28 нояб. 2010 г.

Դեգրադացիա: Ինտերնետ և սոցիալական ցանցեր

Ժամանակին, երբ մարդիկ ասում էին, որ իրենք հեռուստացույց չեն դիտում, հասկանում էինք, որ այդ մարդը գնում է թատրոններ, կինոթատրոններ և վերջապես դուրս է գալիս մաքուր օդի, իսկ հիմա ?! Հիմա երբ լսում ենք, որ ինչ-որ մեկը հեռուստացույց չի դիտում, հասկանում ենք, որ մարդը ունի լավ, արագ ինտերնետ . . . Մարդիկ, ինչ է կատարվում ձեզ հետ ? Արդեն զարմանալի չէ, որ երկու հոգի ընկերություն են անում, ու իրար սիրում են ինտերնետով` ինչ-որ մի զզվելի սոցիալական ցանցի օգնությամբ . . . Դեգռադացիան մոտ է . . . Բոլոր օնլայն խաղերը, ֆերմաները, պոկեռներն ու սոցիալական ցանցերը ուղղակիորեն փշրում են մեր նուրբ ուղեղը: Կանգ առեք: Ասեք ոչ ֆերմային, և զանգեք ձեր սիրած էակին: Կողմ եմ, որ ինտերնետը ամենաուժեղ հայտնագործություններից է, սակայն մի եղեք այդքան թույլ և ձեռք բերեք կախվածություն: Վերջ տվեք ադնակլասնիկին և սովորեք նոր լեզուներ. Մտածեք` որն է վերջում ձեզ օգատակար լինելու: Ինչ-որ մի արմենչիկ կամ վազգենչիկ լսող աղջկա "կպցնելը", թե ասենք գերմաներեն լավ իմանալը: Ախր շատ տխուր է վիճակը . . . "Էրեկ պոկեռով ֆուլ հաուս նստեց, 10000 ոսկի ստացա օդնոյում", հա ինչ անենք ? որտեղ ես մտցնելու այդ ոսկիները ? կարողա քեզնից վատն եմ, որ օնլայն պոկեռ չեմ խաղում կամ էլ 100000 ոսկի չունեմ ? Գնացեք ինչ-որ մի երաժշտական գործիք սովորեք նվագել, նոր լեզուներ սովորեք, և վերջապես 10 տարի կոմպ ոնեք, բայց մինչև հիմա WORDEXCEL-ից չեք տարբերում . . . Ես մի մարդ գիտեմ, որ բրոեւզերի անունը դրել է ադնակլասսնիկ. Ասում էի բրոուզերդ բաց, չեր հասկանում, ասում էի մոզզիլադ, գուգլ խրոմդ բաց, չէր հասկանում, վերջը ասեցի ադնակլասնիկ ինչով ես մտնում, այ դա բաց, ասաց. "հաաա, բա միանգամից ասա, ադնակլասնիկս բացեմ" . . . Տո այ տուպոյ, քիչ ինտերնետ մտի, մի քիչ գիրք կարդա, որ մի բան մտնի, բայց սկզբից կսկսես Թումանյանի հեքիաթներից, չնայած դրանք շատ ծանր կլինեն քո համար, ավելի լավ է սկսես Այբենարանից, որովհետև հեյերենից մի քանի տառ մոռացած կլինես, այնքան գրած կլինես "qurik klni mi hat harc tam" կամ "klni canotananq" . . . Նույնիսկ չեմ ուզում խոսել թե google.am -ում ամենաշատը ինչ են որոնում. մոտ 34% -ը հայկական պոռնո:  Արա չեք ամաչում, բա մենք տենց ազգ էինք ?! Ի միջի այլոց ՀՀ օրենքը թույլ չի տալիս ունենալ հայկական պոռնո կայք: Թյու . . . Այսքան գրեցի, որ կարդաք ու գոնե մի քիչ մտածեք, թե ինչ ենք անում և դեպի ուր ենք գնում. . . Իսկ ձեզնից որևէ մեկը կարող է գոնե 1 օր ինտերնետ չմտնել ?!

11 комментариев:

Unknown комментирует...

Տղերք յան , ես ինչ ճիշտ բան եք ասւոմ , հիմա ով կարա ԳՈՆԵ ՄԻ ՕՐ Ինտերնետ չմտնի ????? Սովորելուց ճիշտը չկա ....

NoroGoras комментирует...

Ուրախ եմ, որ դւոր եկավ)))

Arikshtein комментирует...

>Սիրում են ինտերնետով
Որ շատ խորանանք, այդպիսի մարդկանց մեծ մասը նույնիսկ պատկերացում էլ չունի սիրո մասին: "ԸնԳերուհիս կլնես ?" "Հա", ու գնաաաաց ձևականությունը...
>հայկական պոռնո
իմ համար սա նոր բան ա: Լռիվ փչանում ենք >_>
>գոնե 1 օր ինտերնետ չմտնել
http://www.youtube.com/watch?v=o1k8hJ1d8G4
(անպաիման նայեք)

Ու տենց հազար ու մի թեմա կա սաղ աշխարհով մեկ: Ու վոր ասես "ոչինչ, կփոխվեն", սուտ կլնի: Չէ, ավելի շուտ լավ էլ կփոխվեն... ավելի կվատանա ամեն ինչ: Դա մարդ արարածի էությունն ա, ինչ անես ? Դա ոնց որ անընդհատ ծանրաբեռնվող համակարգիչ լինի: Մի հատ հարկավոր ա reset անել մարդկությունը...

NoroGoras комментирует...

Ճիշտ էր ասված reset-ի մոմենտը . . .

Aram комментирует...

Երկրագնդի վրա խոմ բոլորը խելոք
չեն կարող լինել. "Տուպոյներ" պտի լինեն, բա ովա պահեստներում 'бочка' գլորելու, կամ ԿՐԱԶ քշելու: Հարցի մյուս կողմից նայես` մեր 'бочка' գլորողները ինչպես ռուսնե ասում "պրադվինուտիեն" եթե գիդեն վոնց ինտերնետ մտնեն:

Arikshtein комментирует...

Արամ, եթե ԽՍՀՄ ժամանակներում մոտավորապես կատարյալ հավասարություն էր, և բոչկա գլորողը ակադեմիկոսի հետ նույն սեղանի շուրջ էր նստում, հիմա ինչու չի կարող տենց լինել ? Մարդիկ են փոխվել ? Ոչ, մարդիկ նույնն են, օրենքներն են տարբեր)))

Aram комментирует...

Առաքել, "բոչկա" գլորողները և ակադեմիկոսները իրար հետ միայն կինոներում են նստել և զրուցել: Եթե չես հավատում հարցրու հայրիկին:

Arikshtein комментирует...

լավ, համաձայն եմ, տուպոյներ պիտի լինեն ուզած - չուզած, բայց իրանք ճնշող մեծամասնություն չպիտի կազմեն, ինչը կատարվում ա հիմա >_>

kik комментирует...

aziz jisht baner es grel u saxin xorhurt ktam vor henc qo asacov el anen vortev jisht@ eta! ! ! HALALA AXPERS! ! !

Анонимный комментирует...

Էս ՀԱՅԿԱԿԱՆ ՊՈՌՆՈ -ն գրել էս,որ էտ գուգլում ման էկողները քու բլոգ-ն էլ գտնեն :ԴԴԴԴ

NoroGoras комментирует...

հա գրել եմ, որ սաղ հայ ժողովուրդը մտնի, թե չե ուրիշ ձև չկա, բոլորին հայկական պոռնո ա հետաքրքրում: