6 июл. 2011 г.

Ես ու գինին


Մենք տղերքով` ես ու գինին,
Քեզ մոռանում ենք իմ անգին,
Ու խմվում են նոր թասերը,
Թող կորչի այդ հիմար սերը:

Լսիր գրածս քո մասին երգը,
Ու զզվիր դու ինքդ քեզանից,
Ոնց զզվեցի ես զգալով վերքը,
Սրտումս, քո այդ հարվածից:

Ես գիտեմ, որ մյուս առավոտ
Ուրիշ ձև եմ քեզ ընդունելու,
Ու կանչելով նորից իմ մոտ,
Սիրո խոսքեր եմ քեզ ասելու:

Բայց վաղը թող մնա վաղվան,
Պիտի խմեմ ես մինչև լույս,
Եվ հայհոյեմ քեզ, և վրատ գոռամ,
Չթողնելով ոչ մի հույս:

                                                                               Նոր Այր

Комментариев нет: