4 дек. 2011 г.

ՆԳ կերպար՝ 54-ամյա ճարտարապետ Վաղոն


Վաղոն ծնվել էր հասարակ փողատերի ընտանիքում: Երբ մանուկ էր ազատ ժամանակ սիրում էր պառոլ խաղալ իր ընկերների հետ և ուդ նվագել: Սերը դեպի նկարչությունը իր մոտ ծնվեց, երբ նա մեծ խաղադրույք կատարեց крылья советов-ի վրա, երբ վերջինս էլ խաղում էր մեր հայաթի ֆուտբոլի թիմի հետ... Նա նկարել է իր առաջին նկարը դեռ 13 տարեկանում. երբ նա հիվանդ էր և ձեռքին փող չուներ՝ մի բաժակ թեյ էր նկարում, խմում ու տաքանում էր... Երբ Վաղոն տոնեց իր 3-րդ տասնամյակը նա մեկ գիշերում մեծացավ և հասկացավ, որ նկարելով ոչնչի հասնի... Եվ այդ ժամանակ նա որոշեց դառնալ պրոֆեսիոնալ բլոտ գլորող կամ բլոտիստ... Ավարտելով ԵՊՀՀԲ-ի (Երևանի պետական համալսարանի հայաթի բիսատկայի) բլոտի և նառդիի բաժինը, նա մագիստռատուռան ուզում էր շարունակել ՀՀԳ-ում (Հայաստանի Հանրապետության գաղութ), սակայն ֆինասների չհերիքելու պատճառով մագիստռատուռան շարունակեց նույն տեղը... Ցավոք նա չիրականացրեց իր վաղեմի ցանկությունը՝ դառնալ ճարտարապետ, բայց հիմա զբաղվում է տրանսպորտային բիզնեսով: Քշելով մառշռուտկա նա միշտ տեղյակ է մեր քաղաքի անցուդարձից և ճարտարապետական նոր նվաճումներից...

Комментариев нет: