22 нояб. 2013 г.

Ջիմ և Գյուլխ #2 - Սթենդափ, Հ Հեսսե և Չեքիններ


Հետևյալ թողարկման շոունոթերը հետևյալն են՝
Stand-up comedy՝
Ջ. Կառլին
Մ. Զադոռնով
Վ. Պետրոսյան

Գրող և գիրք՝
Հերման Հեսսե - Steppenwolf

Այլ՝
Արիականություն
Ֆեյսբուքյան արկածների
Չեքիններ
Գիրք կարդացող "խելացի" աղջիկներ


Մաղթում եմ ձեզ հաճելի ունկնդրում :) 

Բեռնել mp3 տարբերակը անվճար: Որպես խորհուրդ, կարող եք բեռնել mp3 տարբերակը, գցել հեռախոսի, փլեերի կամ այլ սարքի մեջ և լսել այն որտես պատահի՝ տանը, տրանսպորտում, զբոսնելիս և այլն:

15 нояб. 2013 г.

Փոդքասթ՝ Ջիմ և Գյուլխ #1 - Ռոք Պոեզիա

Վերջապես մեկնարկեց վաղուց սպասված փոդքասթը, որը շատ վաղուց էինք որոշել իրագործել: Փոդքասթը լինելու է ամեն շաբաթ:
Լսեք, գանահատեք, մեկնաբանեք, առաջարկեք ձեզ հետաքրքող թեմաները, որպեսզի մենք քննարկենք հաջորդող թողարկումներում: 
Երկու խոսք փոդքասթի մասին: Փոդքասթը համարվում է աուդիոբլոգ: Իր ուժեղ կողմն այն է, որ պետք չէ լարվել և կարդալ 10 էջանող բլոգ-փոստը, ալյ միացնել կողկից և զբաղվել ձեզ սիրելի գործերով, սկսած ընդամենը ֆեյսբուքում նավարկելուց, վերջացրած աշխատավայրում լսելուց: Հետագայում նաև կլինեն mp3 տարբերակները, որպեսզի դուք կարողանաք բեռնել դրանք, գցել հեռախոսների, պլանշետների և այլ սարքավորումների մեջ և լսել համալսարան գնալու ճանապարհին, խցանումների մեջ, հաց ուտելուց, քնելիս և այլն:
Մաղթում եմ ձեզ հաճելի ունկնդրում:

Բովանդակություն՝

Ռոք պոեզիա՝
Ջիմ Մորրիսոն
Բորիս Գրեբենշիկով
Վիկտոր Ցոյ
Արթուր Մեսչյան

Շաբաթվա հեղինակը՝
Չառլզ Բուքովսկի

Գիրքը՝
Կանայք

Այլ թեմաներ՝
Տղամարդկային լինելը արգելվա՞ծ է
Աղջիկների ֆեյսբուքյան արկածները
Աղջկա մտածելակերպի կարծրատիպեր

Մի մոռացեք բաժանորդագրվել youtube-ի ալիքին, որպեսզի առաջինը ստանալ նոր- թարմ փոդքասթը:




Հ.Գ. Բոլոր արտահայտությունները հանդիսանում են սուբյեկտիվ կարծիք, որը կարող է չհամընկնել ձեր մտածելակերպի հետ:

11 янв. 2013 г.

Ագրեսիվը գրողների մասին: Գրողը տանի:


