25 июн. 2010 г.

Էինշտեինի խնդիրը

Ա. Էինշտեինը ստեղծել է այս խնդիրը անցյալ դարում և մտածել է, որ երկրագնդի 98%-ը չեն կարող լուծել այս խնդիրը ՄՏՔԻ ՄԵՋ : Իսկ դուք պատկանում եք այն ամենախելացի 2%-ին ?

1. Կա 5 տուն. բոլորն էլ տարբեր գույների
2. Ամեն տանը ապրում է մի հոգի` տարբեր ազգությանը պատկանող
3. Ամեն բնակիչ խմում է միայն մեկ տեսակի խմիչք, ծխում է միայն մեկ ֆիրմայի ծխախոտ և պահում է միայն մեկ տեսակի կենդանի
4. Այդ 5 հոգուց ոչ մեկը չի խմում նույն խմիչքը ինչ-որ ուրիշները, չի ծխում նույն ֆիրմայի ծխախոտ և չի պահում նույն կենդանի


Հարց. Ում է պատկանում ձուկը ?

Օգնություն.

Անգլիացին ապրում է կարմիր տանը
Շվեդը շուն է պահում
Դանիացին թեյ է խմում
Կանաչ տունը գտնվում է սպիտակ տան հենց ձախ կողմում (այսինքն իրար կպած են)
Կանաչ տան բնակիչը սուրճ է խմում
Pall Mall ծխողը թռչուն է պահում
Մեջտեղի տան բնակիչը կաթ է խմում
Դեղին տան բնակիչը Dunhill է ծխում
Նորվեգացին ապրում է առաջին տանը
Marlboro ծխողի տունը գտնվում է կատու պահողի տան մոտ
Ձի պահողի տունը գտնվում է Dunhill ծխողի տան մոտ
Winfield ծխողը գարեջուր է խմում
Նորվեգացին ապրում է կապույտ տան կողքին
Գերմանացին ծխում է Rothmans
Marlboro ծխողը ապրում է ջուր խմողի հարեվանությամբ


Սրանք այն ամենն են, որ անհրաժեշտ են խնդրի լուծմանը: Եթե առաջանան (տեխնիկական) հարցեր` դիմեք ինձ. Կարող եք նաև քննարկել խնդիրը կոմենտների մեջ . . . Բարի ժամանց: Եթե լուծել եք և ուզում եք պատասխանը իմանալ, գրեք կոմենտներում, ես կպատասխանեմ)))

Հ.Գ. Լուծման ձևը կգրեմ մի քանի պոստից ;-)

1 комментарий:

Анонимный комментирует...

Գերմանացին է ձուկ պահում:)