19 февр. 2011 г.

Տուֆտա պատմություն կամ Վանդամի բաջանաղը

Լինումա չի լինում մի հատ աղջիկա լինում, ինքը սիրումա բոլորին, հատկապես իրանց դեմի հարևանին, էս դեմի հարևանն էլ թաղումի դեմքով մի հատ շշալցնող ապարատ, բայց ինքը շիշը լցնումա ստամոքսը, անիմաստ ես կասեի բառադի լակոտ լինելով հանդերձ նա բռնում ու սիրվում է բոլորի կողմից, տենցա չգիտեք սերը աթարին էլա կպնում, ավելին ասեմ սերը մենակ աթարինա կպնում ու պոկ չի գալիս: Հա էս մեր աղջիկը միլիոնատիրոջ աղջիկա լինում, միլիոնատերն էլ տեսնելով, որ էտ տղեն բառադիի մեկնա ասումա էտա մեզ հենց էտ էլ պետքա, աղջկաս կբրախեմ ու հանգիստ էլի կամուսնանամ, աղջիկս էլ դժվար երկար ձգի էտ հարբեցողի ձեռը, հա ինչ եմ ուզում ասած լինեմ գանջան ընդհանրապես լավ միրգա, բոլորին խորհուրդ եմ տալիս, չնայած ես չեմ փորձել ինչպես տեսնում եք: Սերը միշտ էլ հաղթում է, բայց բարոյական հաղթանակ է տանում, օրինակ այս դեպքում հարբեցողը հարբում է և սպանում է այդ աղջկան, հայրն էլ ամուսնանում է մի հատ անբարոյականի հետ, որը դու մի ասա մեր Վանդամի կնոջ քրոջ ամուսիննա լինում, Վանդամը իմանալով, որ բաջանաղը հարուստ մարդա գալիսա Հայաստան ու սպանումա կինոյի մեջի վատ տղուն` էն բառադուն, իսկ նրա կնոջ քույրը սիրահարվում է Վանդամին ու խառը դեպքերից հետո Ամերիկայի նախագահ է դառնում Բարակ Օբաման, որը լինելով սևամորթ ունենում է մեծ, շատ մեծ, ահռելի չափսերի հասնող . . . խելք: Հա ինչ էի ասում սերը հաղթումա, որովհետև այն աղջիկը, որին սպանեց այն բառադին դեռ սիրում է բառադուն և մինչև հիմա ման է գալիս Վանդամին, որ իր վրեժը լուծի Վրեժից(թարգմանաբար նշանակում է Վանդամ)

1 комментарий:

Davo комментирует...

lol