Բարև ձեզ, այսօր ձեզ հետ է Ագրեսիվը. Վերջերս հաճախ ենք լսում հանրահայտ գրող, որը միլիոններ է աշխատում իր գործերով, իր արվեստով ուզում եմ ասել.
Էսօր ովա հանրահայտ գրողը: Կամ սիրային տափակություն գրողները, вроде этого
- Երբ առաջին անգամ տեսա քեզ դու նման էիր մեղմ բրիզի, որը պատեց իմ հոգին իր բազմազան երանգներով ու վառեց սիրտս: Ես քո աչքերի մեջ տեսա մայիսը( այ հավերժական օնանիստ դու ոնց կարայիր նրա աչքերի մեջ տեսնել մայիսը, շատ-շատ դեկտեմբերը, լավ պայթի տրաքի հունվարը, իսկ իրականում դու իրա աչքերի մեջ տեսար Մայիսին, որովհետև Մայիսը իրա ասելով ոչ միայն եղելա իրա աչքերի մեջ, այլ եղելա նրա մեջ, он был в ней, отжыгал как мог- կասեր հայտնի փիլիսոփա ինչորխառըանունոսը, հունական խառը անունով, կամ էտ հույներն են բոլորը փիլիսոփա կամ փիլիսոփաներն են բոլորը հույն, էտ պիտի պարզվի, իսկ ընդհանուր առմամբ թույն ազգա սիրում եմ իրանց ) :
Կամ էսօր հայտնի են նաև ֆանտաստիկ հիմար բեստսելլեռներ գրողները, вроде этого
- Ու հենց կայծակը խփեց նրա գլխին ( կոնկրետ որ գլխի, ասեք իմանանք ) նա մեծացավ չափսերով ու սկսեց սպանել բոլոր կույսերին, որ փրկի աշխարհը ( լավ էլի Բալահովիտ գնացեք էլի ու մնացեք բոլորի հիշողությունների մեջ այ լնգուլավազներդե արի ու մի հիշի հայտնի բիատլոնիստ Ole Einar Bjoerndalen-ի խոսքերը ):
Իսկ երրորդ տեսակը էտ ամենավատնա, որովհետև իրանք վիրավորում են իրենց գոյությամբ բանական մարդկանց, դա մոտիվացիոն հիմար գրքեր գրողներն են, вроде этого.
- Ամեն օրը աշխատանքի մեջ դա մեկ քայլ է, գծեք գրաֆիկ, շնչեք միայն լավ օդ, լսեք կլասիկ երաժշտություն ( մեկը լինի հարցնի դուք երբևէ լսել եք կլասիկ երաժշտություն այ փողի տակ պարկող քածեր, եթե լսած լինեիք կհասկանայիք, որ գիրք գրում են զգացմունքներ ու մտքեր արտահայտելու համար, այլ ոչ թե իբր թե մարդուն օգնելու ) : Չէ էս տականքները լուրջ վտանգավոր են, սրանք ուզում են, որ բոլորս լինենք խելոք ստրուկներ, ու ոչ մեկին պետք չէ մոտիվացիոն գրքեր, ես ավելի լավ բան եմ առաջարկում մոտիվացիայի համար, գնեք մի հատ բռնցկամարտիկ ու նա թող ամեն անգամ ուժեղ խբի գլխիդ երբ չես կարողանում արթնանալ ու վերջ, էսքան բան:
Բայց կան նաև իսկական գրողներ, իրանց մասին դուք հլը կլսեք, չնայած եթե սենց շարունակեք իրանք կուղարկեն ձեզ ուր որ պետքա ու կգրեն ամեն մեկը իրա ու պատմության համար:
Մի խոսքով ես հեռանում եմ այսօր, վաղը անպայման նոր պոստ գրելու տրամադրությամբ, թող քաղցկեղի բաժին դառնա պաոլո կուելյոն, էսքան բան, Եսենինն էլ կարգին տղայա :


Հեղինակ՝ Ագրեսիվ

18 июл. 2012 г.

Արախնոֆոբիա

Խորհուրդ է տրվում դիտել տեսահոլովակը, նոր շարունակել կարդալը:

Հեհեյ, հազիվ մի հետաքրքրիր բան Երևանում: Հիմա բոլորը ման են գալիս, թե ուր է այս Սարդը, և որտեղ է փախել: Սարդին կենդանացնողին սպասվում է մի քանի տարի ազատազրկում, գործի վերաբերյալ տարվում է հետախուզություն:
Դե իհարկե, ես կասեմ, որ իմ գրածները կատակ են, այսինքն Սարդին արդեն բռնել են, ոչ-ոք չի տուժել :D
Հմմ... Կարծում եմ, որ ևս մեկ անգամ պետք է ասել, որ սա կատակ էր, քանի որ շատ մարդիկ, օրինակ շիկահերները չեն ջոգում ամբողջ իմաստը : Դա երևում ա էս վիդեոյի տակի կոմենտներից՝

ha bayc mardkanc vaxioc karar mi ban liner...sarsapeli a...chi kareli es tipi vaxecnel mardkanc..


ու նույն մարդու կողմից՝


im hamar lriv himarutyun a.uzum ein govayin irenc sarqac esim inch,tox cucadrein,voch te sarsapecnein mardkanc..ipr inch?angam lav ban@ chen karoxanum mardavari matucel


