9 февр. 2011 г.

Ամենատարբեր

Հերթով նայում եմ ձեր դեմքերին, ամեն մեկը մի խելացի արտահայտությամբ հիմա կարդում է այս պոստը, ինչ կարծում եք չեմ տեսնում հիմա ձեր հայացքները, սխալվում եք, ընդհանրապես վերջերս շատ եք սխալվում, երևի մտածում եք, որ մարդը սխալական է և ուշադրություն չեք դարձնում, օրինակ ընդհանրապես մտածել եք, որ մարդը մահանում է իր կամքով:Ես մտածել եմ, ավելին ասեմ ես ապացուցել եմ, մարդը մահանում է այն ժամանակ երբ իրեն սպառում է: Վերջիվերջո գոնե մենք` հայերս պիտի գիտակցենք, որ աշխարհը շատ պարզ է, որ մենք նրա բարդությունները հասկանանք: Այո մարդը առաջացել է կապիկից, իսկ դուք անընդհատ Աստծուն եք փնտրում, որովհետև չեք ուզում հավատալ, որ դուք` աշխարհի տերերդ կարողե հանկարծ ինչ-որ կենդանուց առաջացած լինեք, դե իհարե մենք բոլորս եկել ենք աշխարհ միսիայով, մի բան պիտի փոխենք, մենք ամեն մեկս Նյուտոն ենք, Եսենին, Նապոլեոն, Վիկտոր Համբարձումյան նայած ճաշակի կարող եմ շարունակել անընդհատ: Իսկ ինչ է լինում մարդու հետ մահանալուց հետո, ասեմ ոչինչ, ինչպես մահանում է մարմինը, նույն հաջողությամբ ել մահանում է հոգին, ես նույնիսկ ավելին ասեմ շատ հաճախ հոգին մահանում է ավելի շուտ քան մարմինը, և ընդհանրապես ես չգիտեմ, միգուցե ձեզնից մեկը շատ խելացի է, թող բացատրի և ապացուցի հոգու գոյության վերաբերյալ այդ վարկածը: Սա ընդամենը կարծիք է և ես շատ հնարավոր է, որ սխալվում եմ, բայց մենք բոլորս էլ սխալական ենք` ես, դու, Նյուտոնը, Եսենինը, Նապոլեոնը, Վիկտոր Համբարձումյանը, բայց մի բան կարող եմ հաստատ ասել ամեն ինչ շատ պարզ է, որ մենք կարողանանանք հասկանալ, այնպես որ հանկարծ չփորձեք ինչ-որ մի բան փոխել, որովհետև ինչ ուզում եք արեք ՔԱՂԱՔԸ ՋԱԶԶԱ ԼՍԵԼՈՒ . . .

Комментариев нет: