Քանի որ նոր նայեցի և տեսա, որ ես արդեն UFAR-ի ուսանող եմ, տրամադրությունս դարձավ 1000 . . . Ընդունվել եմ, կարող եք շնորհավորել . . . Ու քանի որ արդեն հաստատ պրծա քննություններից` ամենօր սպասվում են թեմաներ բլոգում, որոնք կլինեն տարբեր բնագավառներից, այլ ոչ-թե միայն քյոլոցի . . . Նաև շնորհավորում եմ բոլոր ընդունվածներին, ապրենք մենք . . . Յուհու . . . Գարեջուրը ինձ է սպասում . . . Մնում է տեսնենք, թե Նորոն ընդունվել է ԵՊՀ, բայց ես համոզված եմ, որ նա ընդունվել է, քանի որ իր չափ միավորներ շատ քչերն են հավաքել . . .
Հեղինակ` Գոռ
2 комментария:
Նաև ասեմ UFAR դիմող բոլոր նրանց, ովքեր չեն մտնում իրենց դիմած ֆակուլտետի առաջին 60-ի մեջ, որ մի հիասթափվեք, և, առավել ևս, մի վերցրեք ձեր փաստաթղթերը այնտեղից: Ոչ պաշտոնական տեղեկություններով, հաշվի առնելով հաջորդ տարի դպրոցներում շրջանավարտների բացակայությունը, UFAR-ը մոտավորապես 30 տեղ է ավելացրել բոլոր ֆակուլտետներում: Ավելացված տեղերի քանակը պաշտոնապես կհայտարարվի վաղը (03.08.10): Նաև, հաշվի առնելով 2 ֆակուլտետ դիմող դիմորդների քանակը կարելի է հանգիստ դատել, որ Ձեր տեղին կարող եք գումարել (բարձրացնել) ևս 10: Իսկ եթե նույնիսկ դրանից հետո դուք դուրս եք մնում համալսարանից, ասեմ, որ Եվրոպական համալսարանը (ERICTA) առանց քննությունների ընդունում է UFAR չանցած դիմորդներին և փայլուն սովորելու դեպքում հնարավոր է փոխադրում ERICTA-ից UFAR: Նենց որ ոչ ոք դուրսը չի մնա ;)
Ապրես տեղեկության համար . . .
Отправить комментарий