Ստեղ մեզ օգնության են գալիս այս մեմեները՝
















Մի ուրիշի կողմից՝


es iskakana  sharjve


Վերջինիս համար կսազեր էս մեմեն՝


Նույն մեմեն կսազեր սրան էլ՝

sarqacaaaaaaaaaaaaaa


Ընդհանուր առմամբ սա մի հիանալի վիրուսային վիդեո է, որը մեկ օրվա ընթացքում հավաքել է 40.000+ դիտում: Իմ կարծիքով շատ հետաքրքիր է մտածված և իրագործված, այնսինքն քչերը սենց կարաին, ու թող հիմա չսկսեն՝ <<ես ավելիլավ կարաի, վատ ա, զգացվում ա, որ սարքած ա, ու չգիտեմ...>>, կարաիք ավելիլավ, սարքեիք: Ես շատ ուրախ եմ, որ Երևանում, ավելիճիշտ Երևանի մասին մի հետաքրիր վիդեո եղավ, թե չե եսիմ ֆլեշմոբ-մլեշմոբ, յանի ի՞նչ, ոչմեկին ֆլեշմոբը հետաքրքիր չի (I think there gonna be some butthurt): Չգիտեմ էս կոմենտները lol-ների համար են, թռոլլինգ են, թե ինչ են, բայց ուրախացրեցին:

Մի խոսքով երկար ժամանակ ա պոստ չէր եղել ՆորոԳոռասում ու սենց բանի մասին արժեր խոսել:

Հաջողություն:

11 февр. 2012 г.

Ուռա՜, ֆեյսբուքում էջ և like box

Վերջապես էջ ֆեյսբուքում և Like box կայքի մեջ: Դա նշանակում է, որ դուք կարող եք մեզ հետևել ֆեյսբուքով... Անպայման սեղմեք լայք և տեղեկացեք բլոգի վերջին գործողություններից, նրա ակտիվ մասնակիցների և հետևորդների գործողություններից և անցուդարձից... 

Մի հապաղի՛ր, լայքի՛ր:

30 дек. 2011 г.

Գալիս ա... Նոր Տարին


   Նախ ուզում եմ ասեմ, որ մի-երկու օր առաջ ամանորի շունչը ընդհանրապես չեի զգում, բայց էսօր արդեն շատ շատ ուժեղ զգում եմ դա... Դե ինչ նախնականապես մախթում եմ բոլորիդ շատ լավ տարի լի հաջողություններով ու նոր նվաճումներով... Հա, ու ամենակարևորը եղեք լավատես, միշտ... Էդ որ ասում են ես ռեաիլստ եմ ու իրանց թվում ա, որ իրանք իսկականից ռեալիստ են էտ սուտ ա... 


   Ով որ տենց ասումա ավելի պեսսիմիստ ա քան հասարակ պեսսիմիստը... Հա, ինչու էի ասում, որ պետք է լինել լավատես. Նախ շատերը արդեն մտածում են, որ սա իրենց վերջին տարին է... Դա ստրուկի մտածելակերպ ա... Մայաները դադարել են կալենդարը գրել, ասենք, որովհետև հավես չեն ունեցել... Չե խի, հիմա քմծիծաղ կտաք... Ասենք դուք կալարեք լեկցիա գրել, իրենք չե... Իսկ ավելի լուրջ... Ես ուզւոմնասիրել եմ իրենց այդ օրացույցի երևույթը ու ուզում եմ ասեմ, որ իրենք 2012-ը դիտարկել են, որպես նոր դարասրջանի սկիզբ, այլ ոչ թե ավարտ... Հա ինչ, ուզում ա աշխարհի վերջը լինի՝ հո չես դնելու մի տարի զռռաս, live your life: Ուզում եմ մեկ անգամ էլ շնորհավորեմ բոլորի նոր տարին ու սուրբ ծնունդը: Կարդացեք ու հետևեք մեզ և ամենակարևորը եղեք ԼԱՎԱՏԵՍ:  

29 дек. 2011 г.

Մեր բլոգը վերադառնում է իր հին գետը, nostalgie և իհարկե, անհասկանալի ռաբիզ մտածելակերպ

Հենց նոր դրեցի սկսեցի նայել մեր հին պոստերը՝ էհհ.. ինքան ենք փոխվել, ինչքան ենք աճել ու ակամայից մտքից մեջ հնչեց այս երգը՝ ( կարող եք վայելել այս կատարումը պոստը կարդալու ընթացքում :-) )


Լավ դա մի կողմ, քանի որ խոսքը գնաց Խուլիո Իգլեսիասի մասին ուզում եմ ասեմ, որ շատ ծանոթ չեմ իր ստեղծագործությունների հետ, բայց համարում եմ նրան 20-րդ դարի քիչ թե շատ հաջողված կատարողներից մեկը... Բայց  շատ ցավալի ա, որ հիմիկվա տապոռ դեմքով մալալետկաները չանաչում են էն էշի տղա էնրիկե իգլեսիասին (որ ուղիղ նայես. ես անվանեցի էշ Խուլիոյին, բայց դա հայկական արտահայտություն է և վիրավորում է ոչ թե հորը, այլ ուղիղ այն մարդուն, ում ուղղված է), իսկ Խուլիոյին՝ ոչ ... Ախր հերը էնրիկեյին ծալած ունի, բայց դե ոնց կլինի... Պապսան ու անմակարդակությունը միշտ ավելի տարածված ա եղել, քանի որ անկիրթները գերակշռում են հասարակությունում (հիմա որ վապշե... Երիտասարդների կիրթ մասը երևի կազմում են ընդհանուր երիտասարդության մոտ 10-15%-ը, եթե ոչ պակաս...):
Լավ շատ շեղվեցինք... Հա, ուզում էի ասեի որ я горжусь нами... Երբ որ նոր էինք ստեղծում էս բլոգը, մենք չէինք էլ կարող երազել, որ մեզ էսքան մարդ կկարդա ու սրտանց կհետևի: Մտածում էինք, որ ազատ ժամանակ մի-երկու բան գրենք, մեր ընգերներից մի հինգ հոգի կկրադա, հետո կքննարկենք իրար հետ, կծիծաղենք... Բայց արի ու տես որ ահագին ընթերցող ունենք ու իրենցից շատերը շատ հավատարիմ են մեզ մնացել. հավատարիմ ասելով ի նկատի ունեմ, որ ընկնում ենք մեր գործերով (ես դասերով, տարբեր պրոյեկտներով, երաժշտություն գրելով, Նորոն՝ գրականության ոլորտում ա զբաղվում) ու ասենք մոտ 2-3 շաբաթից ավել դավաճանաբար բան չենք գրում, մեկ է այդ մարդիկ սպասում են մեր նոր գրառման: Ու բլոգեռին հենց դա ա ուժ տալիս: Ուզում եմ բոլոր այդ անձնավորթյուններին շնորհակալություն հայտնել՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈ՜ՒՆ: Նաև շատ հաճելի ա, որ մեր բլոգից ոգեշնչված շատերը բացեցին իրենց սեփականները: Նրանցից շատերը արեցին 1-2 գրառում, այնուհետև մի կողմ գցեցին էտ գործը, մյուսները սկսեցին շատ լուրջ զբաղվել դրանով: Բայց եղան դեպքեր, որ ահագին հաջող բլոգներ կերտվեցին ու աշխատում են մինչև հիմա...
Ասեմ, որ բլոգի հետ կատարվել են և դրական բաներ, և բացասական: Ուզում եմ նաև խոսել իմ անձնական (ինչպես նաև Նորոյի) վերաբերմունքի մասին դեպի բլոգը: Ասեմ, որ ես իսկապես շոյվում եմ, երբ որ բացում եմ բլոգի վիճակագրությունը ու տեսնում եմ, որ ասենք այս օրը մեզ կարդացել են մոտ 400-500 հոգի, բայց միևնույն ժամանակ ես թքած ունեմ, թե մեզ կկարդա մեկ հոգի, թե մեկ միլիոն, ես ժողովրդի լեզվով ասած. քյար չունեմ դրա մեջ... Մեր նպատակը ի սկզբանե մեր կարծիքներով, մեր ստեղծագործություններով կիսվելն էր... Ինչու չե ուզում էինք փոխել մեր ազգի մենտալիտետի որոշ՝ կներեք արտահայտությանս համար, անասուն տարրերը... Սկզբից շատ լավ էր ամենինչ ընթանում (չնայած հիմա էլ), գրում էինք անմակարդակ ռաբիզության մասին, քննադատում էինք իրենց մտածելակերպը և ընդհանրապես գրում էինք առօրեայի մասին, բայց սատիրական ոճով... Հետո մի տեսալ շեղվեցինք մեր ճանապարհից, բայց ես խոսք եմ տալիս որ վերադառնալու եմ հին գետը, այն գետը որտեղից սկիզբ էինք առել ու անելու եմ այն ամենը որ գոնե մի քիչ, թեկուզ շատ չնչին կերպով ազդեմ մարդկանց վրա (լավ իմաստով), փորձեմ հասկացնել, որ պետք է մի քիչ գիրք կարդալ, զբաղվել ինքնակրթությամբ, լսել որակյալ երաժշտություն, ինչու չե նաև լավ ֆիլմեր դիտել... Ախր ամեն ինչ գալիս ա կրթված լինելուց և լավ ճաշակ ունենալուց, չնայած որ սրանք փոխկապակցված բաներ են, ասենք կրթված ռաբիզներ շատ ու շատ քիչ են ահնդիպում... (կրթված լինելը ինչ-որ տեղ հասկանում են որպես՝ դպրոցում լավ սովորած՝ ասենք մաթեմ լավ գիտի, կենսաբ լավ գիտի, չե, դա չե, սակայն ինչ-որ տեղ այո)... Ճիշտ է ռաբիզների մեջ էլ կան ոսկի տղեք, բայց իրենք ինչու են ռաբիզ լսում, որովհետև էտ գիտեն մենակ՝ հեռուստացույցով էտ ա, ռադիոյով էտ ա, դրսում էտ ա... Ես մի տղա գիտեմ, որ ինքը հիմա լսում ա ասենք Led Zeppelin, Pink Floyd, նորերից System of a Down ը այլն, բայց ինքը էն ժամանակ լսում էր ռաբիզ: Ու ինքը հիմա խոստովանում ա, որ անչափ շնորհակալ ա էն մարդուց, որ իրեն ռոք եչաժշտության <<տեղը>> ցույց տվեց... Ախր դժվար չի մի պահ մոռանաս վլեյի թուրքաարաբազիբիլական կլկլոցը ու դնես վայելես ասենք The Doors-ի Roadhouse Blues-ը... Չնայած դժվար ա երևի... Հետո էլ ասում են հայկական եմ ուզում լսել, էտ (ոնցոր իրանք են ասում) ամերիկանսկիյ բաները չեմ սիրում... Է հա, չես սիրում գնա Մեսչյան, Հախվերդյան, Բամբիռ, Որդան Կարմիր լսի... Ինչ անպայման ա երգի մեջ թուրքաարաբական պոռնո հիշեցնող ձայների էլեմենտներ լինեն... Ախր պետք ա ամաչեք, որ լսում եք ու ինչու չե վայելում եք էն ազգի անմակարդակ մշակույթը, որը կոտորել է մեկ ու կես միլիոնից ավել մարդ քո ժողովրդից... Ու էլ չլսեմ ասեք, որ երաժշտությունը կապ չունի ազգի հետ, եսիմ-ինչ: Ես գոնե քչից-շատից հարգում եմ են քյառթուներին, որ ասենք լսում են են շախով-շուխով, դհոլ-զուռնայով երգերը, էն հայական կոկորդային ոկալը, բայց որ չեն լսում արմենչիգ կամ նման ինֆանտիլ կատարողների, որոնց գլխավոր նպատակը, կներեք արտահայտությանս համար՝ քա*ել մարդկանց ճաշակների վրան է ... Կանգնում եք ասում եք, <<Մենք հայերս....>>, արա մի հատ լսածիդ նայի նոր դուս տուր... Ես ամաչում եմ, երբ որ օտարերկրացին (նու, հիմնականում զբոսաշրջիկ) անցնում ա ասենք հյուսիսային պողոտայով ու տենում ա մեր հիմիկվա քյառթերի (ես խոսում եմ մեծամասնության մասին) կեցվածքը: Շատ եմ լսել (ես 5 լեզվի եմ տիրապետում), թե ինչ ա էդ օտարերկրացին ասում իր կողքինին՝ անգլերենում մի հատ շատ լավ բառ կա, որ կբնութագրի իրենց ասածը մեկ բառով՝ facepalm (եթե չեք իմանում էս բառի նշանակությունը փնտրեք գուգլում, կբացեք նրաները ու կհասկանաք)... Ախր հենց իրանք են ստեղ-ընդեղ ասում՝ <<Մենք շատ խելացի ենք...>> արա ոնց ես դու խելացի, որ IQ-դ 40-ի շեմը չի անցնում (չնայած դժվար, թե իմանան IQ ինչ ա)... Մի հատ ռուս տուրիստ հարցնում ա քյառթին <<где Опера?>> (շատ պրիմիտիվ էր) սրանք չեն հասկանում սկսում են <<մայա տվայա նե պանյած...>>: Մարդկանց գիտեմ, որ ռուսերենը ադնակասնիկով (1000 ներողություն էս պիղծ սայտի անունը գրելու համար) են սովորել... Արա ինչ ամոթ ա...
Էհհ... Ինչից սկսեցինք, ուր հասանք... Մի խոսքով կարդացեք մեզ, տարածեք մեր խոսքը, եթե ձեզ այն դուր է գալիս և համարում եք, որ ճիշտ է, մեկնաբանեք, եթե ուզում եք ինչ-որ բան ավելացնել կամ ուղղել, առաջարկել կամ պարզապես հայտնել ձեր կարծիքը... Շնորհակալություն ուշադրության համար...


Հ.Գ. Չեմ կարողանում էս պոստին անուն որոշել...