14 февр. 2011 г.

Անտիկ և անտիպ գրքեր` ՆորոԳոռասի նկարագրությամբ

Իլիական ու Ոդիսական շարքից շարունակում ենք Լենինական, դե իհարկե դա դժվար անտիկ լինի, բայց հաստատ անտիպա: Լենին պապին, իրա թոռնիկ ժամանակ ուներ շատ մեծ գլուխ, դե մտածեցին ինչ անեն, ինչ անեն ասեցին ավելի լավա թող հեղափոխական դառնա, դրանց գլուխները սովորաբար կտրում են, բայց հեղափոխության ընթացքում պարզվեց(պարզողին ման ենք գալիս, որ . . .դե դուք հասկացաք, որ պարզաբանի) որ այդ մեծ գլուխ ունենալը գալիս է մեծ խելքից: Լավ շարունակենք մեր պատմությունը Լենին պապին դարձավ . . . թոռնիկից հետո որն էր գալիս է, կարողա ամեն դեպքում ծոռնիկը, չէ է էտ չի, բայց մենակ առաջին տառնա սխալ, ոնց որ թե, կարողա շոռնիկ, չէ էտի մեռնելուց հետոյա, լավ ջոկեցի պ ..., չէ արա ինչ ես գրում է հասկացանք աստվածաշնչում տեսել ես, ուրիշ բան էր էլ ես տեսել դրանք ասա, չէ դե մենք սովոր ենք վատը վերցնել, ասենք գրեիր մերձավոր, չնայած դրանից ինչ մերձավոր էտի լռիվ տավարիշ էր, ու հայերենով, ասենք մոտավորապես սենց տավար+իշ(էշ): Հա էս Լենինը արդեն հասնումա իրա պապիկ կարգավիճակին, առանց պապա լինելու, որովհետև պապան ակնհայտորեն Տրոցկին էր, իսկ մաման ասենք Կամենևը: Լավ չշեղվենք էլ մորքուր բան չասենք, հա Լենինը հատկապես չէր սիրում քեռուն` Ստալինին, դե ասենք ոնց որ ինքը ընտանիքից չէր էլի, խնամի էր, բայց մենք էլ հո գիտենք, որ վրացիները վաղ թե ուշ գալու են իշխանության, որովհետև ով վերջիննա անպայման գալիս դառնումա առաջինը, իհարկե հանկարծ դա հայերի վրա չվերցնեք մենք երրորդն ենք միշտ էլ եղել, Բյուզանդիանա, Պարսկաստանը ու մենք: Հա Լենինը իր պարտքն էր համարում սովորել, սովորել, սովորել, ու դա նրա միակ լավ միտքն էր, մենք իհարկե մեծ քիթ ունենալու պատճառով հերթական անգամ խախտում ենք մարդու իրավունքները և ասում բա սովորացրա, մենք փորձում ենք սովորել: Վերջում քեռին դառավ հոպար ու տենց խառը բաներ, ասենք Բերիան լույսի մարդն էր դարձավ պապա, մանկապարտեզի վարիչները զինվորական դառան, լավ սա արդեն Հիտլեր հասանք, Լենինը երկու կանգառ առաջ իջել էր: Ավարտելով Լենինականը չգիտեմ թե ինչու ուզում եմ հիշել Լենինականը` Գյումրին, մեկել մեր փողոցը Լենինգրադյան, լավա մեր փողոցի անունը ասենք հազար անգամ ներեղություն արտահայտությանս համար Աբդուլ-Համիդյան չեն դրել, ասենք դնողները դրել են բառիս բուն իմաստով, եկեք հանենք(ըհն տեսեք ես լավ բաներ էլ եմ գրում, ասենք մեր մեծերից ում անունով փողոց չկա, իրա անունով էլ կոչենք փողոցն այս): Վերջում ուզում եմ անպայման ասել մեր նորագույնագույն գրականության համենայն դեպս իմ կարծիքով լավագույն գրող Վ. Սահակյանի խոսքերը չկարդալը վնասակար է առողջությանը: Ես ինքս խոստանում եմ այս էջը դարձնել շարունակական և ավելի հետաքրքիր, բայց միայն այն դեպքում երբ լինեն ձեր նորմալ հաճախումները, ավելին ասեմ ես երկու օրը մեկ անգամ կթարմացնեմ մեր անտիկ և անտիպ գրքերի շարքը:
 Սիրով` ՆորոԳոռաս:

2 комментария:

chmtnel комментирует...

Shat lavn er. Facebookum Share em tvel.

NoroGoras комментирует...
Этот комментарий был удален автором.