23 июл. 2011 г.

Մահացել է բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսը


Լոնդոնի իր բնակարանում հայտնաբերվել է հայտնի բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի մարմինը: Այդ մասին հաղորդում է Sky news-ը:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հաստատել է երգչուհու մահվան մասին լուրը:
«Գրեմմիի մրցանակակիր Ուայնհաուսը, ով առավել հայտնի է իր Rehab և Back to black կատարումներով, մահացել է թմրանյութերի չարաշահումից:
27-ամյա երգչուհին պատրաստվում էր ընթացիկ տարվա հունիսի սկզբին վերադառնալ մեծ բեմ. նա պետք է համերգներով հանդես գար եվրոպական երկրներում: Սակայն Բելգրադում տեղի ունեցած առաջին համերգին նա բեմ է դուրս եկել ակլկոհոլի ազդեցության տակ, ինչի հետևանքով չի կարողացել ելույթ ունենալ, իսկ հանդիսատեսն ի նշան բողոքի սուլել է: 
Աղբյուր՝ tert.am

Եվս մեկ տաղանդ 27 տարեկանում գնաց էն աշխարհ, էհ ինչ ասեմ՝ RIP... Մտավ 27 քլաբ*...

*- սրա մասին հետագայում թեմա կպատրաստեմ՝ 27 քլաբ...

Комментариев нет: