4 дек. 2011 г.

Վերածննդի դարաշրջան ՆորոԳոռաս քաղաքակրթության մեջ

Ինչպես հաճախ սիրում էր կրկնել ՀՀ գլխավոր ՆորոԳոռասը` լավ է լինել կույր, քան լինել վատ բլոգեր: Այսօրվանից սկսվում է ՆորոԳոռասի վերածնուննդը: Ուղղակի պետք եղավ որոշ ժամանակ, որ մենք գտնենք մեր իրական ուղղին այս ասպարեզում: Ռսի ասած ուշ լինի նուշ լինի, ոչ թե շուտ լինի Բուշ լինի:
 Եվ որպես ապացույց Ձեզ` հարգելի ընթերցող, նվիրում եմ տողերն այս չնաշխարհիկ:
Մեզ հնարավոր չէ տեղավոել տողերում, կամ երգերի մեգաբայթներում: Մեզ դուր չի գալիս վանդակավոր տետրը, վանդակավոր ամենինչը, անգամ զեբրը: Միտքը առաջ է ընկնում մեզնից, մենք շատ ժամանակ անկարող ենք բառերով ներկայացնել մեր մտածածը: Երազանքը մեր միակն է իմանալ ամենինչ, մենք չենք ուզում լինել հավերժ մեր մարմնով, մեր էներգիայի 90%-ը գնում է ուղեղը մատակարարելու համար և ուստի մենք ուզում ենք լինել հավերժ մեր մտքերով: Շատերի համար երևի սա կթվա ինչ-որ մի պարծենկոտի խոսք, բայց ասում եմ այն ինչ մտածում եմ: Եվ վերածննդի կապակցությամբ ուզում եմ տեղադրել ՆորոԳոռասական ոճի մի պատմվածքից հատված...


