15 февр. 2011 г.

Անտիկ և անտիպ գրքեր մաս 2, Նորո

Հա ես ծնվեցի երբ Վեներան և Մարսը գտնվելով նույն ուղեծրի վրա շողք գցեցին Պլուտոնի վրա, իհարկե դա չէր կարող չանրադառնալ իմ կյանքի վրա: Բոլորդ էլ անկասկած հիշում եք այդ օրը, ես ծնվեցի և բոլորը հասկացան, որ եկել է նա, այն միակը, որը կարող է փրկել հայերին ոչնչացումից: Ես եմ այն միակը, այո ընդունեք, և դարերի միջից արթնացավ հայ ազգի բազմաչարչար ճանապարհի լուսավոր կետը, հա լավ մի հատ հանգստացի, էս ինչ ես խոսում, ես ծնվա ոնց որ բոլորը, ապրեցի ոնց որ ոչ մեկը և մահացա 94 տարեկան հասակում:
Իմ մանկությունը շատ հետաքրքիր էր, մեծացել եմ մի հատ լավ բակում, որտեղ բոլորը իրար հարգում և սիրում են, և կցանկանայի, որ բոլորն էլ մեր բակում ծնվեին ու հատկապես մեծանային: Շատ ամաչկոտ էի ու միամիտ: Այնքան միամիտ էի, որ խաբում ասում էին փիղը մանկապարտեզում քեզա սպասում, ես էլ ըտենց այդ հույսով ամեն օր գնում էի մանկապարտեզ: Հիմիկվա երեխեքը 2 տարեկանում ամուսնանալուց են խոսում, իսկ ես 10 տարեկանում չէի կարողանում կոշիկիս թելերով բանտիկ անել, և ամեն օր առավոտյան մի մատնաքաշ էի ներմուծում ստամոքս: Հետո տենց էլ առանց քֆուր իմանալու գնացի դպրոց, ասեմ իմանաք դպրոց մի տարի շուտ եմ գնացել, որովհետև Սասունցի Դավիթը անգիր ասում էի, դպրոցում սովորում էի նորմալ, կարգապահությունս գերազանց, մի խոսքով չեմ ուզում գլուխ գովալ, բայց իմ անունով երդում էին ուտում դասատուները (ճիշտա մեկ-մեկ սուտ երդում, բայց կարևորը քֆուր չէին ուտում, ոնց որ ուրիշների մոտ): Հետո 11 տարեկանում սկսեցի մաֆիա կինոներ նայել ու բոլորի պես երազել դառնալ Սաշա Բելով, այդ նույն ժամանակ սկսեցի ֆուտբոլ սիրել, հետո հասկացա, որ ես ունեմ ստեղծագործելու շնորհք և սկսեցի անիմաստ բանաստեղծություններ գրել 14 տարեկանում, 15 ից այլևս ժամանակ չկար ես ամեն օր պարապում էի ընդունելության քննությունների համար, հետո բոլոր քննությունները տապալելով ընդունվեցի Հակաճգնաժամային Կառավարում ֆակուլտետը: Եվ վերջում ուզւոմ եմ ձեզ ներկայացնել իմ ամենաստացված բանաստեղծությունը`

Ես եմ ներկան քո անցյալի,
Ես եմ ստվերը քո մութ խաղի,
Սա է դեմքը քո առանց շղարշ,
Ես պատռում եմ քո դիմակը ծանրաքարշ:
Ուր էլ փախչես,դու փախչելու տեղ չունես,
Ինքդ քեզնից դու ոնց պիտի փախչես:
Ցերեկները դու հանգիստ ես,
Ստվերտ էլ քեզ չի տանջում,
Բայց իմացիր ես գալու եմ քո գիշերում,
Դու ընկել ես իմ ճանկերը,
Ես եմ այսօր քո ընկերը,
Հարցեր գիտես թե ինչքան կան,
Սակայն ես բերել եմ միայն մեկ պատասխան,
Պատասխաններ չկան,չկան,
Ջահել լինես,թե 60 տարեկան,
Քո ստվերն եմ ես,միշտ կամ, միշտ կամ . . .
                                                                                

Комментариев нет: