-երորդն է ամբողջ Սիսիանում (ով կմտածեր): Հետո ընդունվել է տեղի Ծխական վարժարան և ստացել բավարար կրթություն դեպուտատ դառնալու համար, բայց քանի որ նա լսելով հորը ուզում էր մարդ դառնալ որոշեց շարունակել ուսումը Իդենտիֆիկատորի ստաբիլիզացման գործոնների հետևողական անվստահ պահվածքի ուսումնասիրման ինստիտուտ, որտեղ ժամանակին սովորել են այնպիսի հեղինակություններ ինչպիսիք են հայտնի հեղափոխական, իտալացի ամենամեծ ազատության հերոս Ջուզեպպե Վարդանյանը, հայտնի դարպասապահ Վիկտոր Բալբեսը, մեզ արդեն ծանոթ Յակուդ ձյան, հայտնի պարուսույց Վին Դիզելը, հայտնի դերասան Սանտուրիոս Ֆեջեռուննին, որը ունի 12 օսկար, որպես 4-րդ պլանի լավագույն դեՌասան, և որ ամենակարևորն է Գանդուռասի 3-րդ պահեստային դարպասապահ Ջինիձի Կասպոն . . .Ավարտելով ինստիտուտը որոշեց չաշխատել իր մասնագիտությամբ, ինչը որ ցնցեց ամբողջ Եվրոպան, քանի որ Եվրոպան մասնագետներ էր ուզում այդ շատ կարևոր գծով(Հիշեցում` իդենտիֆիկատորի ստաբիլիզացման գործոնների հետևողական անվստահ պահվածքագետ էր Գեյ-Լուսակը) Նա թողելով այդ շահութաբեր և բեղոււմնալից գորշը իր նկյանքը նվիրեց հայրենիքին դառնալով Դառմաեդների խորհրդի գլխավոր քարտուղար:
1946-ին դավադրաբար սպանվեց Գեյը, բայց նրա գործը անմահ է: Իսկ քանի որ նա քեռի չուներ, որը կշարունակեր իր գործը, քեռու փոխարեն որոշեցի ես ստանձնել այդ պատասխանատու գործը . . .

2 комментария:

chmtnel комментирует...

Noro???? Vonc voroshecir standznel ayd patasxanatu gorc@?

NoroGoras комментирует...

Դե իրա չեղած քեռակնոջ հետ մոտ էի, իրար բարևում էինք ամեն օր