                                                         
                                                       Ուրեմն

Ուրեմն լինումա մի հատ ամերիկյան քաղաք, ասենք Սակրամենտո: Նայեք ես ոնց եմ պատկերացնում էտ քաղաքը.
Փոքր քաղաք, այսինքն մոտավորապես 2 Երևանի չափ, 20 Վանաձորի և գիտնականները մինչև հիմա փորձում են պարզել, թե քանի անգամ է այդ քաղաքը մեծ Արթիկից: Քաղաքը նման է լինում մի մեծ ընտանիքի, այ մոտավորապես այ էսքան, հա լավ դու էլ սարքիր Նյու Յորք էտքան չէ, մոտավորապես քո պատկերացրածի կեսի, կամ կարողա կեսի կեսի չափով, նայած քո երևակայության սահմաններին: Հա տները   երկուսից երեք հարկանի, դեմը մի հատ գարաժ, ու մի տաս մետր անպայման գազոնա լինում, որ ամեն օր պարտադիր մի հատ հաստափոր և հասահետույք գյադա հելնում հնձումա, եթե տունը չունեք հաստափոր և հաստահետույք (թե ասա ինչ հաստահետույք, հաստաոռ) ապա կարող եք օգտագործել մի հատ շատ մուսկուլներով բանվոր, որը ոչ միայն կհնձի ձեր գազոնը, այլ նաև ձեր տան բոլոր կանանց անխտիր Սեսիլիա տատիկից (65 տարեկան) մինչև Ջենի թոռնիկը(15 տարեկան): Հա լավ շատ շեղվեցի անցնեմ առաջ:
Այդ քաղաքում անպայման պետք է լինեն հայտնի տեղեր, ասենք մի հատ մեծ հրապարակ, որտեղ ջահելները պետք է հավաքվեն ամեն օր ժամը 21:00: Մյուս հայտնի տեղը ասենք կինոթատրոնն է, որտեղ վաղուց հայեր չեն եղել, որովհետև հաստատ բոլոր հայերը ունեն տնային կինոթատրոններ(домашний кинотеатр մեր մեջ ասած), որոնց չափսերը և որակը մի 100 անգամ ավելի լավն են քան կինոթատրոնինը, բայց դու հլը փորձի 100 դոլլար փող ուզես.
- Մաման չի աշխատում, պապան չի աշխատում, պապիին տվել ենք սարքելու, տատին զալոգա, հոպարին բրդելով ենք խոդի գցում, տունը ձեռներիցս առան, էն բառադի քեռիդ էլ (էտի անպայման լինումա, բառադի քեռի) սաղ երեխեքին կրվելա:
- Լաղ, բա ինչով կարամ օգնեմ, մոտս մի 10000 դոլլար փող կա ուղարկեմ մի բան արեք գոնե էրեխեքին հետ բերեք:
Տո դե ասա դու որ էտ վիճակում լինեիր հիմա ոնց էիր էտ I phone 4-ով զանգում ու խոսալու ընթացքում ասում մի րոպե Chivas Regal-իցս մի կում անեմ: Կամ դու արա, որ 10000 դոլլար փող ունես ինչ ես անկապ փող ուզում: Լավ չխորանանք թե չէ կգժվենք:
Այնտեղի երրորդ հայտնի տեղը դա անպայման պետք է լինի մի հատ խորովածանոց, ասենք <<Խչոյի մոտ>>, որտեղի հիմնական այցելուները պիտի լինեն չինացիները ու ուրիշ ազգերը, հայերը չէ, որովհետև հայերի 90 %-ը կամ աշխատում են այդտեղ, կամ գիտեն, որ կռիսի մսիցա ու չեն գնում: Ի միջի այլոց էտ <<Խչոյի մոտ>> ռեստորանը Վզգոյիննա լինում:
Հա էլ ինչ պիտի ունենար քաղաքը, հա լեգենդներ: Հա ստեղի լեգենդ էր համարվում Bob-ը, որը կարողանում էր մի րոպեում քանդել 300 կայք ու որ ամենակարևորն է, նա կարողանում էր ձրի պոռնո քաշել:
Մյուս լեգենդը անպայման պիտի լինի մաֆիոզ, եթե իտալացիյա անունը Al Capone պիտի լինի, եթե հայա ուրեմն անունը պիտի Գասպար լինի, բայց ածականը էլի Al Capone, բայց ով հետը մոտիկա մեկա կյաժա ասում: Էս մաֆիոզը ընդհանուր առմամբ ենքան էլ մաֆիոզություն չի անում, ուղղակի տենցա ցույց տալիս:
Հա երրորդ լեգենդը լինումա Սինդի անունով մի հատ աղջիկ, որին սիրում են քաղաքի բոլոր տղաները: Սենց սիրուն կյաժ մազերով, չնայած մի րոպե ով ոնց ուզումա էտ աղջիկը հենց ըտենցա, թողնում եմ ձեր երևակայությանը, բայց նայեք հանկարծ չորրորդ ռազմերից չանցնի ձեր երևակայությունը, ետքան տեղ չկա: Էս Սինդին էլ սիրումա ամենաանկապ գյադուն, որից սաղ զզվում են, բայց չի ամուսնանում իրա հետ, որովհետև մյուս ուզողները նախանձից կսպանեն էտ գյադուն: Սինդիի մոր անունն էլա Սինդի լինում, ինքն էլ իրանց ժամանակների Սինդին էր էլի:
Ասենք ոնց որ ցանկացած սովետական քաղաքում անպայման լինում են ստանդարտ անուններով փողոցներ: Եթե սովետում դա ասենք Շինարարների փողոցն է լինում, ապա այնտեղ դա Ազատության փողոցն է:
Քանի որ մեզ հետաքրքրում են քաղաքի հայերը, ուրեմն մենք պիտի ամբողջ քաղաքը ուսումնասիրենք, որովհետև նենց բան չկա, որ հայերը մեջը չլինեն, նենց բիզնես չկա, որ հայերը մեջը չլինեն, նենց քաք չկա, որ հայերը մեջը մինչև գլուխը չլինեն: Վերջիվերջո հիշենք մեծ փիլիսոփա Վազգուշ տատիկի խոսքերը`
Սաղ էլ հայ են, ուղղակի պրիզնատ չեն գալիս:
Ապացույց: Նոյը իջելա Արարատի գագաթին ու վերջ, եսիմ թե, կասկածող եմ ման գալիս պոչկեքը հանեմ, ծախեմ:
Մեր պատմությունը վերաբերում է մի պարզ, հասարակ, հայկական ընտանիքի, որը վաղուց է ինչ բնակվում է Սակրամենտոյում:
Շաբլոնը պահպանելու համար, լինումա չի լինում մի հատ գյադա, անունը ասենք` Մասիս: Ինքը ունենումա հեր, հոր կնիկ, վատ տրամադրություն, ընկերուհի, սիրած աղջիկ ու երազանք:

1 комментарий:

ko asac hastavor@ комментирует...

kayfnaaaaaaaa