5 нояб. 2010 г.

Ինչու է այսքան արագ զարգանում մեր տնտեսությունը (beta)

Ուզում եմ նշել մի քանի կետ, թե ինչի հաշվին է մեր տնտեսությունը այսքան արագ զարգանում . . . Զարգանալ ասելով մեզանից շատերը հասկակնում են միայն դրական աճ, բայց այդ բառը ցավոք սրտի ունի նաև բացասական աճի իմաստ . . . Ահա պատճառներից մի քանիսը

1. Ամեն ռեստորանի առջև կանգնած ավտոմեքենաների գների ընդհանուր գումարը գերազանցում է ՀՀ պետ. բյուջեն:
2. Յուրաքանչյուր երթուղային տաքսու վարորդ հագնում է 20 տարվա մաշված շորեր, բայց բռնում է բջջ. հեռախոս, որի միջին արժեքը կազմում է մոտ 150,000 դրամ:
3. Մեր մենեջերների 80%-ը օֆիսում անցկացրած ժամանակը անցկացնում են ադնակլասնիկում
4. AG Electronics-ի կողքին բացվում են 50 մետր քառակուսի տարածք ունեցով խանութներ, որտեղ վաճառվում են միայն մեկ տեսակի համակարգիչ, բայց նույն գնով ինչ վաճառվում է AG-ում:
5. Համարյա թե բոլոր ֆիրմաների մենեջերների կիսաշրջազգեստի (юбка) երկարությունը չի գերազանցում 30 սանտիմետրը:

BETA Հեղինակ` Գոռո

6 комментариев:

  1. Анонимный06.11.2010, 16:42

    Shat es konspektel eqa ban kareli er grel )))))

    ОтветитьУдалить
  2. Анонимный06.11.2010, 16:43

    Shat es konspektel !!! )))))))))))

    ОтветитьУдалить
  3. Ճիշտն ասած, երբ որ որոշել էի այսպիսի մի պոստ անել, իմ մտքում կաին մոտ 10 պատճառներ, թե ինչու է մեր տնտեսությունը այսքան արագ զարգանում, բայց հենց սկսեցի գրելը կեսը մոռացա, դրա համար էլ գրել եմ BETA, որ հետո ավելացնեմ . . . Հա, ի դեպ, եթե դուք ինչ-որ միտք ունեք կոմենտ արեք . . .

    ОтветитьУдалить
  4. Հայաստանի տնտեսությունը այդքան արագ է զարգանում, որովհետև ամեն դեպուտատի ավտոյի համարների գինը մի քանի անգամ գերազանցում է իրենց տարեկան աշխատավարձից

    ОтветитьУдалить
  5. Ահա մերսի, հաշվի կառնվի))

    ОтветитьУдалить
  6. Հայաստանի տնտ-ը այդքան արագ է զարգանում, որովհետև չգիտես ինչու այստեղի "շուկայական գները" որոնց միջոցով որոշվում է մաքսազերծվող ապրանքից հարկման չափսը, Եվրոպայի շուկայական գներից մի քանի տասնյակ անգամ բարձր են:
    Նաև պատճառն այն է, որ ազգային ժողովը, նախագահը և օրենսդիր դատարանը օրենք են հրապարակում "սկավառակների, և այլ մագնիսական կրիչների" մասին (կարող եմ պաշտոնական հրապարակման էջի link-ը տամ) մինչդեռ սկավառակը չի հանդիսանում մագնիսական կրիչ:

    ОтветитьУдалить

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են մեր կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: