15 нояб. 2013 г.

Փոդքասթ՝ Ջիմ և Գյուլխ #1 - Ռոք Պոեզիա

Վերջապես մեկնարկեց վաղուց սպասված փոդքասթը, որը շատ վաղուց էինք որոշել իրագործել: Փոդքասթը լինելու է ամեն շաբաթ:
Լսեք, գանահատեք, մեկնաբանեք, առաջարկեք ձեզ հետաքրքող թեմաները, որպեսզի մենք քննարկենք հաջորդող թողարկումներում: 
Երկու խոսք փոդքասթի մասին: Փոդքասթը համարվում է աուդիոբլոգ: Իր ուժեղ կողմն այն է, որ պետք չէ լարվել և կարդալ 10 էջանող բլոգ-փոստը, ալյ միացնել կողկից և զբաղվել ձեզ սիրելի գործերով, սկսած ընդամենը ֆեյսբուքում նավարկելուց, վերջացրած աշխատավայրում լսելուց: Հետագայում նաև կլինեն mp3 տարբերակները, որպեսզի դուք կարողանաք բեռնել դրանք, գցել հեռախոսների, պլանշետների և այլ սարքավորումների մեջ և լսել համալսարան գնալու ճանապարհին, խցանումների մեջ, հաց ուտելուց, քնելիս և այլն:
Մաղթում եմ ձեզ հաճելի ունկնդրում:

Բովանդակություն՝

Ռոք պոեզիա՝
Ջիմ Մորրիսոն
Բորիս Գրեբենշիկով
Վիկտոր Ցոյ
Արթուր Մեսչյան

Շաբաթվա հեղինակը՝
Չառլզ Բուքովսկի

Գիրքը՝
Կանայք

Այլ թեմաներ՝
Տղամարդկային լինելը արգելվա՞ծ է
Աղջիկների ֆեյսբուքյան արկածները
Աղջկա մտածելակերպի կարծրատիպեր

Մի մոռացեք բաժանորդագրվել youtube-ի ալիքին, որպեսզի առաջինը ստանալ նոր- թարմ փոդքասթը:




Հ.Գ. Բոլոր արտահայտությունները հանդիսանում են սուբյեկտիվ կարծիք, որը կարող է չհամընկնել ձեր մտածելակերպի հետ:

Комментариев нет: