12 февр. 2011 г.

Վարդան-Վասակ

Ոտքի դատարանն է գալիս:Դատավորն է պարոն ՆորոԳոռասը: Եվ այսպես այսօր լսվում է Վարդան-Վասակ հայտնի դատը:
Դատավոր: Հարգելի Վասակ Սյունի դուք ունեք երկու մեղադրանք:
ա. Ինչու ձեր անունը լսելիս բոլորի առջև հայտնվում է դավաճանի զզվելի կերպար:
բ. Ինչու է ձեր ներքնազգեստը երկաթից, բայց ծակ:
Վասակ: Առաջին հարցին ինձ թվում է կարող է պատասխանել միայն Եղիշեն:
Դատավոր: Եղիշեն չի կարող մասնակցել դատավարությանը նա Վարդան Մամիկոնյանի ազգականն է:
Վասակ: Դե ուրեմն Դերենիկ Դեմիրճյանին հարցրեք, նա իր Վասակ դրամայում ինձ արդարացրեց, իսկ հետո տեսնելով, որ չի ծախվում գրեց Վարդանանքը:
Դատավոր: Կանչեք դրան, բայց մինչև դրա գալը երկրորդ հարցին պատասխանի, անհարմարա չէ:
Վասակ: Ես մեղավոր չեմ, խմած եմ եղել մի բանա արել են ելի:
Դատավոր: Իսկ դուք դիմել եք դատարան:
Վասակ: Դեռ ոչ, բայց մեկել տեսար կյանք:
Դատավոր: Ես Էդ իմաստով չէի ասում, բայց եթե ուզում ես, ըտենց ծանոթներ ունեմ  . . .
Վասակ: ըմմմմմմմմմմմմմմմմմմմմ
Ներս է մտնում Դերենիկը:
Դատավոր: Հն ինչ կա:
Դերենիկ: Հեչ ցավդ տանեմ, քեռին բարևում էր:
Դատավոր: Դու էլ իրան կբարևես, քեռակնոջդ էլ, քեռակնոջդ երկու անգամ(քահ քահ քահ)
Դերենիկ: Լավ կբարևեմ, բա խի եք կանչել:
Դատավոր: Վարդան-Վասակ գործից ինչ գիտես ասա:
Դերենիկ: Դե ոնց ասեմ, ես չէի ուզում ուղղակի Վասակը խմած էր:
Դատավոր: Հոպ արա ես դրա մասին չէի ասում, չնայած կարողա նկարած լինես քցենք մեր բլոգ կարդացողները շատանան:
Դերենիկ: Հա, Վարդանն էլ նկարում էր, մտեք նայեք ուղղակի ուշադիր պիտի նայեք, բա ուրիշ ինչ հարց կա:
Դատավոր: Էլ մի քեզ քցի անհասկացողների պարտեզները(դոդերի բաղչեքը, էս ել թուրքերեն, որ ռաբիսները ջոկեն)
Դերենիկ: Հա լավ Վարդանն էլ էր խմած:
Դատավոր: Աա էլ մի պատմի կմտնենք կնայենք, սաղ պատմիր էլ հետաքրքիր չի լինի:
Դերենիկ: Մենակ ասեմ, որ ես խմած չեմ եղել: Լավ ինձ թվումա, որ մեղավորը իսկական պատմության մեջ քեռակինն էր, էն որ դու երկու անգամ բարևում էիր, Վարդանն էլ դրան երեք անգամ էր բարեվել, իսկ Վասակը էլի խմած էր եղել:
Դատավոր: Լավ մի հատ լրջացի, ինչի էս Վասակին մեղադրում դավաճանության մեջ:
Դերենիկ: Որովհետև շատա խմում, ու մի անգամ, որ գնացել էր Հազկերտի մոտ էլի խմել իրան կորցրել էր, ես այ էտ մեկն էլ ունեմ, նայեք:
Դատավոր: Ճիշտա այդ բոլորը Վասակ:
Վասակ: Դե ոնց ասեմ կյանք:
Դատավոր: Հենց հիմա հեռացրեք դրան դահլիճից, և դատարանը գնում է որոշում ընդունելու:
Որոշում` Ազատազրկել Վասակին և նվիրել կոնյակի գործարանը, համ իրա համար լավ կլինի, համել բանտապետի, Վարդանին կախել, բայց մեր տան անկյունում, Հիսուս Քրիստոսի կողքին, որովհետև ինքը հայերի համար սուրբա եղել, Դերենիկին նշանակել բանտապետ և նվիրել լավ տեսախցիկ 3D, Քեռակնոջը բերեք ստե ընդհանրապես, սաղի համար էլ լավ կլինի բարև, բարի լույս, պրիվետ, օլա, նայած նախասիրության:

Комментариев нет: