14 июл. 2011 г.

Մեր բլոգի "սնունդը"

Ես ու Նորոն դեռ շատ վաղուց ունեինք այսպիսի մի գաղափար, որպեսզի մեր ընթերցողներին ներկայացնենք, թե մենք որ երաժշտությունից, գրքերից, ֆիլմերից և ընդհանրապես ինչերից ենք ոգեշնչվում և պեղում մեր <<ուժը>>: Մեր սկզբնական միտքը կայանում էր նրա մեջ, որ այս ամենը անենք տեսանյութի տեսքով, սակայն ռսի ասած <<իմ պատճառով>> չի ստացվում իմ ու Նորոյի հանդիպումը հենց էս առիթով: Դրա համար ես որոշեցի, որ ավելի արդյունավետ ու ավելի պրակտիկ է դա անել զանազան պոստերի միջոցով... Մի առիթով եմ միայն մտածում, որ շատ բաներ կան, որ Նորոն սիրում է, իսկ ես ոչ և հակառակը, բայց մտածում եմ, որ դա էլ է դրական, քանզի ընթերցողը կարող է ստանալ երկու տեսակետ, և դա լավ է (երևի թե)... Դե ուրեմն արդեն կարելի է սկսել երաժշտության, ֆիլմերի, գրքերի և այլ գեղեցիկ արվեստի ռեվյուներ կազմել, քանզի ես մտածում եմ, որ հայերին հարկավոր է ԼԱՎ ՃԱՇԱԿ և մեր ժողովուրդը այն զարգացնելու կարիք ունի....

Комментариев нет: