16 февр. 2011 г.

Աշխարհը ստեղծված է, որ մենք չգժվենք

Երբևէ փորձել եք ոչինչ չանել և ուղղակի մտածել: Օրինակ իմ մոտ մի քանի անգամ եղել է և եթե ես հետ չգայի այդ մտքերից հիմա դժվար գրեի այս պոստը, եթե դու մի անգամ մտել ես այդ աշխարհը, այլևս դուրս գալու հույս չկա: Դա մտքերի աշխարհն է, այնտեղ կարող է մտնել ամենահիմմար մարդը, որովհետև այնտեղ մտնելու համար ոչ խելք է հարկավոր, ոչ լոգիկա, իսկ ելնելու համար հարկավոր է ահավոր մեծ կամքի ուժ: Այստեղից դուրս գալացողը գիտի, որ մեկե մի օր մտնելու է, մի կորուստից հետո, կամ ուղղակի երբ փորձում ես անմարդկային ճանքեր գործածել մտածելու համար, մի խնդիր լուծելու համար: Երբ դու գտնվում ես այնտեղ քո մտքով անցնում են անհնար հիմմար թվացող մտքեր, որոնց 90 % դու ոչ միայն չես հասկանում, այլև մտածում ես, որ անիմաստ բաներ են, և եթե դու այն 10 % կարողանում ես վերարտադրել դառնում ես հանճար: Մտքերը կարող են լինել մոտավորապես այսպիսի, եթե կապիկը մահանա ինչ կլինի ասենք Վենեցիայում վաղուց բնակություն հաստատած վրացու հետ, մտքերը երբեմն լինում են ավելի անհեթեթ, և հետաքրքիրն այն է, որ դու ոչ մի կերպ չես կարողանում կենտրոնանալ այն բանի վրա, որի պատճառով ընկել ես այնտեղ, ասենք ուզում էիր հիշել ծանոթիդ անունը, կամ կրամերի կանոնը, իսկ քո ուղեղը ինչ-որ վարդագույն երազներում փորձում է հասկանալ, թե ասենք քանի անգամ պիտի արծիվը թափահարի թևերը, որպեսզի երկինք բարձրանա, կամ քանի անգամ պետք է չանի, որ ընկնի, և հետաքրքիրն այն է, որ այդ մտքերը քո մոտ անցնում են ասենք կամրջի վրա քայլելիս, կամ անդունդից ներքև նայելիս, եթե դու չկարողանաս կանգնեցնել մտքերիդ հոսքը, ապա ուղղակի առանց որևէ վհատության վերջ կտաս կյանքիդ: Մտքերի աշխարհում չկա ճիշտ-սխալ, լավ-վատ, կան մտքեր ու վերջ, դու ասենք շատ հանգիստ կարող ես պատկերացնել, որ դու թռչուն ես և այնքան հավատալ դրան, որ չկարողանալով հանդուրժել իրականություն կոտրես հայելին: Ամեն անգամ մտնելուց դու և մի կերպ դուրս գալուց հետո դու հասկանում ես, որ մի օր հետ ես գալու ու չես կարողանալու դուրս գալ այլևս:
Առաջին անգամ ես զգացի այդ ամբողջը իմ մարմնի և հոգու վրա, երբ տեսա մեր բակի շուն` Ալֆային սոված վիճակում, ես կարող էի ետ գնալ տուն և մի բան տալ նրան ուտելու, բայց ես չարեցի այդ բանը, գնում էի մաթեմատիկայի պարապունքի: Ես ամբողջ երեք ժամ մտքերի մեջ սուզված փորձում էի ինչ-որ անիմաստ բաներ պարզել ինձ համար, ասենք ինչու ես պիտի նստած լինեմ այստեղ և ինչու պիտի ապրեմ ընդհանրապես, հետո մի քանի անգամ փորձելով ինքս ինձ շեղել սկսեցի մաթեմատիկա լուծել և վերջ:
Երկրորդ անգամը լրիվ վերջերս էր, ես ընկա մետրոյի  փոսի մեջ, ուզում էի մտնել մետրո, սայթակեցի և մոտավորապես 1 րոպե մնացի կեսս փոսում, կեսս դուրսը, մահը կարելի է ասել համբուրեց ինձ, սկզբից ոչինչ չեղավ հետս ուղակի լուրջ զգացի մահվան հոտը, հետո ինձ դուրս քաշեցին և ես անիմաստ ժպիտը դեմքիս մոտավորապես 5 րոպե չէի կարողանում հասկանալ թե հետս ինչ եղավ, հետո հասկացա, որ վիզան խփված է, և ես մտնում եմ մտքերի աշխարհ, այդ օրվա մտքերիս մեծ մասը չեմ հիշում, միայն հիշում եմ, որ բոլորին պատմում էի միջադեպի մասին և մի տեսակ հանգստանում, դրանից հետո հասկացա, որ ավելի լավ է հեռու մնալ այդ աշխարհից, բայց հոգուս խորքում իմ երկրորդ մարդը ինձ ասում էր, որ պետք է անընդհատ հայտնվես այնտեղ, որ կարողանաս հասկանալ ամեն ինչ և վերջ: Շատ անճաշակ պատմություն, ուղղակի փորձեցի գրել այն ինչ մտածում եմ, կարող է սա անիմաստ բան է և ինձ ուղղակի թվացել է, բայց մենք էլ հո գիտենք, որ մի օր հետ չենք գալու, չկարողանալով դիմադրել գայթակղությանը, ամեն ինչ իմանալու, հասկանալու, որովհետև ով ամեն ինչ գիտի ինքն էլ չի ուզենա հետ ալ, իսկ ով էլ փորձում է, նրան հոգեկան հիվանդի տեղ դնելով հետ ենք մղում: 

Комментариев нет: