1 февр. 2011 г.

Կուզեիր լինել Եսենին, թե Գեվորգյան Գեղամ: Մաս 1

Միանգամից ուզում եմ հարցնեմ, թե ինչ կպատասխանեիր այս հարցին, դու կուզեիր լինել հանճարեղ ու շուտ հեռանայիր կյանքից, թե ուզում ես դառնալ բանկի աշխատող ու ապրել 90 տարի, լավ թոշակ ստանալ, լինել թոռների կողմից սիրված, բայց մենակ թոշակ ստանալու օրերին: Իհարկե պարզ է, որ այս հարցը քեզ ոչ-ոք  չի տա, և պատսխանը քչերին կարող է հետաքրքրել, բայց ինձ շատ հետաքրքիր է: Արդեն մի քանի ամիս է ինչ այս հարցը տանջում է ինձ, կարող է սխալ ուղի եմ ընտրել ու հեռվացել եմ ինքս ինձանից, ես փոքր տարիքից երազել եմ դառնալ գրող: Միշտ ազդվել եմ տարբեր տեսակի գրքերից, ֆիլմերից, բայց վերջերս տեսա մի ֆիլմ, որից հետո կյանքս մի տեսակ փոխվեց, դա ռուս գրող Սերգեյ Ալեքսանդրովիչ Եսենինի մասին մի ֆիլմ էր: Այդ ֆիլմից հետո չգիտես ինչու սկսեցի հիշել իմ կյանքը, և հասկացա, որ ես դժվար թե կարողանամ լինել տնտեսագետ, ես հիշում եմ իմ երազանքները, սկզբից ուզում էի դառնալ գրող, հետո ռեպեր, բայց չգիտես թե ինչու ընդունվեցի տնտեսագիտական:Լավ չշեղվենք մեր թեմայից միշտ էլ կարելի է փոխել կյանքը:
 30 տարեկանում մահացել են շատ հանճարներ,Եսենին, Կուրտ Կոբեին, 30 տարեկանում է մահացել անգամ Հիսուս Քրիստոսը, բայց այստեղ չենք կարող վերցնել ինդուկցիայի մեթոդը և ասել, որ ով մահանում է 30 տարեկանում նա հանճար է: Բայց դժվար թե ինչ-որ մեկը ուզում է ապրել 50 ից հետո, այսինքն այսպես մեկնաբանեմ մինչև 20 տարեկան դու ապրում ես քեզ համար, 20-30 համ քեզ համ հարազատներիդ, 30 ից հետո մինչև վերջ դու ապրում ես միայն հարազատներիդ համար:
Մենք բոլորս էլ մեր էությամբ եսասեր ենք, օրինակ ես ամենինչ կանեմ մտերմներիս համար, բայց այդ ամենինչի մեջ չի մտնում ապրելը: Կյանքը մեկն է և պետք է ճիշտ ընտրություն կատարել`
Եսենին թե Գեվորգյան Գեղամ
Ահա թե ինչումն է խնդիրը,
Նույն հարցը արդեն որերորդ անգամ:
Ապրել միայն քեզ դուր եկած տարիները ,
Թե նաև տարիները անհամ . . .
Հն իմն էր լավը, թե Շեքսպիրինը: Իմ տված հարցին ես պատասխանում եմ ԵՍԵՆԻՆ իսկ դու??

6 комментариев:

  1. Shaaaaaaaaaaaaat apres Nor jaaaaaaaan!!!!!Molodez!!!!!jisht harz es barzrazrel....es hpartanum em kezanov.....menak imazi vor amenakarevor@ Serna....du inknd kez harzra-Esenin erjanik er???

    ОтветитьУдалить
  2. Анонимный01.02.2011, 23:28

    Es kuzei linel Esennin.. bayc chishtn asac chei uzi 30 tarekanum mernel...

    ОтветитьУдалить
  3. Анонимный02.02.2011, 04:13

    Չդզեց, լավը չէր ու շատ տառասխալներով:

    ОтветитьУдалить
  4. Анонимный02.02.2011, 15:21

    Hamamit chem verevis grarum kataroxi het... sa shat hetaqrqir harc e, esor es gnaci dproc u harcreci im dasynkerneric... axr vonc karoxa mardu dur chgal ayspisi harcer qnnarkely....
    Isk inch veraberuma ays harcin` es el kuzei Esenin))))

    ОтветитьУдалить
  5. Анонимный02.02.2011, 15:30

    Տղեք ջան, տակ դիռժած... Դզումա մի այլ կարգի....

    ОтветитьУдалить

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են մեր կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: