22 июл. 2011 г.

Հայաստանի համերգով ոգևորված՝ Uriah Heep խումբը թողարկում է Live in Armenia ձայնասկավառակը



2009 թ. հոկտեմբերին Uriah Heep ռոք խումբը նշեց իր 40-ամյակը և թողարկեց Celebration ալբոմը, որտեղ հավաքված էին խմբի 12 լավագույն երգերը, ինչպես նաև 2 նոր երգ: Այս թողարկումը նոր փուլի սկիզբ դարձավ խմբի համար: Դրանից հետո խումբը նվագեց 53 տարբեր երկրներում:

Նրանց նշանաբանը միշտ եղել է՝ «Եթե մարդիկ չեն կարողանում գալ՝ լսելու Heep-ի երաժշտությունը, ապա մենք ենք տանում դա նրանց»: Եվ առաջին համերգը տեղի ունեցավ Հայաստանում: Հրավերքը ստանալուց հետո խմբի անդամները երկար չեն մտածել և ընդունել են այն: Խմբի անդամները նշել են, որ սա անկրկնելի համերգ է եղել՝ լավ ներկայացմամբ, շատ հզոր լսարանի աջակցությամբ:

Դրանից հետ խումբը որոշեց նոր թողարկումը կոչել Live in Armenia, որի մեջ կլինի 2CD և մեկ DVD: Այս մասին հաղորդում է Roadrunnerrecords.com-ը։



Աղբյուր՝ 1in.am

Комментариев нет: