8 окт. 2010 г.

Պատմություն ըստ Նորոգոռասի. Ներածություն

Այս պոստը խորհուրդ չի տրվում կարդալ հղի կանանց, թույլ նյարդեր ունեցողներին և հաճախամիզությամբ տառապողներին, քանզի այս պոստը կարող է այնքան ծիծաղեցնել, որ կբերի մեզ տուն:

Ըստ Պլատոնի մարդը ծնված օրվանից ունի որոշակի գիտելիքի սահման, որից ավել չի կարող հասնել: Ինձ թվում է, որ Պլատոնը Երկիր մոլորակը խառնել է Պլուտոնի հետ կամ մի գուցե եղել է հարբած վիճակում, քանզի մարդու մտքի կարողությունները անսահմանափակ են տարբերությունն այն է, ով իրեն լավ կգովազդի . . . Գովազդում են հիմնականում բութերը, այնպես չե, որ մենք բութ ենք, բայց զբաղված ենք ինքնագովազդով: Այ օրինակ տեսեք մեր միտքը ինչքան ճկուն է: Անուշադրությունը առաջացել է մ.թ.ա 3-րդ դարի առաջին կեսերին, երբ որ Պյութագորասը արդեն կնքել էր իր մահկանացուն, ինչ-որ մի մատերիալիստ Դիոգենափիլինասիոսի մտքում . . . Նա ենթադրում էր, թե Ապոլլոնը լինելով արևի աստվածը մարդկանց պատժելով ուղղարկել է անուշադրությունը, բայց նա սխալվում էր, քանզի Զեվսի ավագ որդի Ավագ Միրզոյանն էր, որը իր փոքր եղբորը` Հերկուլես, իսկ ավելի ճիշտ Համո Միրզոյանին, սկսեց ադի-բուդիով կերակրել, որը նրա մոտ բերեց ուղեղի բթացում և բիցեպսների գերաճ, սակայն սրանով չսահմանափակվելով նա դիմեց փախուստի, և ապաստան գտավ Սատանայի դղյակում, որպես ավագ խոհարարի ավագ օգնական, տեսնելով այս ամենը Հադեսը իր չինացի թոռնուհուն տվեց կիթառի, իսկ նրա ավագ եղբայրը այդպես էլ մարդ չդարձավ, դառնալով ուռուցիկ մակերես, այսպիսով օգտվելով Թալեսի թեորեմից և առիթից ուզում եմ շնորհավորել Ջոն Լենոնի ծնունդը և չարբախցի Բողազիկի նիվան մաղթելով առողջություն և կանաչ խոտ . . . Շատ շեղվեցինք, վերադառնանք բուն թեմային . . . Այսպիսով Պոսեյդոնը տեսնելով Կամասուտրայի վերջին դիրքը հասկացավ, որ Թալեսը իր ամբողջ կյանքում` ներեցեք արտահայտությանս համար` ցեխ է կերել, և ընհանրապես ով է եղել նա կանանց գաղութում "Թրաշ" Լուսոյի վախտերով, չե որ Արիստոտելն էր, որ առաջինը ստեղծեց հայերի գրերի գյուտը, բայց դաժանաբար սպանվելով Մեսրոպ Մաշտոցի պապ` Մեսրոպ Մաշտոցի կողմից, սկսել է չայը մեղրով խմել, չհասկանալով, որ դա կործանում է ատամների էմալը և բերում է ստրեսային վիճակի, որը առաջին հայտնաբերեց ծովակալ Իսակովը: Նա իր աշխատությունում` "Սպիտակ դերձակ, կանաչ փուչիկ", նշում է, որ երկիրը կկործանվի այն ժամանակ, երբ կսկսվի նկարահանվել Որոգայթ 3-ը, իսկ դա արդեն մոտ է` 2012, և Մայաները լինելով բլոտի և պտղաբերության հիմնադիրները հասկացան, որ ճիշտը մեկն է, իսկ շատ բաներ սկսվում են հենց մոխրագույնից, իսկ լավ գործերը անմահ են, և մենք լինելով անտիկ փիլիսոփաներ սիրում ենք յոգուրտ ուտել, և չենք ների նրանց ովքեր կուտեն մեր յոգուրտը և կշփվեն նիգաձյայ տատիկների հետ, արդարանալով թե ամենինչ հարաբերական է, իսկ հարաբերուրությունը ծագել է մ.թ.ա 12-րդ դարում` չինացի Յակուդ ձյձայի կողմից, որը բռնաբարելով թագուհուն` իր կնոջը, թողել է արձանագրութուն, որի մեջ նշվում է` "Ես ստեղծում եմ այս ամրոցը, իսկ նա այդպես էլ չի հասկանում", այս խոսքերը ուղղված էին անտիկ մտածող Նորոգոռասին, որը բոլոր փիլիսոփաներին ծալած ուներ և դրած ուներ բարձի տակ . . . և ընդհանրապես, ինչ ասել է արվեստ: Դա մի գիտությունների համակարգ է, որը սկսվում է Եփրատից և ձգվում մինչև Հայկական Տավրոս, Կասպից ծովից մինչև Տաշիր պիցցա: Վերջի վերջո կթողենք հանգիստ խոսենք ասաց տակսիստ Հարութը, և լցնելով բենզինի վերջին կաթիլները աջ քաշեց- ձախ կանգնեց . . . Սակայն Տերյանը անցնելով Զումայի բոլոր աշխարհները հասկացավ, որ ինքը առաջին ու վերջին պոետն է, որ կարողացավ դիմադրել ամերիկացի դաբլբուռգեռներին, իսկ Դավիթն էր անհաղթ սարի կատարին ավերջ հայհոյում էր թուրքի բալային, նկատի ունենալով ադրբեջանցի փիլիսոփային: Ասեցին ադրբեջանցի հիշեցի, զուգարանի ջուրը չեմ քաշել ու ընդհանրապես ադրբեջանցիք միշտ էլ եղել են թուրքի բալա, բայց էն իմաստով չէ` բեյբի, այլ վիժվածք . . . Քաղաքը ջազ է լսում, իսկ ես մամայիս . . . Ամփոփելով թեման ուզում եմ շեշտել, որ ըստ Լաո Ցզիի մենք բոլորս էլ հայ ենք, իսկ հայը պետք է հագնի չինական հագուստ և լսի ռաբիզ, հա ասեցինք ռաբիզ հիշեցի, որ Նորոն էլ զուգարանի ջուրը չի քաշել . . . Այ իսկապես ամփոփելով թեման ուզում ենք շնորհակալություն հայտնել տիկին Արուսին, որը տրամադրեց մեզ 4 շիշ պիվա և դարձավ ինչ-որ մի անհայտ երգչի ինչ-որ մի անհայտ երգի վերնագիր` "Հելո, Տիկին Արուս" . . .

Հ.Գ. Այս պոստը կարդալով, նախ գնացեք կանգնեք հայելու առաջ, դրեք ձեռքերդ սրտներիդ և ասեք` "Ով ենք մենք? Որտեղից ենք գալիս և ուր ենք գնում ? ", ապա պարկեք մեջքով դեպի լուսին և լսեք Սայաթ-Նովա . . . Երազում ձեզ կհետապնդի նկարի միջի կաշմառը . . . Բարի երազներ . . .

4 комментария:

Unknown комментирует...

Axper es verjn er !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Анонимный комментирует...

Mite verjin poetn em es?????????!!!!!!!!!!!!

Arikshtein комментирует...

loooooooooooool xDDDDD Զուգարանի պահը շատ լավն էր !!

Анонимный комментирует...

dzeeec))))))